«Արցախյան ազատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ադրբեջանական ագրեսիայի առաջին թիրախներ են դարձել Հյուսիսային Արցախի բնակավայրերը։ Դեռևս [[1987]]-ի վերջերին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ստորաբաժանումները բռնություններ են իրագործել [[մարշալ]]ներ [[Հովհաննես Բաղրամյան]]ի ու [[Համազասպ Բաբաջանյան]]ի ծննդավայր [[Չարդախլու]] գյուղում և այն հայաթափել։ Դա և 1990 թվականի հունվարի 12–14-ին Ազատի, Գետաշենի ու Մանաշիդի վրա հարձակումները դարձել են Հյուսիսային Արցախի հայության բացահայտ բռնի տեղահանության սկիզբը, ինչն ավարտին է հասցվել հակամարտության հերթական փուլի ընթացքում։
 
Ագրեսիայի այդ նախապատրաստությունները, այդ թվում՝ [[1988]] թվականի [[փետրվար]]ից մինչև [[1991]]թվականի [[ապրիլ]]ն ընկած ժամանակամիջոցում ադրբեջանցիների ավազակախմբերի, Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ [[ОПОН (Азербайджан)|ՄՀՆՋ]]-ի և [[ԽՍՀՄ ներքին զորքեր]]ի ստորաբաժանումների համատեղ պատժիչ գործողությունները, անձնագրային ռեժիմի պահպանման քողի տակ իրականացված ձերբակալությունները, բռնությունները և սպանությունները, արցախահայությանն ի վերջո կանգնեցրել են զինված ինքնապաշտպանության դիմելու անհրաժեշտության առջև։
 
Մանավանդ, [[1991]] թվականի [[ապրիլի 30]]-ին Կենտրոնի ձեռնարկված [[Օղակ գործողություն|«Օղակ»]] ռազմական գործողությունը, որի ընթացքում հայաթափվել են [[Հյուսիսային Արցախ]]ի [[Գետաշեն (Արցախ)|Գետաշեն]] ու [[Մարտունաշեն]] բնակավայրերը, [[Հադրութի շրջան]]ի ծայրամասային գյուղերը և [[Շուշի]]ի շրջանի [[Բերդաձոր]]ի ենթաշըրջանը, փաստորեն հաստատել է հիմնահարցը պատերազմի միջոցով լուծելու Ադրբեջանի որդեգրած քաղաքական գծի անշրջելիությունը։