«Խնածախի մելիքական ապարանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Պատմություն ==
Ապարանքը պատմամատենագրական աղբյուրներում չի հիշվում։ Հայ ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան [[Նուբար Պապուխյան]]ը, վկայակոչելով Խնածախ գյուղի 17-րդ դարի հուշարձանները, ապարանքը ևս համարում է 17-րդ դարի կառույց և վերագրում Մելիք-Հայկազ Բ-ին։ին<ref>Ն․Պապուխանյան, Սիսիանի, Գորիսի ու Ղափանի ժողովրդական ճարտարապետության կառուցվածքները, «Տեղեկագիր հաս․գիտ․ 1963, 11, էջ 58-59, նույնի՝ Չայրվող ծածկերով բնակարանները, էջ 333, նույնի Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը, էջ 71-73։ </ref>։ Այս տեսակետին է նաև Վ․ Հարությունյանը։ Հուշարձանի կառուցման հանգամանքներին առավել հիմնավոր անդրադարձել է հայ պատմաբան-բանասեր [[Մորուս Հասրաթյան]]ը։ [[Քաշաթաղ]]-Խնածախի պատմությանը նվիրված քննական ակնարկում հիշատակելով Քաշաթաղ ավանում 15-րդ դարի վերջերին կառուցված Մելիք-Հայկազ Ա-ի ապարանքը՝ նա մասնավորապես գրում է՝ «16-րդ դարի սկզբից գավառի վարչական կենտրոնը Քաշաթաղ ավանից փոխադրվում է 10-12 կմ դեպի հարավ․․․ Խոնածախ գյուղը։ Փոխադրվողը լինում է Մելիք Հայկազի որդին՝ Հախնազարը։
 
Խնածախը (նաև՝ Խոնածախ, Խանածախ) հնում Սյունիքի Հաբանդ գավառի գյուղերից էր, սակայն ուշ միջնադարում անցել է սահմանակից Քաշաթաղին և իր համեմատաբար ապահով աշխարհագրական դիրքի շնորհիվ դարձել է մելիքության երկրորդ աթոռանիստը։ Ապարանքից բացի Խնածախ–մելիքանիստի մասին կարևոր վկայություններ են նաև այստեղ գտնված Մելիք–Հայկազյան տոհմի մի քանի երևելի ներկայացուցիչների տապանաքարերը, ինչպես նաև նրանց օրոք կանգնեցված արձանագիր խաչքարերը։ Սրանցից աչքի է ընկել հատկապես Մելիք–Հախնազարի գեղաքանդակ տապանաքարը՝ դրված յոթաստիճան պատվանդանի վրա։