«Շառլոտա Պոլիդորիի դիմանկար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
Նկարում պատկերված է Շառլոտա Լիդիա Պոլիդորին (1802—1890)՝ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի մորաքույրը, որի հետ բավականին մոտ հարաբերություններ են ունեցել։ Մորաքույրը մեկ անգամ չէ, որ օգնել էր իր ազգականին նրա ստեղծագործական կյանքում, մասնավորապես՝ կազմակերպել է նրա առաջին խոշորածավալ ստեղծագործություններից մեկի՝ «Կույս Մարիամի երիտասարդությունը» նկարի վաճառքը<ref>{{книга |ссылка=http://www.rossettiarchive.org/docs/pr5246.a43.vol2.rad.html#p46 |заглавие=Dante Gabriel Rossetti. His Family-Letters with a Memoir (Volume Two) |год=1970 |издательство=AMS Press |язык=en |автор=William Michael Rossetti}}</ref><ref name=wmr>{{книга |ссылка=http://www.rossettiarchive.org/docs/nd497.r8r8.rad.html#p14 |заглавие=Dante Gabriel Rossetti as Designer and Writer |год=1889 |издательство=Cassell & Company, Limited |страницы=14 |язык=und |автор=William Michael Rossetti}}</ref>։ Նա օգնել է նկարչին ողջ կյանքի ընթացքում։
 
Մորաքրոջ նկարը Ռոսսետտին ավարտել է 1853 թվականի աշնանը և որպես նվեր տվել է պապին՝ նկարիչ Գաետանո Պոլիդորիին<ref name=arc/>։ Նկարչի եղբայրը՝ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին համարել է, որ դիմանկարը «անհավանական նման է» ստացվել<ref name=wmr2>{{книга |ссылка=http://www.rossettiarchive.org/docs/nd497.r8r8.rad.html#p19 |заглавие=Dante Gabriel Rossetti as Designer and Writer |год=1889 |издательство=Cassell & Company, Limited |страницы=19 |язык=und |автор=William Michael Rossetti}}</ref>։ Պահպանվել է նկարի մատիտով էսքիզը՝ ստեղծված 1853 թվականի հուլիսին։ Նկարը երկար ժամանակ պահվել է Ռոսսետտի ընտանիքում։ Պապից այն անցել է Ուիլյամ Մայքլ Ռոսսետտիին, ապա՝ Մերի Ռոսսետտիին<ref name=arc2>{{cite web|url=http://www.rossettiarchive.org/docs/s407.rap.html|title=Charlotte Polidori|work=Rossetti Archive}}</ref>։ Այն հետագայում նվեր է տրվել նկարչի քրոջը՝ Քրիստինա Ռոսսետտիին։ Նկարը ցուցադրվել է [[Թեյթ բրիտանական պատկերասրահ]]ում (1923) և Մեծ Բրիտանիայի [[Ազգային հիմնադրամ (Մեծ Բրիտանիա)|Ազգային հիմնադրամում]] (1949—53)<ref name=arc2/>։ Ներկայումս այն գտնվում է Բիրմինգհեմի պատկերասրահի հավաքածուի կազմում<ref name=arc2/>։ 2010 թվականին այն վաճառվել է [[Քրիստիս]] աճուրդում<ref>{{cite web|url=https://www.christies.com/LotFinder/lot_details.aspx?intObjectID=5396355|title=Portrait of Charlotte Polidori, small three-quarter-length, in a brown dress|work=Christie’s}}</ref>։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարներ]]
[[Կատեգորիա:1853 նկարներ]]