«Դորոթի Դին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 30.
|
|բովանդակություն = {{քաղվածք|Դորոթի Դինի դեպքում ես աշխատել եմ նրա հետ որոշ ժամանակ, մինչ նրան սկսել է գրել Ուոթսը։ Նրա մաշկի գույնը բացառիկ էր, և ես ապարդյուն էի փորձում վերարտադրել այն։ Ինչ-որ հիասքանչ վարդագույն ակնարկով պղտոր գունատությունը, որը նման էր [[սադափ]]ին, սակայն այնքան թույլ արտահայտված, որ դժվար էր տեղայնացնել այն բավականին հարթ մակերևույթի նյութակազմվածքին։ Թվում էր, որ այն գտնվում է մաշկի տակ, նման այն բանին, երբ գույնը խեցու ներսի հարթ մակերեսի տակ է։ Լեյթոնը, որն այդքան երկար է աշխատել այդ մոդելի հետ [հետագայում] և խնդրել է ինձ տրամարել նրան որպես բնորդուհի, լավ գիտեր, որ չի կարողացել փոխանցել հենց այդ ֆակտուրան և գույնը։ Նա շատ այլ է ստացել Դորոթի Դինից [[դիմախաղ]]ի և [[ժեստ]]երի ոլորտում, և դրա համար էլ նա նրան հիմնականում օգտագործել է, սակայն կապված արտաքին նմանության հետ՝ նա միշտ էլ հաստատել է, որ արդյունքը գոհացնող չէ։ Ոչ մի այլ մոդել չի եղել այդքան տանջալի դժվար՝ պատկերելու համար|Էմիլի Իզաբել Բարինգթոն. Ջ. Ֆ. Ուոթս. Հուշեր{{sfn|Barrington|1905|с=88}}}}}}
{{Արտաքին մեդիաֆայլեր
|align=
|topic=Ֆրեդերիկ Լեյթոնի արվեստանոցը
|image1=[https://www.claphamsociety.com/Articles/Article2/original/LHS_2_PIC_8.html Արխիվային լուսանկար ''English Heritage NMR''.-ից]
}}
Սեանսներից մեկի ժամանակ Ադա Էլիս Պուլենը ծանոթացել է նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի հետ, որն այդ ժամանակ արդեն դարձել էր Լոնդոնի [[Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Լոնդոն)|Գեղարվեստի թագավորական ակադեմիայի]] նախագահ, [[Պատվավոր Լեգեոնի շքանշան]]ակիր և բակալավր ասպետ։ Նրանց հանդիպումը կայացել է 1879 թվականի ձմռանը նկարչի շքեղ արվեստանոցում, որը գտնվում էր Քենսիգթոնում՝ Հոլանդ Պարկ թաղամասում։ Լեյթոնը 48 տարեկան էր, իսկ նրա բնորդուհին՝ 20{{sfn|Banham|2001|с=152}}։ Աղջյան գտել էր Էմիլի Իզաբել Բարինգթոնը{{sfn|Martin|2014|с=76}}՝ Լեյթոնի հարևանուհին և կենսագիրը, որը տեսել էր Ադա Էլիս Պուլենին նկարչուհի Լուիզա Սթար Կանցիանիի ստուդիայում, որը գտնվում էր Լեյթոնի տան հենց դիմաց։ Էմիլի Բարինգթոնը նկարագրել է երիտասարդ մոդելին որպես «գեղեցկության տեսիլք» ({{lang-en|«a vision of beauty»}}), նրա խորհրդով Լեյթոնը կանչել է աղջկան՝ կեցվածք ընդունելու{{sfn|Barrington|1906|с=267}}{{sfn|Ormond, Ormond|1975|с=133}}{{sfn|Banham|2001|с=152}}։ Նկարչի և նրա բնորդուհու հարաբերությունները արագորեն զարգացել են՝ հասնելով սերտ մտերմության և ստեղծագործական երկարատև համագործակցության։ Թատրոնի պատմության բրիտանացի ուսումնասիրողի կարծիքով՝ նրանց հարաբերությունները հիմնված էին մի կողմից «երիտասարդ հովանավորյալուհուն պաշտպանելու և ուղղություն տալու» Լեյթոնի հայրական ցանկության վրա, մյուս կողմից աղջկա «խոր կապվածության, հարգանքի և երախտագիտության»{{sfn|Banham|2001|с=152}}։ Լեյթոնն օգնել է աղջկան՝ սովորելու դերասանական վարպետություն և սկսելու բեմական գործունեություն, հենց նա է աղջկա համար հորինել ''Դորոթի Դին'' կեղծանունը{{sfn|Banham|2001|с=151}}։ Կենսագիրներ Լեյթոն Լեոնեի և Ռոբերտ Օրմոնդի կարծիքով՝ Ադա Էլիս Պուլենը ինքն է ընտրել Դորոթի անունը՝ ի պատիվ վաղ մահացած քրոջ{{sfn|Ormond, Ormond|1975|с=134}}։
 
Դորոթիի դերասանական գործունեությունը սկսել է անկում ապրել 1890-ական թվականների կեսերին։ 1898 թվականին Դորոթի Դինը հիվանդացել է [[որովայնամզի բորբոքում|որովայնամզի բորբոքմամբ]] և մահացել դրանից 1899 թվականի հունվարի 27-ին{{sfn|Ormond, Ormond|1975|с=137}}{{sfn|Banham|2001|с=151, 154}} Լոնդոնի Ավոնմոր Գարդենս բարձրակարգ շրջանում գտնվող սեփական բնակարանի ննջարանում{{sfn|Davies|2014|с=}}։ Լոնդոնյան «Էրա» թերթը մոդելի մահվան մասին այդ ժամանակ գրել է. «Նրան շատ էին սիրում, նրան կկարոտեն բոլոր նրանք, ովքեր նրան գիտեին»{{sfn|Некролог|1899|с=14а}}։ Դորոթին թաղվել է Քենսալ Գրինի գերեզմանատանը<ref>{{cite web |url=https://www.kensalgreencemetery.com/famous-residents/ |title=Famous / Noteable residents of Kensal Green Cemetery. |author= |date= |work= |publisher=Kensal Green Cemetery |accessdate=2019-11-21 |lang=en}}</ref>։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}