«Մոհաչի ճակատամարտ (1526)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Ճակատամարտը կայացել է օգոստոսի 29-ին։ Հունգարական կողմի պլանով հեծելազորը պետք է հարձակվեր թուրքական դիրքերի վրա, ջախջախեր հետևակը, այնուհետև սեփական հետևակով հարձակվեր սուլթանի ճամբարի վրա։ Ճակատամարտը սկսվել է արքեպիսկոպոս Պալ Տամորիի ասպետական հեծելազորի հարձակումով թուրքական բանակի աջ թևի վրա, իսկ հունգարական բանակի կենտրոնն ու ձախ թևը, որ բաղկացած էր հետևակից, պետք է թեթև քայլերթով շարժվեին առաջ։ Շուտով հեծելազորը մարտի է բռնվում թուրքական հեծելազորի հետ, որը ղեկավարում էր Մալկոչօղլի Բալի բեյը։ Թուրքերն իսկույն սկսում են նահանջել։ Մտածելով, որ մարտը հաջող է ընթանում, հունգարացիները սկսում են հետապնդել նահանջողներին։ Այդ նույն ժամանակ կռվի մեջ են մտնում հետևակայինները՝ կենտրոնում ու ձախ թևում ձեռնամարտի մեջ մտնելով [[ենիչերիներ]]ի ջոկատների հետ։ Իսկ հունգարական հեծալեազորը, հետապնդելով նահանջող թուրքական հեծալազորայիններին, ընկնում է թուրքական թնդանոթների կրակի տակ, ու հարձակումը ձախողվում է։
 
Մարտի մեջ մտցնելով պահեստային ջոկատները, ամբողջ ճակատամասով հրետանային կրակ բացելով ու ունենալով թվային առավելություն՝ թուրքերը շուտով հունգարական բանակին մղում են Դանուբ՝ նրան զրկելով նահանջելու հնարավորությունից։ Արդյունքում ասպետական հեծալազորի մնացորդները նահանջում են, իսկ հետևակայինները շարունակում են մարտը մինչև վերջ։ Մեկուկես ժամ անց ճակատամարտն ավարտվում է Սուլեյման I-ի զորքերի կատարյալ հաղթանակով։ Լայոշ II -ի ողջ բանակը ոչնչանում է, ինքը արքան ու բանակի հրամանատարները զոհվում են նահանջի ժամանակ։ Մահանում է մոտ 15,000 քրիստոնյա, իսկ գերյալներին գլխատում են։ Մոհաչի հաղթանակը Սուլեյման I-ի համար բացում է Հունգարիայի թագավորության մայրաքաղաք [[Բուդա (Բուդապեշտ)|Բուդայի]] ճանապարհը։ Ճակատամարտից երկու շաբաթ անց թուրքական բանակը ներխուժում է մայրաքաղաք։
 
== Հետևանքներ ==
Թուրքերի հաղթանակը մի շարք ուղղակի հետևանքներ ունեցավ թե՛ հունգարացիների և թե՛ հարևան ժողովուրդների համար։
 
[[Հունգարիայի թագավորություն|Հունգարիայի թագավորության]] համար այն իսկական աղետ դարձավ։ Թուրքերը նվաճեցին կենտրոնական Հունգարիան, որը մինչև 17-րդ դարի վերջը վերածվեց օսմանյան Հունգարիայի։ Հարակից արևմտյան ու հյուսիսային շրջանները հունգարական նոր մայրաքաղաքի՝ Պոժոնի (ներկայումս՝ [[Բրատիսլավա]]) հետ, անեքսիայի են ենթարկվել ավստրիական Հաբսբուրգների կողմից։ Այսպիսով, Հունգարիայի թագավորությունը 16-րդ դարի կեսին փաստացի բաժանվել էր երկու մասի։
 
Մոհաչի ճակատամարտի ամենածանր հետևանքը [[Կենտրոնական Եվրոպա]]յի ու հարավսլավոնական ժողովուրդների՝ թուրքական ծանր լծի տակ հայտնվելն էր հետագա գրեթե երկու դարերի ընթացքում։ Օսմանյան Հունգարիայի շատ բնակիչներ արտագաղթեցին հյուսիս ու հարավ՝ Հաբսբուրգների տիրապետության տակ գտնվող տարածքներ։ Որոշ բնակիչներ էլ թուրքերին դիմադրություն էին ցույց տալիս՝ դառնալով [[հայդուկ]]ներ։
 
