«Բերնհարդ Շլինկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
 
'''Բերնհարդ Շլինկ''' (գերմ. {{lang-de|Bernhard Schlink}}, 6 հուլիս 1944{{ԱԾ}}), գերմանացի իրավաբան, գրող։ Ծնվել է [[Բիլֆելդ]]ում ([[Գերմանիա]]), հայրը գերմանացի էր, մայրը՝ շվեյցարացի, իսկ նա ընտանիքի չորրորդ՝ ամենափոքր երեխան էր։ Երկու տարեկանից մեծացել է [[Հայդելբերգ]]ում։ Սովորել է [[Արևմտյան Բեռլին]]ի «[[Ազատ համալսարանի]]» իրավաբանության ֆակուլտետում և ավարտել այն 1968 թվականին։ Դասավանդել է իրավաբանություն [[Բոննի համալսարան]]ում և Ֆրանկֆուրտ Մայնի Յոհան Վոլֆգանգ Գյոթեի համալսարանում, ապա՝ 1992 թվականից նաև [[Բեռլին]]ի [[Հումբոլդտ]]ի համալսարանում։ Այժմ Շլինկը ապրում և ստեղծագործում է [[Նյու Յորք]]ում և Բեռլինում։
 
Գրողի ստեղծագործական կարիերան սկսվել է մի քանի դետեկտիվ պատմվածքներից։ [[1995]] թվականին տպագրվում է «[[Ընթերցողը (գիրք)|Ընթերցողը»]], որը շուտով դառնում է բեսթսելլեր Գերմանիայում, [[ԱՄՆ]]-ում և թարգմանվում 39 լեզուներով։ Թարգմանվել է նաև [[հայերեն]] և [[2012]] թվականին տպագրվել է «Զանգակ» հրատարակչության կողմից [http://www.http://www.zangak.am/product_info.php?products_id=974/]։