«Խնածախի մելիքական ապարանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 42.
Խնածախը (նաև՝ Խոնածախ, Խանածախ) հնում Սյունիքի Հաբանդ գավառի գյուղերից էր, սակայն ուշ միջնադարում անցել է սահմանակից Քաշաթաղին և իր համեմատաբար ապահով աշխարհագրական դիրքի շնորհիվ դարձել է մելիքության երկրորդ աթոռանիստը։ Ապարանքից բացի Խնածախ–մելիքանիստի մասին կարևոր վկայություններ են նաև այստեղ գտնված Մելիք–Հայկազյան տոհմի մի քանի երևելի ներկայացուցիչների տապանաքարերը, ինչպես նաև նրանց օրոք կանգնեցված արձանագիր խաչքարերը<ref>[Մ. Հասրաթյան, Պատմահնագիտական ուսումնասիրություններ, Երևան, 1985]</ref>։ Սրանցից աչքի է ընկել հատկապես Մելիք–Հախնազարի գեղաքանդակ տապանաքարը՝ դրված յոթաստիճան պատվանդանի վրա։
 
Ըստ 1551 թվականի տապանագրի՝ Հախնազարը «ՄԵԾ ԻՇԽԱՆ ԷՐ Ի ՄԷՋ ԹԱԳԱՒՈՐԱՑ»<ref>[Ստեփան Լիսինցյան, Զանգեզուրի հայերը, էջ 216 վերջինս տապանաքարը թյուրիմացաբար վերագրում է Մելիք-Հայկազին]</ref> հանգամանք, որը միանգամայն հավանական է դարձնում ապարանքի կառուցման վերագրումը նրան և թվագրումը 16-րդ դարի առաջին կեսով։ Ապարանքը հետագայում ժառանգել է Մելիք-Հախնազարի երկարակյաց որդին՝ պատմական աղբյուրներից հայտնի «Մելիք Հայկազն ի Քշտաղս երկրէն՝ ի Խանածախ գեղջէ»։ Մելիք-Հայկազ Բ-ը (1551-1623 թթ․), 17-րդ դարի սկզբում գործուն մասնակցություն ունենալով Օսմանյան Թուրքիայի դեմ Պարսից բանակի մղած պատերազմում, վայելում էր Շահ-Աբբաս Ա-ի բարյացակամությունը, և, ըստ ավանդության, ի վկայություն հավատարմության ու քաջության, նրանից ստացել էր «Ծեր առյուծ» («Գոջա ասլան») մտերմիկ մականունը։ Մելիք-Հայկազ Բ-ը հայտնի է եղել նաև շինարարական ու մշակութանպաստ գործունեությամբ, համարվել է ժամանակի մեծահարուստ ու ազդեցիկ մելիքներից մեկը, և այս պատճառով է, որ Խնածախի ապարանքի կառուցումը ավանդաբար կապվել է նրա անվան հետ։
 
== Ճարտարապետություն ==