«Դորոթի Դին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 45.
 
Նկարչի սկզբնական ռեակցիան հուսադրող չէր. Լեյթոնը բացատրել է աղջկան, որ նա ունի սուր կոկնի արտասանություն, որն ընդունելի չէ դերասանուհիների համար{{sfn|Barrington|1906|с=268}}{{sfn|Ormond, Ormond|1975|с=134—135}}{{sfn|Banham|2001|с=153}}{{sfn|Martin|2014|с=78}}։ Ամեն դեպքում Լեյթոնն օգնել է աղջկան՝ սովորելու դերասանական վարպետություն, ձեռք բերելու ճիշտ արտասանություն և սկսելու բեմական գործունեություն{{sfn|Martin|2014|с=78}}։ Լեյթոնն աղջկա համար մտածել է ''Դորոթի Դին'' [[Գրական անուն|բեմական կեղծանունը]]{{sfn|Banham|2001|с=151}}, կազմակերպել է պարապմունքներ միսիս Դալլաս Ջինի և միսիս Չիփենդեյլի մոտ, ինչի շնորհիվ նա յուրացրել է դերասանական խաղի տեխնիկան{{sfn|Banham|2001|с=153}}{{sfn|Некролог|1900|с=13}}։ [[Լատինական Ամերիկա|Լատինամերիկացի]] արվեստաբան Պերես դ'Օրսը պնդել է, որ Լեյթոնի՝ Ադա Էլիսի վաղ նկարները արդեն նախագուշակել են ապագա թատերական դերերի մասին, որոնք ի վերջո Դորոթիին հայտնի են դարձրել{{sfn|Fernandez|2015|с=}}։ Ֆիլիպ Մարտինը գրել է, որ 1885 թվականի հունիսին գավառներում հյուրախաղերից Դինի վերադառնալու առիթով Լեյթոնը հատուկ ավարտին է հասցրել «Անխռով թափառում զգաստ մտքերի հափշտակվածության մեջ» ({{lang-en|«Serenely Wandering in a Trance of Sober Thought»}}, 1885, վայրն անհայտ է) նկարը և ներկայացրել այն Թագավորական ակադեմիայում, որպեսզի օգնի իր բնորդուհու կարիերային։ Այդ ժամանակներում լայն տարածում գտած լուսանկարների շարքում Դինը նույն գլխարկով և շրջազգեստով է, ինչ կտավում է։ Երբ մի լրագրող հայտնել է, որ կտավի համար մոդել եղել է ոմն «միսս Անդերսոն», Լեյթոնը թերթում գրել է հերքման նամակ{{sfn|Martin|2014|с=78}}։
=== Առաջնախաղ թատերական բեմում ===
Դորոթի Դինն առաջին անգամ բեմում խաղացել է 1884 թվականի փետրվարին Լոնդոնի Օլիմպիական թատրոնում [[Ռիչարդ Բրինսլի Շերիդան]]ի «Զազրախոսության դպրոցում»։ Դևիդ Փերկինի տարբերակի համաձայն՝ նրա դեբյուտը լոնդոնյան բեմում կայացել է 1885 թվականի հունիսի 22-ին Ուելսի արքայազնի թատրոնում, որտեղ նա հանդես է եկել [[Թեոդոր դե Բանվիլ]]ի «Գրեգուար» կոստյումային պիեսի ներկայացման մեջ Լուիզայի դերով։ Լեյթոնն ընկերների հետ ներկա է եղել ներկայացման սրահում և հաջորդ օրը գրել է. «Խեղճ Դորոթին երեկ վախից կաթվածահար էր, սակայն ես հույս ունեմ, որ խելացի մարդիկ հաշվի կառնեն դա»<ref name="Perkin" />{{sfn|Martin|2014|с=78}}։ Դրան հաջորդել են հաջողված հյուրախաղերը գավառներում, որոնց ժամանակ դերասանուհին Լեյթոնին գրել է. «Մի՛ վախեցեք, որ ես թույլ կտամ՝ այդ բոլոր գովեստներից իմ գլուխը պտտվի… Եթե ես ինչ-որ բանի հասնեմ ապագայում, ապա ես Ձեզ եմ պարտական ամենայն լավագույնի համար»{{sfn|Martin|2014|с=78}}։
 
== Ծանոթագրություններ ==