«Խլաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 74.
'''Խլաթ''' (ներկայումս՝ '''Ախլաթ'''), պատմական քաղաք [[Մեծ Հայք]]ի [[Տուրուբերան]] նահանգի [[Բզնունիք]] գավառում։
 
== Աշխարհագրություն ==
Իր մեծությամբ Խլաթը [[Վանա]] լճի եզերքին գտնվող քաղաքների մեջ զիջում էր միայն [[Վան]]ին։ Այն գտնվում է լճի արևմտյան ափին, բարձրադիր հարթավայրում, որի արևելյան ու արևմտյան մասերով սրընթաց դեպի Վանա լիճ են հոսում մի քանի գետակներ և առվակներ։ Գեղատեսիլ է նրա դիրքը։ Հարավում քաղաքի համայնապատկերն ակնահաճո է դարձնում Վանա լիճը (որ կոչվել է նաև Խլաթի լիճ), իսկ հարավ-արևմուտքում և հյուսիս-արևմուտքում [[Մշո դաշտ|Մշո]] ու [[Մանազկերտի դաշտ|Մանազկերտի]] դաշտերի փարոսները՝ [[Նեմրութ (հրաբուխ)|Նեմրութը]] և [[Սիփան]]ը, որ այդ կողմերում եզրագծում են քաղաքի հորիզոնը։
 
== Պատմություն ==
Խլաթը Հայաստանի հնագույն բնակավայրերից է և դժվար է ասել, թե այն երբ է հիմնադրվել։ Սկզբում հիշատակվում է որպես ավան, իսկ հետագայում վերածվում է խոշոր քաղաքի, որ ուներ իր ամուր բերդը և համարվում էր Վանա լճի ամենամեծ նավահանգիստը։
 
Տող 94 ⟶ 96՝
Նոր ժամանակների Խլաթի բնակիչների զբաղմունքները կազմում էին երկրագործությունը, այգեգործությունը, ձկնորսությունը, առևտուրը, արհեստագործությունը և մասամբ աղի հանույթը։
 
== Մշակույթ ==
Պատմական Խլաթի հուշարձաններից պահպանվել են քաղաքի մոտակայքի ժայռերում փորված քարանձավները, ծովեզերքին գտնվող պաշտպանական պարսպի մի քանի աշտարակներ, զանազան շենքերի ավերակներ, որոնք հիմնականում գտնվում են ներկայումս Խարաբա շահար («ավերակ քաղաք») կոչված թաղամասում՝ հին Խլաթի տեղում։ Քաղաքի ծայրամասում պահպանված է արաբական ժամանակների ընդարձակ գերեզմանատուն՝ տապանագիր ունեցող հսկա գերեզմանաքարերով։ Ըստ ավանդության, այդտեղ թաղվածները հարձակվել էին մեր երկրի վրա և նրանց բոլորին ոչնչացրել է [[Սասունցի Դավիթ]]ը։
Բերդից և դրա պաշտպանական կառույցներից բացի, Խլաթի մյուս հուշարձաններից ուշադրության արժանի են Ս. Խաչ, քաղաքից դուրս գտնվող՝ Գամաղիել երբեմնի եպիսկոպոսանիստ եկեղեցիներն ու միակ մզկիթը։
 
Խլաթը XV դարում չնայած անկման պատկեր էր ներկայացնում, սակայն մնում էր իբրև հայկական մշակույթի նշանակալի կենտրոն։ Առանձնապես հայտնի է նրա գրչության դպրոցը։ Այստեղ XV դարի ընթացքում ընդօրինակված ձեռագրերից մեզ հայտնի է ավելի քան 10-ը, որոնցից 3-ը [[Աստվածաշունչ]], 2-ը՝ [[Ավետարան]], 2-ը՝ [[Հայսմվուրք]] և այլն։ Հայտնի էր հատկապես Կարապետ քահանա գրիչը, որ գործել է XV դ առաջին կեսին։ Խլաթում է ծնվել Գրիգոր Խլաթեցին (1349-1425), որին XVII դարի հայ գրիչներից մեկն իր հիշատակարանում որակում է իբրև «յոյժ կորովամիտ, հանճարեղ, բանիբուն...»։ Այո, Գրիգոր Խլաթեցին հայ մշակույթի ականավոր դեմքերից է՝ մատենագրիր, մանկավարժ, բանաստեղծ, երաժիշտ, հասարակական գործիչ։
 
== Բնակչություն ==
20-րդ դարի սկզբում Խլաթում կար ընդամենը 200 տուն, որից միայն 15-ը հայկական։ Հայ բնակչությունն ընդհանրապես վերանում է [[Մեծ Եղեռն]]ի տարիներին։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խլաթ» էջից