«Արցախյան ազատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 71.
Ադրբեջանական ագրեսիայի առաջին թիրախներ են դարձել Հյուսիսային Արցախի բնակավայրերը։ Դեռևս [[1987]]-ի վերջերին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ստորաբաժանումները բռնություններ են իրագործել [[մարշալ]]ներ [[Հովհաննես Բաղրամյան]]ի ու [[Համազասպ Բաբաջանյան]]ի ծննդավայր [[Չարդախլու]] գյուղում և այն հայաթափել։ Դա և 1990 թվականի հունվարի 12–14-ին Ազատի, Գետաշենի ու Մանաշիդի վրա հարձակումները դարձել են Հյուսիսային Արցախի հայության բացահայտ բռնի տեղահանության սկիզբը, ինչն ավարտին է հասցվել հակամարտության հերթական փուլի ընթացքում։
 
Ագրեսիայի այդ նախապատրաստությունները, այդ թվում՝ [[1988]] թվականի [[փետրվար]]ից մինչև [[1991]]թվականի [[ապրիլ]]ն ընկած ժամանակամիջոցում ադրբեջանցիների ավազակախմբերի, Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ [[ОПОН (Азербайджан)|ՄՀՆՋ]]-ի և [[ԽՍՀՄ Զինված ուժեր|ԽՍՀՄ ներքին զորքերզորքերի]]ի ստորաբաժանումների համատեղ պատժիչ գործողությունները, անձնագրային ռեժիմի պահպանման քողի տակ իրականացված ձերբակալությունները, բռնությունները և սպանությունները, արցախահայությանն ի վերջո կանգնեցրել են զինված ինքնապաշտպանության դիմելու անհրաժեշտության առջև։
 
Մանավանդ, [[1991]] թվականի [[ապրիլի 30]]-ին Կենտրոնի ձեռնարկված [[Օղակ գործողություն|«Օղակ»]] ռազմական գործողությունը, որի ընթացքում հայաթափվել են [[Հյուսիսային Արցախ]]ի [[Գետաշեն (Արցախ)|Գետաշեն]] ու [[Մարտունաշեն]] բնակավայրերը, [[Հադրութի շրջան]]ի ծայրամասային գյուղերը և [[Շուշի]]ի շրջանի [[Բերդաձոր]]ի ենթաշըրջանը, փաստորեն հաստատել է հիմնահարցը պատերազմի միջոցով լուծելու Ադրբեջանի որդեգրած քաղաքական գծի անշրջելիությունը։
Տող 79.
=== 5 հիմնական փուլեր ===
{{Արցախի պատմություն}}
* '''Առաջին փուլ'''՝ [[1988]] թվականի [[փետրվարի 22]] - [[1990]] թվականի [[հունվարի 19]]-ը. սկսվել է [[Ասկերան]]-[[Ստեփանակերտ]] ռազմավարական ուղղությամբ աղդամցի [[ադրբեջանցիներ]]ի բազմահազարանոց ամբոխի զինված հարձակմամբ, ավարտվել [[Հյուսիսային Արցախ]]ի ([[Ազատ (ԼՂՀ)|Ազատ]], [[Գետաշեն (Արցախ)|Գետաշեն]] և [[Նոր Մանաշիդ|Մանաշիդ]]), [[Մարտունու շրջան (Արցախ)|Մարտունիի շրջան]]ի (նաև շրջակա հայկական բնակավայրերի) վրա հարձակումների կասեցմամբ և Բաքվի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով։
* '''Երկրորդ փուլ'''՝ [[1991]] թվականի [[ապրիլի 30]] - [[1992]] թվականի [[մայիսի 18]]-ը. սկսվել է [[Օղակ գործողություն|«Օղակ»]] ռազմական գործողությամբ, ավարտվել [[Լաչին]] քաղաքի կրակակետերի ճնշմամբ և [[Հայաստան]]ի հետ ցամաքային կապի վերականգնմամբ։
* '''Երրորդ փուլ'''՝ [[1992]] թվականի [[հունիսի 12]] - [[1993]] թվականի [[հունվարի 20]]-ը. սկսվել է [[Արցախի Հանրապետություն|Արցախի Հանրապետության]] [[Ասկերանի շրջան (ԼՂԻՄ)|Ասկերանի]], [[Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ)|Շահումյանի]], [[Մարտակերտի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ)|Մարտակերտի]], [[Մարտունու շրջան (Արցախ)|Մարտունիի]] և [[Հադրութի շրջան (ԼՂԻՄ)|Հադրութի]] շրջանների ուղղություններով հակառակորդի խոշորածավալ հարձակումներով և ավարտվել մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ [[Մարտակերտ]]ի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցմամբ, ինչպես նաև հակամարտության գոտում ուժերի ընդհանուր հավասարակշռության ստեղծմամբ։
Տող 86.
 
