«Ազնվականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ահավոր խառը հոդված է, սա ուղղելն անհնար է, պետք է ամբողջը ջնջել և նորը կազմել:
Տող 1.
{{Մաքրում}} {{վիքիֆիկացում}}
'''Ազնվականություն''', տիրապետող արտոնյալ դաս [[ֆեոդալ]]ական դարաշրջանում։դարաշրջանում, որը նաև շարունակեց իր գոյությունը հետագա բոլոր հասարակագերում։ Ներառել է խոշոր հողատեր արիստոկրատիային և մանր ու միջին կալվածատերերին։ Ազնվականության տնտեսական ն քաղաքական հիմքը հողատիրությունն էր։էր, որը ամրագրվում էր համապատասխան տիտղոսով՝ թագավոր, իշխան և այլն։
 
[[Հայաստան]]ում աշխարհիկ ազնվականության վերնախավը վաղ ֆեոդալական ժամանակաշրջանում կազմել են բդեշխները, նախարարները կամ ավագ սեպուհները, որոնց հիմնական հատկանիշներն են եղել նրանց տերիտորիալ հզորությունը՝ հիմնված հողի ավատատիրական սեփականության վրա, «ազնվազարմությունը»՝ օժտված ժառանգական արտոնություններով, և տոհմի հնությունը։ Շնորհվել է նաև արքայից՝ հավատարիմ ծառայության համար։ Ազնվական ընտանիքի անդամները ստացել են հատուկ դաստիարակություն (հիմնականում՝ ռազմական) և կրթություն, ապրել շքեղության ու վայելքների մեջ։
Տող 13.
Մայր Հայաստանում, սելջուկյան նվաճումներից հետո՝ XI–XII դդ., իրենց գոյությունը պահպանել էին [[Լոռի|Լոռու]] և [[Սյունիք]]ի թագավորությունները, [[Արցախ]]ում՝ [[Խաչեն]]ի իշխանությունը, [[Սասուն]]ում՝ [[Թոռնիկյաններ]]ը, [[Ռշտունիք]]ում՝ [[Արծրունիներ]]ի մնացորդները ևն։ Հայ Ազնվականության մի զգալի մասը XII դ. տեղափոխվեց [[Վրաստան]]։ Վրաստանի [[Բագրատունյաց թագավորություն]]ում XII – XIV դդ. կարևոր դեր են խաղացել հայկական ազնվականական զորագնդերն ու զորահրամանատարները։ [[Սարգիս Զաքարյան]]ը 1186 թվականին նշանակվում է զորքերի [[ամիրսպասալար]], որի մահից հետո այդ պաշտոնն անցնում է որդուն՝ [[Զաքարե Բ Մեծ]]ին: Մյուս որդին՝ [[Իվանե]]ն, նշանակվում է արքունի վեզիր, ապա՝ [[աթաբեկ]]: Նրանց գլխավորությամբ հայ–վրացական բանակը XII դ. վերջին և XIII դ. սկզբին ազատագրում է Հայաստանի [[Գուգարք]], [[Տայք]], Սյունիք, [[Այրարատ]] նահանգները, [[Տուրուբերան]]ի հյուսիսային և [[Բարձր Հայք]]ի արևելյան շրջանները։ Ազատագրված հայկական հողերի կառավարումը [[Թամար թագուհի]]ն (իշխել է 1184–1213) հանձնում է [[Զաքարյաններ]]ին՝ նրանց դարձնելով լիիրավ տիրակալներ, սակայն Զաքարյան Երկայնաբազուկները՝ ովքեր սերում էին Բագրատունիներից, իրենք էին թելադրում Վիրքին քաղաքականության ուղղին։ Զաքարյան Երկայնաբազուկների ինքնավար իշխանություններում ոչ միայն վերակենդանանում են հայ հին Ազնվականության տոհմերը ([[Պահլավունիներ]] ևն), այլև գոյանում են նորերը ([[Վաչուտյաններ]], [[Օրբելյաններ]], [[Խաղբակյաններ]], [[Դոփյաններ]], Շահուռնյաններ, Մահնանյաններ և ուր.)։ 1236–45 թվականներին մոնղոլ–թաթարները, նվաճելով Հայաստանը, հայ ազնվականական ուժերին պարտադրում են մասնակցել իրենց արշավանքներին, վճարել բարձր հարկեր, եկվորներին զիջել լավագույն հողերը ևն։ XIV–XV դդ. հայ աշխարհիկ ազնվականությունըվերջնականապես դուրս է մղվում քաղաքական կյանքից։ XV դ. առանձին լեռնային շրջաններում (Արցախում, Սյունիքում, [[Համշեն]]ում, Սասունում, Զեյթունում ևն) հայ Ազնվականության հյուծված մնացորդները թեպետ պահպանում էին իրենց գոյությունը, բայց նրանք հեռու էին երկրի քաղաքական կյանքի վրա ներազդելուց։ Հայ հոգևոր ազնվականությունը հիշյալ շրջանում ունեցել է համեմատաբար զորեղ դիրքեր։ Օգտագործելով իր ունեցած արտոնությանը՝ նա ընդարձակ կալվածների տեր է դարձել։ Հոգևորականների արտոնյալ կացությունը աշխարհիկ Ազնվականությանը դրդում էր կամ իր կալվածները «հոգու փրկության» պատրվակի տակ «նվիրել» վանականությանը և Փրկել դրանք նվաճողներից, կամ էլ դառնալ հոգևորական՝ հոգևոր պաշտոնը դարձնելով իր տոհմի ժառանգական արտոնությունը ([[Օրբելյսւններ]]ը՝ [[Տաթև]]ում, Պահլավունիները՝ [[Հավուց Թառ]]ում, Երկայնաբազուկ–Զաքարյանները՝ [[Սանահին]]ում ևն)։ Ազնվականության որոշ մասն էլ «Բեյթ–ուլ–մալի» օրենքի հարկադրանքով [[իսլամ]] էր ընդունում և հզմալրում տիրող վերնախավի շարքերը։
 
