«Դորոթի Դին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Դորոթի Դին''' ({{lang-en|Dorothy Dene}}, բեմական անուն, որով լայն ճանաչման է հասել Ադա Էլիս Պուլենը, {{lang-en| Ada Alice Pullen}}, {{ԱԾ}}{{sfn|Ormond, Ormond|1975|с=134}}{{sfn|Macdonald|2001|с=221}}{{sfn|Ormond, Ormond|1975|с=137}}{{sfn|Banham|2001|с=151, 154}}{{sfn|Некролог|1900|с=13}}{{sfn|Martin|2014|с=80}}<ref name="British Museum" />, կամ հունվարի 27), բրիտանացի բնորդուհի, որը կեցվածք է ընդունել շատ նկարիչների և ֆոտոարվեստի բազմաթիվ խոշոր ներկայացուցիչների համար, ինչպես նաև հայտնի է որպես դրամատիկական թատրոնի դերասանուհի։ Երիտասարդ տարիներին կեցվածք է ընդունել [[Ֆրեդերիկ Լեյթոն]]ի, Էդվարդ Կոլի Բյորն Ջոնսի, Լուիզա Սթար Կանցիանիի, [[Ջորջ Ֆրեդերիկ Ուոթս]]ի, [[Ջոն Էվերեթ Միլլե]]ի, Վալենտին Պրինսեպի, Հերբերտ Գուստավ Շմալցի, Հենրի Հոլիդեյի համար։ Երկար ժամանակ մոտ հարաբերություններ է ունեցել խոշոր ակադեմիստ նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի հետ։ Ըստ արվեստաբանների ենթադրության՝ Դորոթի Դինը [[Ջորջ Բեռնարդ Շոու]]ի «[[Պիգմալիոն (պիես)|Պիգմալիոն]]» պիեսի կերպար Էլիզա Դուլիթլի նախատիպն է ծառայել։ Մեծ Բրիտանիայի պետական գեղարվեստական հավաքածուի ֆոնդապահ Ֆիլիպ Մարտինը հաստատել է, որ Դորոթին ունեցել է յուրօրինակ կարգավիճակ՝ միակը լինելով, որն ուներ «[[Վիկտորյական դարաշրջան]]ի հայտնի մերկ մոդել» ճանաչումը{{sfn|Martin|2014|с=80}}։
 
Դորոթի Դինի ճակատագիրը հետաքրքրություն է առաջ բերել մի շարք խոշոր հրատարակչություններում, նրան է նվիրված 2001 թվականին Մեծ Բրիտանիայում լույս տեսած տեղեկագրքի մեծ բաժին, որը պարունակել է մոդելների կենսագրություններ{{sfn|Banham|2001|с=151—154}}։ Բնորդուհու և բրիտանացի [[Ակադեմիզմ|ակադեմիստ]] նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի հետ փոխհարաբերություններին են նվիրված նկարչի կենսագրության նշանակալի բաժիններ{{sfn|Barrington|1906|с=267—274}}{{sfn|Ormond, Ormond|1975|с=133—137}}{{sfn|Hammerschlag|2017|с=122—123, 135—136, 141—142}}։ Դորոթի Դինը դարձել է նիդերլանդացի գրող Աննա Ա. Ռոսի «Փոխնակ» վեպի գլխավոր հերոսուհին, գիրքը թողարկել է ''Studio WoordenStorm'' հրատարակչությունը 2018 թվականին։ 2019 թվականին հրատարակվել է իսրայելցի լրագրողներ Էյլաթ Նեգևի և Յեհուդա Կորենի «Գեր Դինը» գիրքը, որը նվիրված է դերասանուհի մոդելին{{sfn|Negev, Koren|2019|с=1—200}}։ Հեղինակները ներկայացրել են գիրքը Օքսֆորդի գրական փառատոնում։ Այն պատմում է Ֆրեդերիկ Լեյթոնի և նրա մոդելի հարաբերությունների մասին, ամուսնության հանդեպ նկարչի հայացքների և նրա ենթադրվող [[Սեռական կողմնորոշում|սեռական կողմնորոշման]] վերաբերյալ, ինչպես նաև դերասանուհու անհայտ հանգամանքներում մահվան մասին<ref>{{cite web |url=https://oxfordliteraryfestival.org/literature-events/2019/april-1/flaming-dene.-a-victorian-stunner-nude-model-and-actress |title=Flaming Dene. A Victorian Stunner, Nude Model and Actress. Eilat Negev and Yehuda Koren.|author= |date=1 April 2019 |work= |publisher=Oxford Literary Festival |accessdate=2019-11-19 |lang=en}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}