«Ունիվերսալ (թափք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ոճական ուղղումներ
նյութերի ավելացում
Տող 59.
Առաջին լրիվ մետաղական ունիվերսալները ներկայացվել են գործնականում միաժամանակ [[Willys-Overland|Wyllis]] և [[Plymouth]] ֆիրմաների կողմից 1940-ական թվականների վերջին, ինչը սկիզբ դրեց այս տիպի թափքով ավտոմեքենաների մասսայական արտադրության ժամանակաշրջանին։
 
Ունիվերսալների հանրաճանաչության բուռն աճ տեղի ունեցավ 1950-ական թվականներին Հյուսիսային Ամերիկայում՝ պայմանավորված [[արվարձան]]ային գոտու ակտիվ զարգացմամբ ([[սուբուրբանիզացիա]]). արվարձանների բնակչությանը պահանջվում էր բավականին տարողունակ, սակայն դրա հետ մեկտեղ հարմարավետ փոխադրամիջոց։ Արդյունքում մինչև 1970-ականների վերջն ընկած ժամանակահատվածը դարձավ հատկապես ամերիկյան ընդարձակ ունիվերսալների «ծաղկման» շրջան։ Հատկապես այդ տարիներին ի հայտ եկան այնպիսի էկզոտիկ տարբերակներ, ինչպիսիք են ունիվերսալ-[[հարդթոփ]]ներն առանց թափքի կենտրոնական հենաձողերի, երկդռնանի ու չորսդռնանիերեքդռնանի «սպորտային» ունիվերսալները, նստատեղերի չորս շարքով վագոն թափքերը՝ ստեղծված բեռնատարների բազայի վրա, սրահի հորինվածքի<!-- компоновка --> ու հետևի դռան կառուցվածքի բազմազան տարբերակները և այլն։
 
1973 և 1980 թվականների [[էներգետիկ ճգնաժամ|բենզինային ճգնաժամերը]], ինչպես նաև 1980-ական թվականների կեսերին մեծ թվով [[մինիվեն]]ների և հարմարավետ [[ամենագնաց]]ների ի հայտ գալը վերջ դրեց ընդարձակ ունիվերսալների գերիշխանությանը։ Վառելիքի խնայողության ոլորտում 1975 թվականին ներդրված ամերկյան օրենսդրությունը ({{lang-en|Corporate Average Fuel Economy, CAFE}}) սահմանում էր ավտոմեքենաների տարբեր դասերի համար վնասակար արտանետումների և վառելիքի ծախսի տարբեր նորմեր, որոնց գերազանցումը հանգեցնում էր տուգանքների ավտոարտադրողների համար։ Նորմերի շչջանցման նպատակով մինիվենները սերտիֆիկացվել են որպես թեթև բեռնստաը ավտոմեքենաներ ''(light trucks)''՝ դրանց թողարկումը դարձնելով շատ ավելի ձեռնտու, քան նույն տարողունակությամբ թեթև ունիվերսալներինը։ <!-- В итоге если в 1979 году на light trucks (включая минивэны и «джипы») приходилось лишь 9,7 % продаж, к началу 2000-х годов доля этой категории транспортных средств на рынке США подошла к 50 %, универсалы же практически перестали выпускаться. -->
 
=== Շութինգ բրեյք ===