«Փոխաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Փոխաբերութիւն}}
չNo edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
 
[[Պատկեր:OZ5-2-94.JPG|մինի|300px|Քաղաքական ծաղրանկար, որում պատկերված է քաղաքական տորնադոիցփոթորիկից թաքնվող «Դեմոկրատական կուսակցություն» անվամբ կանանց ֆերման։]]
 
'''Մետաֆորա''' կամ '''փոխաբերություն''', լեզվաոճական հնարանք, երբ խոսքը պատկերավոր արտահայտիչ, նաև [[բանաստեղծություն|բանաստեղծական]] դարձնելու համար բառը գործածվում է ոչ իր սովորական իմաստով՝ մեկ այլ բառի փոխարեն։ Փոխաբերությունը հիմնվում է առարկաների, երևույթների արտաքին կամ ներքին հատկանիշների նմանության, նաև գործառական ընդհանրության վրա։ Հատկանիշը, որով տվյալ առարկան (երևույթը, գործողությունը և այլն) նմանեցվում է մեկ այլ առարկայի, կոչվում է ''փոխաբերության հիմք''. Օրինակ՝ '''[[արծաթ]]''' մազեր բառակապակցության մեջ ''արծաթ'' բառը փոխաբերաբար գործածվել է ''սպիտակ'' բառի փոխարեն, որի համար հիմք է ծառայել արծաթ մետաղի և մազերի գույնի նմանությունը։ Բառերի փոխաբերական իմաստները սովորաբար ընկալվում են բառակապակցությունների կամ նախադասությունների մեջ (''ծով'' աչքեր, ''քար'' սիրտ, ''ոսկի'' մարդ, ''սև'' բախտ)։ Երբ նախադասության մեջ փոխաբերաբար են գործածվում երկու կամ ավելի բառեր, փոխաբերական իմաստ կարող է ստանալ ամբողջ նախադասությունը։ Ըստ տարածվածության աստիճանի փոխաբերությունները լինում են.