«Հայոց պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 251.
{{Տես նաև|Աղբյուր Սերոբ|Գևորգ Չաուշ|Անդրանիկ Օզանյան|Դրաստամատ Կանայան|Շահան Նաթալի|Գարեգին Նժդեհ|Ավետիս Ահարոնյան}}
 
Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող հայերին որպես երկրորդ կարգի քաղաքացի արգելվում էր զենք կրել, Արևմտյան Հայաստանում հայերը ենթարկվում էին քուրդ ավազակախմբերի պարբերական հարձակումների, կեղեքվում օսմանյան հարկահավաքների կողմից։ Համեմատաբար տանելի էր հայերի կյանքը Ստամբուլում[[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] ([[Ստամբուլ]]), որտեղ նրանք օգտվում էին որոշակի արտոնություններից։ Օսմանյան իշխանությունները հայերին ճանաչում էր որպես առանձին «միլեթ» (կրոնական–ազգային համայնք)` օժտելով նրանց համայնքային ինքնակառավարման որոշակի տարրերով։ Օսմանյան պետական ապարատը և բանկային համակարգի զգալի հատված վարում էին հայերը և հույները։ Նրանց մշակութային ավելի բարձր մակարդակը և աշխատասիրությունը հաճախ առաջացնում էր մուսուլման բնակչության նախանձը։
 
[[Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878|1877—1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից]] հետո պատմական Հայաստանի մի մասը ՝ Կարսը և նրա շրջակայքը, անցավ Ռուսաստանին։ Այդ պատերազմը եզրափակող [[Բեռլինի կոնգրես (1878)|Բեռլինի դաշնագր]]ի կետերից մեկը (61-րդ հոդված) վերաբերվում էր հայերին` սուլթանական կառավարությունը պարտավովումպարտավորվում էր ԹուրքականԱրևմտյան Հայաստանի տարածքում բարեփոխումներ իրականացնել՝ բարելավելով այնտեղ հայերի վիճակը։ Սրանով [[Հայկական հարց]]ը դառնում է միջազգային դիվանագիտական խնդիր, ինչը որոշակի սպասումներ և ոգևորություն է առաջացնում հայերի շրջանում։
 
Օսմանյան սուլթան [[Աբդուլ-Համիդ II]]-ը (1876 - 1908) Հայկական հարցը օրակարգից հանելու և բարեփոխումներ իրականացմանն ուղղված հայերի պահանջները լռեցնելուչեզոքացնելու նպատակով գնալով ուժեղացնում է արևմտահայության նկատմամբ հալածանքները։
 
[[Պատկեր:Mkrtich Khrimyan.jpg|մինի|աջից|200px|Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյան]]
 
[[Հայկական ազգային-ազատագրական շարժում]]ը հայերի փորձն էր ազատագրել [[Հայաստանը (պատմական տարածաշրջան)|իրենց հայրենիքը]] օսմանյան և ռուսական տիրապետությունից և վերականգնել Հայաստանի անկախությունը։ Բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումը և եվրոպական ուժերի հետագա ներգրավումը Արևելյան հարցում ուժեղ ներգործություն են ունենում այդ ընթացքում Օսմանյան կայսրությունում ճնշված հայերի ազգային շարժման և ազգային ազատագրական գաղափարախոսության զարգացման վրա<ref>Арам Джей. Киракосян — Британская дипломатия и армянский вопрос: с 1830х по 1914 гг, страница 58 (англ.)</ref>։ Հայկական ազգային շարժումը, բացառությամբ առանձին անհատ գործիչների ([[Հայ ֆիդայիներ]]), երեք կուսակցություններով, դրանք էին՝ [[Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցություն]], [[ԱրմենակյանԱրմենական]] և Հ.Յ.[[Դաշնակցություն]], ներկայացված և կազմակերպված գործունեություն էր։ Նշված ժամանակաշրջանում հայկական խոշորագույն և ամենաազդեցիկ կուսակցությունը Դաշնակցությունն էր։
 
1894 թ. Աբդուլ-Համիդը ձեռնամուխ է լինում «հայկական հարցի վերջնական լուծման» իր տարբերակի իրագործմանը։ Քրդերից կազմավորվում են հատուկ զինված ջոկատներ, որոնք սուլթանի պատվին կոչվում էին «համիդիե»։ Դրանք հայ բնակչության զանգվածային կոտորածներ են իրականացնում հատկապես Սասունում, Մուշում, Դիարբեքիրում, [[Վան]]ում և [[Խարբերդ]]ում։ Ջարդեր են տեղի ունենում նաև [[Էրզրումի կոտորած|Էրզրում]]ում, [[Տրապիզոն]]ում, [[Ստամբուլ]]ում և [[Մարաշ]]ում։ Ընդհանուր առմամբ 1894-96 թթ. Համիդյան կոտորածներին զոհ է գնում մոտ 200,000-300,000 հայ, մոտ 80,000 հայեր դառնում են փախստականներ՝ ապաստան գտնելով Արևելյան Հայաստանում, Կովկասում և Բալկանյան երկրներում։ Թուրքական հայահալած քաղաքականության դեմ 1904 թ. ընդվզում է [[Սասունի հերոսամարտ (1904)|Սասունը]], սակայն օսմանյան իշխանություններին հաջողվում է ճնշել հայերի դիմադրությունը։