«Դորոթի Դին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 48.
Դորոթի Դինն առաջին անգամ բեմում խաղացել է 1884 թվականի փետրվարին Լոնդոնի Օլիմպիական թատրոնում [[Ռիչարդ Բրինսլի Շերիդան]]ի «Զազրախոսության դպրոցում»։ Դևիդ Փերկինի տարբերակի համաձայն՝ նրա դեբյուտը լոնդոնյան բեմում կայացել է 1885 թվականի հունիսի 22-ին Ուելսի արքայազնի թատրոնում, որտեղ նա հանդես է եկել [[Թեոդոր դե Բանվիլ]]ի «Գրեգուար» կոստյումային պիեսի ներկայացման մեջ Լուիզայի դերով։ Լեյթոնն ընկերների հետ ներկա է եղել ներկայացման սրահում և հաջորդ օրը գրել է. «Խեղճ Դորոթին երեկ վախից կաթվածահար էր, սակայն ես հույս ունեմ, որ խելացի մարդիկ հաշվի կառնեն դա»<ref name="Perkin" />{{sfn|Martin|2014|с=78}}։ Դրան հաջորդել են հաջողված հյուրախաղերը գավառներում, որոնց ժամանակ դերասանուհին Լեյթոնին գրել է. «Մի՛ վախեցեք, որ ես թույլ կտամ՝ այդ բոլոր գովեստներից իմ գլուխը պտտվի… Եթե ես ինչ-որ բանի հասնեմ ապագայում, ապա ես Ձեզ եմ պարտական ամենայն լավագույնի համար»{{sfn|Martin|2014|с=78}}։
=== Դերասանական գործունեություն 1880-ական և 1890-ական թվականների կեսերին ===
1886 թվականին Դորոթի Դինը լոնդոնյան բեմերում ճանաչման է հասել [[Էսքիլես]]ի ողբերգության բեմադրման մեջ Կասանդրայի դերով{{sfn|Banham|2001|с=153}}{{sfn|Некролог|1900|с=13}}, որը պրոֆեսոր Ուեյրի նոր թարգմանության հիման վրա էր<ref name="Perkin" />{{sfn|Ormond, Ormond|1975|с=136}}։ «[[The Daily Telegraph]]» թերթը 1886 թվականի մայիսի 14-ին միայն նրան է նշել ներկայացման մեջ, որն արժանացել է բրիտանական մամուլի սուր քննադատությանը։ Ներկայացման ժամանակ նրա հաջողություններով երջանկացած «ամենահաս սըր Ֆրեդերիկ Լեյթոնը փայլում էր՝ որպես բոլորի առաջ իր տեսակի մեջ կլասիցիզմի[[կլասիցիզմ]]ի տաղանդ բարձրացրած»,-նշել է թղթակիցը{{sfn|Richards|2009|с=35—36}}։ Թերթերը գրել են. «Երիտասարդ լեդին… ոչ մի ձևով շփոթված չէր, բացի դա նա իր միակ արտասանական դերում ցույց տվեց, որ տիրապետում է նշանակալի դրամատիկական տաղանդի», «Նա կյանք ու ուժ էր ներդրել գուշակ գերուհու մեջ՝ մի կողմ թողնելով ժամանակակից [դերասանական խաղի] ձևերը և ցույց տվեց մեզ, թե ինչպես ընկալել ողբերգությունը և թե ինչպես արտասանել պոեզիան։ Հիացած հասարակությունը, ազատված բանտային գերությունից [ձանձրալի ներկայացումից], բոցավառվեց աշակերտների նման… Միսս Դորոթի Դինը էլեկտրականացրեց նրանց իր դրամատիկական մարգարեությամբ»<ref name="Perkin" />։
 
Հիանալի դերակատարումները թույլ են տվել Դորոթիին ձեռք բերելու դերեր [[Ռիչարդ Բրինսլի Շերիդան]]ի «Զազրախոսության դպրոց» և Հենրի Արթուր Ջոնսի «Վեհանձն շրջմոլիկը» ներկայացումներում{{sfn|Banham|2001|с=153}}{{sfn|Ormond, Ormond|1975|с=136}}։ Նա նաև հանդես է եկել [[Ուիլյամ Շեքսպիր]]ի և [[Օսկար Ուայլդ]]ի պիեսներում{{sfn|Davies|2014|с=}}։ 1890 թվականին Դորոթի Դինը հանդես է եկել նաև «[[Գլոբուս (թատրոն)|Գլոբուս]]» թատրոնում շեքսպիրյան «[[Միջամառային գիշերվա երազ]]» պիեսում Ելենայի դերով<ref name="Perkin" />։ Արվեստաբան Ջեյմս Բլերը երկու Դին քույրերի համար ստեղծել է մեկ գործողությամբ «Տասնվեցը սահման չէ» կատակերգությունը, որը բեմադրվել է 1892 թվականին{{sfn|Martin|2014|с=79}}։ 1891 թվականի մարդահամարի ժամանակ Դորոթի Դինը իր մասնագիտական զբաղմունքը ներկայացրել է դերասանուհի, այդպես է վարվել նաև նրա քույր Հեթին։ Մյուս երկու քույրերը, որոնք մոդելներ էին, իրենց ներկայացրել են որպես առանց զբաղմունքի<ref name="Perkin" />։ «Los Angeles Herald» թերթի մահախոսականում Դորոթի Դինը հիշատակվել է որպես ԱՄՆ-ում 1892 (այդ տարվա սեպտեմբերին Դինը հանդես է եկել [[Նյու Յորք]]ում միայն երեք ներկայացումների մեջ, որից հետո ստիպված է եղել ընդհատել հյուրախաղերը առողջության վատթարացման պատճառով{{sfn|Martin|2014|с=79}}) և 1893 թվականներին հյուրախաղեր ունեցած դերասանուհի{{sfn|Некролог|1900|с=13}} (ավստրալական թերթը, ընդհակառակը, հաղորդել է հյուրախաղերի համեստ հաջողության մասին{{sfn|The Inquirer and Commercial News|1897|с=14}})։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}