«Դինա Վերնի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 6858506 խմբագրումը, որի հեղինակն է՝ A.arpi.a (քննարկում) մասնակցուհին
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 5.
 
1925 թվականին ընտանիքը թողել է Ռումինիան և Օդեսան, Վարշավան և Բեռլինը անցնելուց հետո հասել են Փարիզ, որտեղ հայրը [[համր կինո]]յի նվագակցելու սեանսներ է կատարել<ref>[http://www.lecourrierderussie.com/2009/02/06/dina-vierny-l-envol-d-une-muse/#.UMIovKyK3XQ Dina Vierny: l’envol d’une muse]</ref>։ Երբ Դինան դարձել է 15 տարեկան, նրա հոր ընկեր ճարտարապետ Ժան Կլոդ Դոնդելը ծանոթացրել է նրան հայտնի քանդակագործ 73-ամյա Արիստիդ Մայոլի հետ, որն արդեն անառարկելի և զառամյալ հեղինակություն էր։ Վերնին դարձել է նրա սիրելի մոդելը։ Մայոլը ներկայացրել է նրան [[Նյու (ժանր)|նյուի]] տարբեր ձևերով բրոնզե, մարմարե և այլ նյութերով աշխատանքներում («Գետ», «Օդ», «Ներդաշնակություն» և բազմաթիվ այլ ստեղծագործություններ) և դրա շնորհիվ այդ ստեղծագործական համագործակցության նա կրկին սկսել է նկարել։ Վերնին գնացել է Մայոլի արվեստանոց գրեթե ամեն օր և երեք ժամ կեցվածք է ընդունել։ Բազմաթիվ վաղ աշխատանքներում նրա գլուխը ներքև է կռացած, իսկ հայացքը խիստ կենտրոնացած է։ Դինան այդ ժամանակ դասեր էր անում, իսկ Մայոլը նույնիսկ հատուկ պատվանդան էր պատրաստել նրա դասագրքերի համար<ref>[https://biography.wikireading.ru/169165 Дина Верни: женщина из бронзы]</ref>։ Վերնին կեցված է ընդունել նաև [[Անրի Մատիս]]ի, [[Պիեռ Բոնար]]ի և Դյուֆիի համար, հիմնականում [[Փարիզի համալսարան]]ում սովորելիս արձակուրդների ժամանակ։ Ծանոթ է եղել [[Անդրե Բրետոն]]ի, [[Մարսել Դյուշան]]ի, Ս. Պոլյակովի, Ս. Շարշունի հետ։ Ժան Լուի Բառոյի և Բեռնար Բլիեի հետ նկարահանվել է կինոյում։ Հանդես է եկել «Հոկտեմբեր» էստրադային համույթում, որը ղեկավարել է [[Ժակ Պրևեր]]ը<ref>[http://www.theparisreview.org/blog/2012/11/30/gulag-tunes/ Sophie Pinkham «Gulag Tunes»]</ref>։ 1938 թվականին ամուսնացել է սկսնակ կինոօպերատոր [[Սաշա Վերնի]]ի հետ<ref>[http://www.photosapiens.com/Dina-Vierny-par-Pierre-Jamet-Extrait-du-fonds-photographique-1936-a-1939_4940.html Dina Vierny par Pierre Jamet] {{Wayback|url=http://www.photosapiens.com/Dina-Vierny-par-Pierre-Jamet-Extrait-du-fonds-photographique-1936-a-1939_4940.html |date=20120521121807 }}</ref>։
 
[[Պատկեր:Vierny.jpg|thumb|left|250px|Դինա Վերնին (''Այբինդեր'') և Արիստիդ Մայոլը, 1930-ական թվականներ]]
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին Դինա Վերնին մասնակցություն է ունեցել Դիմադրության շարժմանը՝ սկզբում Փարիզում, ապա Բանյուլում՝ Մայոլի կալվածքում, որը թաքցրել է նրան այդտեղ օկուպացիայի ժամանակ։ Մայոլից գաղտնի Վերնին [[Պիրենեյներ]]ով իրականացրել է փախստականների անցումը [[Իսպանիա]], համագործակցել է [[ԱՄՆ|ամերիկացի]] լրագրող Վարիան Ֆրայի [[մարսել]]յան ընդհատակյա խմբի հետ։ Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է Դինային և ազատ է արձակել Մայոլի միջնորդությունից հետո միայն, որն ուղարկել է նրան [[Նիս]]՝ [[Անրի Մատիս]]ի մոտ<ref>[http://jezebel.com/5120166/muse-asylum Прибежище музы]</ref>։ Սակայն կարճ ժամանակ անց նա անօրինական ձևով գնացել է Փարիզ, որտեղ 1943 թվականին կրկին ձերբակալվել է, այս անգամ [[գեստապո]]։ Ազատ է արձակվել 6 ամիս բանտարկությունից հետ Առնո Բրեկերին Մայոլի դիմելուց հետո։ Վերնիի հայրն արտաքսվել է և մահացել [[Օսվենցիմ]]ում<ref>[http://www.memorial-genweb.org/~memorial2/html/deportes/complement.php?id=48284 Личная карточка Я. Айбиндера] {{Wayback|url=http://www.memorial-genweb.org/~memorial2/html/deportes/complement.php?id=48284 |date=20090210151604 }}: Яков Айбиндер, как румынский подданный еврейского происхождения, был депортирован из Парижа 7 декабря 1943 года через пересылочный лагерь Дранси в Освенцим, где умерщвлён сразу по прибытии 12 декабря.</ref><ref>[http://www.mortsdanslescamps.com/monde_fichiers/99114.xml?titre=RO Список депортированных из Парижа евреев] {{Wayback|url=http://www.mortsdanslescamps.com/monde_fichiers/99114.xml?titre=RO |date=20090211053554 }}</ref><ref>[https://query.nytimes.com/gst/fullpage.html?res=9F01E2DD103DF932A05753C1A9629C8B63&sec=&spon=&pagewanted=all The Woman in Red and the Legacy of Maillol (The New York Times)]</ref>։