«Բազալտ»–ի խմբագրումների տարբերություն

* '''[[Դոլերիտ]]ային բազալտները''', որոնք 300-400 մ հաստության ծածկոցով (ավելի քան 3 000 կմ²) տարածված են [[Կարս]]ի, [[Աշոցք]]ի, [[Ախալքալաք]]ի, [[Լոռու սարահարթ]]երում, [[Եղվարդի սարավանդ|Եղվարդի]] ու [[Կոտայքի սարավանդ]]ներում, [[Կուր]], [[Խրամ (գետ)|Խրամ]], [[Ախուրյան (գետ)|Ախուրյան]], [[Հրազդան (գետ)|Հրազդան]], [[Դեբեդ]], [[Ձորագետ]], [[Արգիճի (գետ)|Արգիճի]] գետերի ավազաններում։ Բազալտն ամուր, դիմացկուն ու հեշտ մշակվող է։ Օգտագործվում է [[շինարարություն|շինարարության]] և [[Քանդակագործություն|քանդակագործության]] մեջ։ [[Հայաստան]]ում բազալտի տարատեսակները շինարարության մեջ օգտագործվել են հնագույն ժամանակներից (կիկլոպյան ու մեգալիթյան կառույցներ)։ Բազալտով են կառուցվել [[Արին-Բերդ|Արինբերդը]], [[Կարմիր բլուր]]ը (մ․ թ․ ա․ VII-VI դդ․), [[Գառնիի հեթանոսական տաճար]]ը (1-ին դար), [[Տաթևի վանք]]ը (9-19-րդ դարեր), [[Սանահինի կամուրջ]]ը (12-րդ դար) և այլն։ Բազալտից կանգնեցվել են [[խաչքար]]եր, կերտված են [[Մատենադարան]]ի շենքը (1945-1957) և գլխավոր ճակատի արձանները, կառուցվել են [[Երևանի գինու կոմբինատ]]ի պահեստարանը (1938, 1945-1963), [[Հաղթանակ կամուրջ]]ը (1945), Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված [[Ծիծեռնակաբերդ|հուշակոթողը]] (1967) և այլն։
 
* '''Անդեզիտները''', հրաբխային միջին կազմության [[ապար]]՝ կազմված պլագիոկլազ, պիրոքսեն, ամֆիբոլ, [[բիոտիտ]][[Միներալ|միներալներից]], հազվադեպ՝ [[Քվարց|քվարցից]] ու [[Հրաբխային ապակի|հրաբխային ապակուց]]։ Կառուցվածքը հոծ է, գույնը՝ սև, հաճախ՝ մուգ մոխրագույն։ Առաջանում է [[Լավա|լավային]] հոսքերի ձևով [[Հրաբուխ|հրաբուխների]] արտավիժումից։ Տարածված է [[Արագած]], [[Գեղամա լեռնաշղթա|Գեղամա]], [[Վարդենիսի լեռներ|Վարդենիս]] լեռնազանգվածներում, [[Դեբեդ]], [[Որոտան]], [[Հրազդան (գետ)|Հրազդան]], [[Ողջի]] գետերի ավազաններում, [[Երևան|Երևանի]]ի շրջակայքում։ Օգտագործվում է [[Շինարարություն|շինարարության]] մեջ։
* '''Դացիտները''' ([[Լատիներեն|լատ.լատիներեն]]՝ dacia), հրաբխային թթվային [[ապար]]՝ կազմված պլագիոկլազ, [[քվարց]], փայլար, պիրոքսեն, երբեմն՝ սանիդին [[Միներալ|միներալներից]]։ Կառուցվածքը հոծ կամ շերտավոր է, գույնը՝ սև կամ մոխրագույն։ Բնորոշ է դաշտային սպաթի սպիտակավուն բյուրեղիկների առկայությունը։ Առաջացնում է բրգաձև կամ գմբեթաձև ներդրումներ, հաճախ՝ [[Լավա|լավային]] հոսքեր։ Տարածված է [[ՀՀՀայաստան]]ի [[Արագած]], [[Իշխանասար]], [[Հատիս]], [[Գութանասար]], [[Իրինդ]] և այլ հրաբխային զանգվածներում։ Դայքից պատրաստում են կենցաղային թթվակայուն իրեր, օգտագործվում է նաև որպես [[շինանյութ]]։
* '''Բազալտային անդեզիտները''' (անդեզիտաբազալտ), հրաբխային հիմնային միջանկյալ [[ապար]] բազալտների ու անդեզիտների շարքում՝ կազմված պլագիոկլազ, ձիթակն, ամֆիբոլ, մագնետիտ միներալներից և հրաբխային ապակակուց։ Կառուցվածքը հոծ կամ բշտիկավոր է, գույնը՝ սև-մոխրագույն։ Տարբերում են ավգիտրային, ձիթակնային և ապակենման բազալտային անդեզիտներ։ Առաջանում է [[Լավա|լավային]] հոսքերի ձևով հրաբուխների արտավիժումից։ Տարածված է [[Երևան|Երևանի]] շրջակայքում, [[Լոռու մարզ|Լոռու]], [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձորի]], [[Սյունիքի մարզ|Սյունիքի մարզերում]]։ Օգտագործվում է [[Շինարարություն|շինարարության]] մեջ։
 
40 026

edits