==== Օղակ գործողություն ====
[[Օղակ գործողություն|«Օղակ»]] ռազմական գործողության ժամանակ ունեցած նախնական հաջողություններով ոգևորված՝ [[Ադրբեջան]]ի ղեկավարությունն իր ենթակայության տակ դրված խորհրդային բանակի ստորաբաժանումների միջոցով շարունակել է մարտական գործողությունները Շահումյանի շրջանում: ՀՀ սահմանամերձ շրջաններում, Գետաշենի ենթաշրջանում և Շահումյանի շրջանում ինքնապաշտպանական կամավորական ջոկատների գործողությունները համակարգելու, անհրաժեշտ կադրեր պատրաստելու, նյութական, ռազմական և կազմակերպչական օժանդակություն ապահովելու, ադրբեջանական [[ՄՀՆՋ]]-ականների ճնշմանը և հարձակումներին դիմագրավելու, մարզի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով 1990 թվականին ԼՂ Ազգային խորհրդի «Պ» («Պաշտպանություն») ժամանակավոր խմբի հիմքի վրա կազմավորվել է Ինքնապաշտպանության ընդհատակյա կոմիտե։ Ստեղծվել է նաև ինքնապաշտպանական ուժերի շտաբ, որը կազմավորել և զինել է արագ հակազդման ջոկատներ, ղեկավարել հայկական բնակավայրերի ինքնապաշտպանությունը։ 1991 թվականի ապրիլին գործել է Համակարգող գաղտնի խորհուրդը (անդամներ՝ Վ. Բալայան, Ժ. Գալստյան, Գ. Պետրոսյան, Մ. Պետրոսյան, Ս. Սարգսյան և Ռ. Քոչարյան)։ Հետագայում՝ 1991 թվականիի մայիսի 4-ին, Երևանում ստեղծվել է ՀՀ [[ՀՀ պաշտպանության կոմիտե|ՀՀ Պաշտպանության կոմիտե]], Արցախում 1992 թվականի մարտի 26-ին՝ Պաշտպանության (ինքնապաշտպանության) կոմիտե, 1992 թվականի օգոստոսի 15-ին՝ Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ)։ 1991 թվականի հուլիսի 14-ին խորհրդային և ադրբեջանական զորքերը ներխուժել են [[Նոր Մանաշիդ|Մանաշիդ]], [[Բուզլուխ]] և [[Էրքեջ]]: Հակառակորդի հետագա առաջխաղացումը կանգնեցվել է [[Վերինշեն]]ի մատույցներում։
 
Արցախահայության համար դժվարին այդ օրերին, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի Հանրապետության անկախությունը, որով պետական հիմքերի վրա է դրվել ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու, հայ բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունն ապահովելու խնդիրը։ Ընդ որում, պետական շինարարության և ԶՈւ կազմավորման գործընթացները տեղի են ունեցել զինված ընդհարումների և տեղաբնույթ մարտերի, Արցախի բնակավայրերի վրա մշտական հարձակումների ու գնդակոծությունների պայմաններում։