«Բազալտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
[[Պատկեր:BasaltUSGOV.jpg|մինի|208x208px|Բազալտ]]
'''Բազալտ''' ({{lang-lat|basaltes}}` փորձաքար), հրաբխային հիմնային [[ապար]]՝ կազմված [[պլագիոկլազ]], [[պիրոքսեն]], ձիթակն, մագնետիտ, ավելի քիչ՝ տիտանիտ, ապատիտ [[միներալ]]ներից։ [[Երկիր|Երկրի]] ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է։ Հրաբխային ժայթքումների ժամանակ երկրի մակերես է դուրս գալիս հսկայական քանակությամբ լավա, որի սառչելուց հետո առաջանում են արտավիժած բազմատեսակ ապարներ` բազալտներ, անդեզիտներ, անդեզիտաբազալտներ և այլն: Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ։ Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ։ Այն նաև կայուն է ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, ինչպիսիք են [[թթու]]ները և [[ալկալի]]ները, ծովային [[աղը]]: Բազալտը չի այրվում, և կարող է դիմանալ մինչև 1500 °C ջերմաստիճանում։ Հայաստանում բազալտի և նրա  խմբի ապարների պաշարները հատկապես խոշոր են Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքի շրջակայքում: ՀՀՀայաստանի տարածքում հայտնաբերված բազալտի և նրա տարատեսակների  երկրաբանական պաշարները գնահատվում են 125 մլրդ մ³: Բազալտները ավելի ամուր են, սառցադիմացկուն, կարծր, թթվակայուն : Ունեն նաև ջերմամեկուսիչ բարձր հատկանիշներ: Բազալտները անհիշելի ժամանակներից օգտագործվել են Հայաստանում բնակավայրերի, եկեղեցիների կառուցման համար: Երևանի և հանրապետության մյուս   քաղաքների  շենքերի հիմքերն ու ստորին հարկերը, կառուցված են սրբատաշ և դրվագված բազալտաքարերով: Բազալտները Հայաստանում կիրառվում են նաև կամուրջների, ջրատեխնիկական և այլ բարդ կառույցներում:
 
== Անվան ծագում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բազալտ» էջից