«Ունիվերսալ (թափք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
նյութերի ավելացում
ոճական ուղղումներ
Տող 59.
Առաջին լրիվ մետաղական ունիվերսալները ներկայացվել են գործնականում միաժամանակ [[Willys-Overland|Wyllis]] և [[Plymouth]] ֆիրմաների կողմից 1940-ական թվականների վերջին, ինչը սկիզբ դրեց այս տիպի թափքով ավտոմեքենաների մասսայական արտադրության ժամանակաշրջանին։
 
Ունիվերսալների հանրաճանաչության բուռն աճ տեղի ունեցավ 1950-ական թվականներին Հյուսիսային Ամերիկայում՝ պայմանավորված [[արվարձան]]ային գոտու ակտիվ զարգացմամբ ([[սուբուրբանիզացիա]]). արվարձանների բնակչությանը պահանջվում էր բավականին տարողունակ, սակայն դրա հետ մեկտեղ հարմարավետ փոխադրամիջոց։ Արդյունքում մինչև 1970-ականների վերջն ընկած ժամանակահատվածը դարձավ հատկապես ամերիկյան ընդարձակ ունիվերսալների «ծաղկման» շրջան։ Հատկապես այդ տարիներին ի հայտ եկան այնպիսի էկզոտիկ տարբերակներ, ինչպիսիք են ունիվերսալ-[[հարդթոփ]]ներն առանց թափքի կենտրոնական հենաձողերի, երկդռնանի ու չորսդռնանի «սպորտային» ունիվերսալները, նստատեղերի չորս շարքով վագոն թափքերը՝ ստեղծված բեռնատարների բազայի վրա, սրահի ձևավորմանդասավորվածքի<!-- компоновка --> ու հետևի դռան կառուցվածքի բազմազան տարբերակները և այլն։
 
=== Շութինգ բրեյք ===
Տող 77.
}}
 
'''Շութինգ բրեյք''' ({{lang-en|shooting brake}}, «որսորդական ճամբար») կամ '''կուպե-ունիվերսալ''' ({{lang-ru|купе-универсал}}), երկդռանի, հաճախ երկտեղանի ունիվերսալ՝ ստեղծված [[սպորտային ավտոմեքենա|սպորտքարի]] բազայի վրա, սակայն ի տարբերություն վերջինի՝ ունի մեծածավալ բեռնամաս, որն ընդունակ է խոշոր բեռ տեղավորել։
 
Սկզբնապես «շութինգ բրեյք» տիպի թափքը ստեղծվել է բացառապես որսորդական նպատակներով, ինչպես նաև հենց որսորդների, նրանց սարքավորումների, զենք-զինամթերքի և որսամսի տեղափոխության համար։ Առաջին նման մեքենաները հավաքվել են Մեծ Բրիտանիայում 1900-ական թվականների սկզբին՝ նմանակելով 19-րդ դարում Եվրոպայում տարածում գտած, որսի համար օգտագործվող ձիաքարշ ֆուրգոններին։