Հարկ է նշել, սակայն, որ ոչ բոլորն էին իրենց դժգոհությունը հայտնում թուրքական իշխանությունից, հատկապես հունգարների շրջանում։ Դա մասամբ բացատրվում էր այն համգամանքով, որ երկու ժողովուրդներն էլ ընդհանրություններ ունեին, քանի որ մինչ Եվրոպա ներթափանցելը՝ մոտ 1,000 տարի մ․ թ․ ա․, հունգարներն ապրել են թուրքական ցեղերի շրջապատում, որոնցից նրանք յուրացրել են գյուղատնտեսական շատ հասկացություններ։ Հարավ-արևելքի գյուղացիությունը թուրքերի մուտքն ընդունել է որպես ազատագրություն տեղի [[մագնատ]]ներից, որոնք ծանր հարկերով կեղեքել էին նրանց։ Ցանկանալով հունգարական գյուղացիությանը իր կողմը գրավել՝ թուրքերն ազատականացրել են նրանց կյանքի որոշ ոլորտներ։ Ի տարբերություն ժամանակի եվրոպական [[Կաթոլիկություն|կաթոլիկների]] ու [[Բողոքականություն|բողոքականների]]՝ թուրքերն ուղղակիորեն չէին արգելում և ոչ մի կրոն, չնայած [[իսլամ]]ի ընդունումը խրախուսվում էր ամեն ձևով։ Օգտվելով հետպատերազմյան տարիների քաոսային իրավիճակից և մուսուլմանական նոր համայնքի ձևավորումից՝ հասարակ շատ հունգարացիներ, որոնք ընդունել էին իսլամ (մադյարաբներ), կարողացան բարձրանալ Օսմանյան կայսրության կարիերային աստիճանով։
 
Դրա հետ մեկտեղ, չնայած սկզբնական հաջողություններին՝ թուրքերն առաջին անգամ բախվում են իրենց համար օտար արևմտաեվրոպական հասարակական-քաղաքական կառուցվածքին։ Չնայած Հունգարիայի թագավորությունում ընդհանուր առմամբ այն ունեցել է խիստ առանձնահատկություններ՝ իր վրա կրելով գերմանական ազդեցությունը, սակայն այն էականորեն տարբերվել է բալկանյան շրջանի հունա-սլավոնական պետություններից, որոնք համեմատաբար հեշտ են տրվել թուրքական տիրապետությանը։
 
Ռազմա-քաղաքական հարաբերություններում, ինչպես [[Գվադալետեի ճակատամարտ]]ը թույլ տվեց արաբներին գրավել [[Պիրենեյան թերակղզի]]ն, այնպես էլ Մոհաչի ճակատամարտը թուրքերի առաջ լայն հնարավորություն բացեց ամբողջ Կենտրոնական Եվրոպայում իր գերիշխանություն հաստատելու։ Սուլթան Սուլեյման I-ը 1529 թվականին սկսել է [[Վիեննա]]յի պաշարումը, սակայն ձմռան գալուստով պայմանավորված՝ ստիպված թողել է այդ միտքը։
 
Իր հերթին օսմանյան իշխանության մոտիկությունը ուղիղ սպառնալիք էր գերմանական հողերի նկատմամբ և առաջացում էր նրանց կատաղի դիմադրությունը, որոնք հաջողությամբ համընկնում էին ավստրիական Հաբսբուրգների կայսերական հավակնություններին։ Վերջիններս, հաջողությամբ տանելով Վիեննայի պաշարումը, ավելի վճռական գործողությունների են անցնում օսմանների նկատմամբ։ Մոհաչի ճակատամարտից հետո եվրոպական ազգությունները սկսել են միավորվելու փորձեր ձեռնարկել թուրքերի արյունալի առաջխաղացումը և իսլամացումը կանխելու հույսով՝ նպատակ ունենալով մուսուլմաններին դուրս մղել Եվրոպայի սրտից։ Այս ամենը խթան է հանդիսացել [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան թերակղզու]] «ռեկոնկիստայի» համար։ Այս ուղղությամբ առաջին հաջողությունը 1571 թվականի [[Լեպանտոյի ծովամարտ]]ն է եղել։
 
== Ծանոթագրություններ ==
10 523

edits