«Խնձորեսկի մելիքական ապարանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 23.
 
Խնձորեսկն այդ շրջանում եղել է խոշոր ավան, տները եղել են իրար շատ մոտ խիտ կառուցապատված ու խոշոր ավան էր՝ իր քարանձավներով, ժայռափոր-քարաշեն բնակավայրերով ու զարգացած արհեստագործությամբ։ 17-18-րդ դարերում Խնձորեսկը Տաթևի մելիքության ամրացված բնակավայերից էր, 1720-1730 թվականներին՝ [[Դավիթ Բեկ]]ի գլխավորած ազգային-ազատագրական մարտերի հենակետներից<ref>{{Cite web|url=https://hushardzan.am/archives/5905|title=ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ ԳՅՈՒՂԸ|last=hushardzantest|website=Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության|language=am-AM|accessdate=2020-04-01}}</ref>։ Սակայն Խնձորեսկը մելիքական լիիրավ իշխանությամբ գավառի նստոց-կենտրոն չէր, ոչ էլ Մելիք-Փարամազյանները՝ գավառապետ-մելիքներ։ Սրանք, հավանաբար, պարսից շահերից մելիքի տիտղոս ստացած գյուղապետ-կալվածատերեր էին, որպիսիք շատ կաին Արևելյան Հայաստանում, այդ թվում՝ Սյունիք-Զանգեզուրում։ Այնուամենայնիվ, Խնձորեսկի մելիքական ապարանքը, դատելով առկա նյութերից, ոչնչով չի զիջել ժամանակի առավել հզոր ու հանրահայտ մելիքների ապարանքներին և նույնպես նշանակալից է եղել իր չափերով ու ձևերով։ Մելիքական տան ավերակների կցկտուր նկարագրությունները համադրելով պահպանված լուսանկարների հետ՝ կարելի է որոշակի պատկերացում կազմել Մելիք-Փարամազի նախորդների օրոք դրա ունեցած նախնական հորինվածքների մասին։ Այսպես․ տարբեր առիթներով անդրադառնալով համակառույցի ավերակներին, Ստ Լիսիցյանը վկայում է, որ դրա հին մասում եղել են ետնամասերով ժայռի մեջ խորացող երեք քարաշեն գլխատներ՝ թաղակապ նախամուտքով, երկհարկանի, ընդարձակ երկար ու թաղակապ սրահ ընդունարան՝ փոքրիկ լուսամուտներով ու գեղեցիկ ձևավորված բուխարիով, թաղակապ դահլիճից ու սյունազարդ կամարասրահից բաղկացած ախոռ, որոնք կառուցված էին լավ տաշած քարից, բավականին ճոխ ու խնամքով։ Ապարանքի ավերակների ընդհանուր տեսքի լուսանկարի ուշադիր դիտարկումով մասամբ ուրվագծվում է այս կառուցամասերի իրական պատկերը։ Մասնավորապես հստակորեն երևում է ձգված ուղղանկյուն հատակագծով, երկհարկանի, թաղակապ ու երկլանջ տանիքով ծածկված ընդունարանի երկրորդ՝ երեսբաց վերնահարկը, սրա առաջին հարկի ճակատի աջակողմյան շարունակությունը կազմող քառասյուն կամարասրահը՝ լանջի մեջ խորացող ետնամասի շինությամբ և սրանց կից դահլիճի կիսավեր պատը՝ պահունակավոր կամարարեղի մնացորդով ու զույգ որմնախորշերի մեջ առնված կամարակապ բուխարիով։ Ակնհայտ է նաև, որ 1836թ․ վերակառուցման ժամանակ կրկնահարկ դահլիճի և կամարասրահի միջնապատի ուղղությամբ ավելացվել է նոր պատ՝ լայն կամարամուտքով ու բակը ծածկող թաղով (վերջինս՝ ըստ Ն․ Պապուխյանի), երկրորդ հարկում վերնասրահի աջ կողմից կցվել է մի փոքր սենյակ՝ փայտաշեն պատշգամբներով և այլն։ Ն․ Պապուխյանը համարում է նաև, որ «համակառույցի հիմնական շենքերը ընկած են եղել ավելի խորքում, ախոռին կից»։ Պետք է կարծել, որ այստեղ խոսքը Ստ․ Լիսիցյանի հիշատակած թաղակապ նախամուտքով երեք քարաշեն-ժայռափոր գլխատների մասին է, որոնց մասին այլ տվյալներ չունենք։ Ապարանքի լուսանկարում ուշագրավ է հատկապես քառասյուն կամարասրահը։ Սրահի հատակը փոքր-ինչ բարձր է բակից, քառանիստ, միակտոր սյունաբներն ունեն պարզ հիմնասալ և սեղանաձև հատվածի խոյակներ։ (Ի դեպ, վերջիններիս ձևերը, ինչպես նաև սյունաբների նուրբ եզրատաշվածքը ակնհայտորեն կրում են փայտե նախօրինակների ազդեցությունը)։ Կիսաշրջանաձև, սրբատաշ կամարները դրված են խոյակների ճակատային եզրով, ընդ որում՝ սրահի աջ եզրի փոքր-ինչ լայն կամրաթռիչքով շեշտված է կից դահլիճի հանդիպակաց մուտքը, իսկ կամարների բարձր ճակատը վկայում է, որ սրահի ծածկը թաղակապ է եղել։ Դժվար չէ տեսնել նաև, որ ապարանքի նախնական հորինվածքում առանցքային դեր է ունեցել կրկնահարկ դահլիճ-կամարասրահ համադրվածքը, որն, ինչ խոսք, ժառանգված է Քաշաթաղի (և որոշ չափով՝ նաև Խնածախի) ապարանքից։ Այս առումով պետք է նշել, որ, ինչպես երևում է, 1836 թ․ վերակառուցման ժամանակ երկհարկանի դահլիճի առաջին՝ բուխարիով ու պահարանախորշերով ձևավորված բնակելի հարկն ու մելիքական ընդունարան-վերնասրահը պահպանել են իրենց նախկին նշանակությունը, իսկ կամարասրահն ու կից դահլիճը վեր են ածվել ախոռի։ Այս պատճառով է, որ սրահին կցված կառույցներով առանձնացվել են ու փակվել է սյունազարդ ճակատը։ Իսկ սա բացատրվում է այն հանրահայտ իրողությամբ, որ 19-րդ դարում քաղաքատիպ կամ բազմաբաժին-երհարկանի բնակելի համակառույցների մեջ ընդգրկված հնավանդ գլխատները, դահլիճները, սրահներն ու այլ սենյակները, որպես կանոն, երկրորդական նշանակություն էին ստանում և օգտագործվում էին օժանդակ-տնտեսական նպատակներով։
== Ծանոթագրություններ ==
 
{{ծանցանկ}}
== Արտաքին հղումներ ==
**[http://www.raa-am.com/raa/pdf_files/64.pdfԱ. Ղուլյան, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, էջ 26-29]