«Ֆաուստ (օպերա)»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1339 բայտ ,  2 տարի առաջ
չ
Մի փոքր նկարագրություն օպերայի և այնտեղ գործող դերերի մասին
No edit summary
չ (Մի փոքր նկարագրություն օպերայի և այնտեղ գործող դերերի մասին)
Պիտակ: Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
 
'''«Ֆաուստ»''', ֆրանսիացի երգահան [[Շառլ Գունո]]յի [[օպերա]] հինգ գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոն Ժյուլ Բարբիեի և Միշել Կարեի՝ ըստ [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Յոհան Գյոթե]]ի համանուն ողբերգության առաջին մասի։ Օպերայի առաջին ներկայացումը կայացել է 1859 թ. մարտի 19-ին Փարիզի «Լիրիկ» թատրոնում (Theatre Lyrique)՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելության։ Օպերան 1860-ական թթ. ընթացքում հեղինակի կողմից լրացվել ու վերամշակվել է։ Վերջնական տեսքով այն բեմադրվել է 1869 թ. մարտին Փարիզի «Գրանդ օպերա» թատրոնում՝ անընդմեջ մնալով դրա խաղացանկում առ 1970-ական թթ., որտեղ երգել է նաև հայ հայտնի երգիչ [[Արմենակ Շահմուրադյան]]ը։ Ֆաուստը բեմադրվել է նաև Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։
 
Ֆաուստը ծավալուն օպերա է. նվագախմբային ինտրոդուկցիա, նախերգ, 4 գործողություն և վերջում 5֊րդ բալետային տեսարան։ Օպերայի կենտրոնական կերպարը Մարգարիտան է և տարօրինակ չէ, որ բեմադրվելով Գերմանիայում այս օպերան անվանվեց 《Մարգարիտա》։ Սա ամենաավարտուն և ամբողջական կերպարն է օպերայում, օրը ասես մաքրության և անաղարտության մարմնավորում լինի։ Ֆաուստի կերպարում հարթված է բնավորության երկակիությունը, հակասականությունը, մշտական անբավարարվածությունը։ Գունոն չկարողացավ օպերայում ստեղծել գյոթեական Մեֆիստոֆելի բարդ կերպարը։ Օպերայում Մեֆիստոֆելը ներկայացված է որպես գերբնական, խորհրդավոր ուժերի մարմնավորում։ Չնայած իր որոշ թերությունների Ֆաուստը իրավմամբ իր ուրույն տեղն է գրավում համաշխարհային օպերային գրականության մեջ։
{{Արտաքին հղումներ}}