«Հայկական լեռնաշխարհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Հայկական լեռնաշխարհ''' կամ '''Հայկական բարձրավանդակ''', պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է [[Առաջավոր Ասիա]]յում՝ [[Իրանական լեռնաշխարհ|Իրանական]] և [[Փոքրասիական բարձրավանդակ]]ների միջև։ Հյուսիսում [[Կովկասյան լեռներ]]ն են և [[Սև ծով]]ը, հարավում՝ [[Միջագետք]]ի դաշտավայրը։
 
Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1500-1800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 - 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է ([[Արարատ]], 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է [[Սավալան|Սաբալան]]ը (ՀայկականՍաբալանի կամ Ղարադաղի լեռներումլեռներ, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ [[Ջիլո]]ն ([[Կորդվաց լեռներ]]ում, 4 168 մ), չորրորդը՝ [[Արագած]]ը ([[Հայաստան]], 4 090 մ), հինգերորդը՝ [[Սիփան]]ը ([[Վանա լիճ|Վանա լճի]] արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 058 մ),։
 
Լեռնաշխարհի տարածքը մոտ 400512 000 քառակուսի կիլոմետր է։ Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ [[Հայաստան]]ի և [[Արցախ]]ի հանրապետությունները<ref group="Ն">Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության [http://www.president.nkr.am/am/constitution/fullText/#chapter1 Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ի՝] «Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են»:</ref>, որոնք միասին (մոտ 42 000 քառ. կմ) կազմում են լեռնաշխարհի տարածքի մոտ 11 տոկոսը։ Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է [[Իրանի Իսլամական Հանրապետություն|Իրանի Իսլամական Հանրապետությանը]]: [[Ադրբեջանի Հանրապետություն]]ում տարածքում են գտնվում լեռնաշխարհի գավառներից [[Գարդման (գավառ)|Գարդմանը]] և [[Գողթան]]ը ([[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևան]]), [[Վրաստան]]ում՝ [[Ջավախք]]ը: Հայկական բարձրավանդակի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է [[Թուրքիայի Հանրապետություն|Թուրքիայի Հանրապետության]] կազմում։
 
== Լեռնագրություն ==
[[Պատկեր:Caucasus.A2001306.0815.250m.jpg|մինի|300px|Հայկական լեռնաշխարհի արբանյակային քարտեզը]]
 
Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար քառ. կմ տարածքով։ Նրալեռնաշխարհի կենտրոնական մասնմասը զբաղեցնում է [[Հայկական հրաբխային բարձրավանդակ]]ը: Տարածքը կտրտված է բազմաթիվ [[լեռնաշղթա]]ներով, որոնց միջև ընկած են արգավանդ հարթավայրեր ու սարահարթեր։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական շրջանները ([[Այրարատ]], [[Վասպուրական]], [[Տուրուբերան]]) ստացել են ''Միջնաշխարհ'' անունը։
 
Հայկական լեռնաշխարհը սեյսմիկ գոտի է։ Այստեղ հաճախ են ցնցումները։ [[1988]] թվականի [[դեկտեմբերի 7]]-ին՝ առավոտյան ժամը 11:41, տեղի ունեցավ ամենախոշոր՝ [[Սպիտակի երկրաշարժ]]ը, որի պատճառով մեր [[ՀԽՍՀ]]–ն ունեցավ մարդկային և նյութական մեծ կորուստ։