«Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կենտրոն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
== Ճարտարապետություն ==
Կոնդի բարձունքին` մեծ երկրաշարժից խոնարհվածքանդված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710թ.[[1710]] թվականին կառուցվել է Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին` հին Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ: Եկեղեցին ուշ միջնադարյան մյուս՝ Պողոս-Պետրոս, Զորավոր և Կաթողիկե եկեղեցիների նման եռանավ բազիլիկ է: Ուղղանկյուն պարագիծ ունեցող հատակագծում ներգրավված են աղոթասրահն ու արևելյան կողմի ավագ խորանը:
Ճարտարապետ [[Ռաֆայել Իսրայելյան|Ռ. Իսրայելյանը]] 1973թ.[[1973]] թվականին Ամենայն հայոց կաթողիկոս [[Վազգեն ԱռաջինինԱ Բուխարեստցի|Վազգեն Առաջին]]ին է ներկայացրել եկեղեցու վերակառուցման նախագիծը, որը հավանության է արժանացել: Սակայն նույն տարում հեղինակը վախճանվել է: 10 տարի անց հեղինակի որդին՝ ճարտարապետ Ա. Իսրայելյանը, հոր մտահղացումն իրագործել է: Աշխատանքային նախագիծը մշակել են հանրապետության վաստակավոր ճարտարապետ [[Բաղդասար Արզումանյան]]ը և ինժեներ-կոնստրուկտոր Ավետիք Թեքնեջյանը: [[1980]]-ականներին ինժեներ-շինարար Միքայել Հովհաննիսյանի անմիջական ղեկավարությամբ եկեղեցին վերակառուցվել է: Գմբեթը, արտաքին պատերը երեսպատվել են տուֆով: Մեծածավալ աշխատանք է կատարվել եկեղեցու ներսում, ավագ խորանի բեմապատը զարդարվել է գեղաքանդակ հորինվածքներով: Արևմտյան կողմից երգչախմբի համար կառուցվել է վերնատուն, հատակը մարմարապատվել է: 2000թ. եկեղեցուն կից ստեղծվել է «Հովհաննես Կոզեռն» կրթամշակութային կենտրոնը:
 
== Արտաքին հղումներ ==