XVII–XVIII դդ. Արցախում և Սյունիքում պահպանված աշխարհիկ Ազնվականության մնացորդները, որոնք կոչվում էին մելիքներ, որը կոչում էր և շնոհվում էր պարսից շահի կողմից, զգալի դեր խաղացին հայ ազգային–ազատագրական շարժման մեջ։ Արևմտյան Հայաստանում՝ Սասանում, Զեյթունում, [[Վան]]ում, Հեքյարում, Մուշում «իշխան» տիտղոսով, կամ «[[մելիք]]», «քեհյա» կոչումով հայ ազնվականները էական դեր խաղացին XIX դ. 2-րդ կեսի հայ ազատագրական շարժումների ժամանակ։
 
XVIII–XIX դդ. հայ Ազնվականության խլյակներն ընտրում էին արդյունաբերության կամ վաճառականության ուղին։ Հայկական հողի վրա զարգացման նպաստավոր պայմաններ չգտնելով՝ նրանք սովորաբար գաղթում էին օտար երկրներ։ Երբեմն ոմանց հաջողվում էր արտասահմանյան պետություններում հավաստագրել իրենց ազնվազարմությունը և բարձր դիրքերի հասնել։
 
Եվրոպական երկրներում ազնվականությունը վերջնական ձևավորում ստացավ բացարձակ միապետության դարաշրջանում, երբ ավատառու բոլոր ազնվականները համախմբվեցին հատակ դասի մեջ և նրանց ժառանգական արտոնությունները (տերունական իրավունք «ցածր» խավերի նկատմամբ, որոշակի ծառայություն արքունիքում կամ բանակում, ապահարկություն ևն) իրավաբանորեն հաստատվեցին։ Օրինակ, [[Ռուսաստան]]ում [[Պետրոս I]]-ի բացարձակ միապետության հաղթանակն ուղեկցվում էր Ազնվականության դասի, նրա կառուցվածքի ու իրավունքների ձևակերպումով (1714 թվականին՝ միաժառանգման մասին օրենքը, 1722 թվականին՝ աստիճանների մասին աղյուսակը)։ XVIII–XIX –դդ. հետևողականորեն ընդարձակվում էին Ռուսաստանի, երբեմն նաև որոշ ոչ ռուս ազգությունների Ազնվականության իրավունքներն ա արտոնությունները։ Ազնվականներն ունեցել են համապատասխան տիտղոսներ, օրինակ, Անգլիայում բարձրագույն [[տիտղոս]]ներ էին՝ [[դուքս]], [[մարքիզ]], [[կոմս]], [[բարոն]]։ Եվրոպական երկրներում նույնպես բնորոշ էր մանր ու միջին ազնվականների վասալական կախվածությունը խոշորներից, օրինակ, լեհական շլյախտիչները՝ մագնատներից, անգլիական ասպետները՝ բարոններից ևն։ Պետության կենտրոնացման ընթացքում Ազնվականության շերտերի դերը տարբեր է եղել։ Մանր ու միջին ազնվականությունը նպաստում էր պետության կենտրոնաձիգ քաղաքականությանը՝ արժանանալով թագավորական միահեծան իշխանության խրախուսանքին։ Խոշոր ազնվականությունըսովորաբար կենտրոնախույս ելույթների սնող աղբյուր էր, [[պահպանողական]]։ [[Ֆեոդալիզմ]]ի քայքայման և կապիտալիստական հարաբերությունների սաղմնավորման ժամանակաշրջանում Ազնվականության հասարակական կառուցվածքը ենթարկվեց փոփոխությունների։ Եթե հին, տոհմիկ ազնվականությունըկառչում էր զուտ ֆեոդալական շահագործման եղանակին և արագ սնանկանում, ապա մանր ու միջին ազնվականությունըհարմարվում էր կապիտալիստական տնտեսաեղանսւկին և սերտաճում բուրժուազիայի մեջ։ Վերջիններս եվրոպական մի շարք երկրներում մասնակցեցին բուրժուական հեղափոխություններին։ XIX դ. Ռուսաստանում ֆեոդալական հին կարգերի դեմ եռանդուն պայքար մղեցին ազնվական հեղափոխականները՝ դեկաբրիստները, հեղափոխական–դեմոկրատները, նարոդնիկները։ Մինչև 1917-ի [[Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն]]ը Ռուսաստանում պահպանվում էր Ազնվականության մեկուսի կազմակերպությունը, ինչպես նաև տիրապետող դիրքը երկրի ղեկավարման մեջ։ XX դ. սկզբին հեղափոխական շարժումների դեմ մղվող պայքարում ազնվականությունըմնում էր ցարիզմի գլխավոր հենարան։ Հոկտեմբերյան հեղափոխությունը վերջ դրեց Ազնվականության հողատիրությանն ու դասային արտոնություններին։ Քաղաքացիական կռիվների տարիներին (1918–20) ազնվականությունըպայքարումազնվականությունը պայքարում էր սովետական իշխանության դեմ՝ լրացնելով հակահեղափոխական սպիտակ բանակների շարքերը։ Ազնվականության զգալի մասը վտարվեց Ռուսաստանից։ Հայ անզվական տոհմերը իրենց գոյությունը շարունակեցին նաև սովետական շրջանում:
 
== Ազնվական լեզու ==