«Անհաղթահարելի ուժ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Սահմանափակ ժամկետով կնքվող և որոշակի այլ նրբություններ ունեցող պայմանագրերում ֆորս մաժորի առկայությունը կարող է բացառվել այն դեպքերում, երբ կողմն իրենից ակնկալվող ողջամիտ քայլերը չի կատարել՝ արտաքին ուժի ներգործությունը նվազեցնելու համար` ինչպես այդ հանգամանքների ի հայտ գալը հավանական դառնալու, այնպես էլ դրանք արդեն տեղի ունենալու դեպքում: Ֆորս մաժորը կարող է հիմք լինել ինչպես մեկ, այնպես էլ երկու կողմերին ազատելու ինչպես բոլոր պարտավորություններից, այնպես էլ դրանց մի մասից: Օրինակ, գործադուլը կարող է արգելակել ապրանք մատակարարելու պարտավորության կատարումը և այդ պարտավորության համար հանդիսանա անհաղթահարելի ուժ, սակայն չարգելակի մատակարարված ապրանքի դիմաց վճարելու պարտավորության կատարումը:
 
Զինվորական հարաբերություններում ֆորս մաժորը նշանակալիորեն տարբերվող իմաստ ունի: Այստեղ ֆորս մաժոր ասելով հասկանում ենք [[նավ]]<nowiki/>ի կամ [[Ինքնաթիռ|օդանավ]]<nowiki/>ի հետ տեղի ունեցող ներքին կամ արտաքին այնպիսի իրադարձություն, որը թույլ է տալիս դրանց մուտք գործել այնպիսի տարածքներ, որտեղ մուտքը սովորաբար արգելված է՝ առանց դրա համար տուգանքների վճարման: Այսպիսի ֆորս մաժորի օրինակ է Հաինան կղզում տեղի ունեցած միջադեպը, երբ 2001 թվականի ապրիլին [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]] ռազմական օդանավը չինական կործանիչի հետ բախումից հետո հարկադրված վայրէջք կատարեց Չինական զինվորական ավիաբազայում: Ֆորս մաժորի սկզբունքը նման իրավիճակում պահանջում է օդանավի անխոչընդոտ վայրէջք:
 
Պայմանագրում անհաղթահարելի ուժին վերաբերող պայմանները չպետք է չափազանցեցված լինեն, քանի որ ֆորս մաժորը հիմք է կողմին ազատելու համար այն պարտավորության կատարման համար պատասխանատվությունից, որը ստանձնելու համար կնքվել է պայմանագիրը: Երբեմն պայմանագրեր կնքելիս ֆորս մաժոր համարվող հանգամանքները հստակեցնելիս կողմերը լուրջ հակասություններ են ունենում, քանի որ [[Պայմանագիր|պայմանագր]]<nowiki/>ի կողմը սովորաբար պահանջում է անհաղթահարելի ուժ դիտարկել այնպիսի հանգամանքներ, որոնց ի հայտ գալը իրականում հենց այդ կողմի ռիսկի տիրույթում է: Օրինակ, [[ածուխ]]<nowiki/>ի [[Մատակարարման պայմանագիր|մատակարարման պայմանագր]]<nowiki/>ում հանքը շահագործող ընկերությունը կարող է առաջարկել ֆորս մաժոր համարել «երկրաբանական ռիսկը», սակայն այն ֆորս մաժոր օբյեկտիվորեն չի կարող, քանի որ հանքը շահագործող ընկերությունը պարտավոր է կատարել երկրաբանական պայմանների խորը հետազոտություն, և եթե կա ռիսկ, որ ժամանակ առ ժամանակ երկրաբանական առանձնահատկություններից ելնելով ածխի պաշարները չեն կարող արդյունահանվել, հանքը շահագործող ընկերությունն առհասարակ չպետք է սկսի ածխի մատակարարման պայմանագրի վերաբերյալ բանակցություններ: Բանակցությունների արդյունքը, բնականաբար, կախված է կողմերի բանակցային հմտություններից և գիտելիքներից, ինչի արդյունքում շատ հաճախ ֆորս մաժոր նախատեսող դրույթները պայմանագրի կողմն օգտագործում է պայմանագիրը ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվությունից իրեն ազատելու համար:
 
Քանի որ անհաղթահարելի ուժը տարբեր իրավական համակարգերում տարբեր կերպ է բնորոշվում, սովորաբար պայմանագրերը ֆորս մաժորի հատուկ բնորոշում են պարունակում: Սա վերաբերում է հատկապես միջազգային մակարդակում կնքվող պայմանագրերին: Որոշ համակարգեր ֆորս մաժոր են համարում միայն, այսպես կոչված, բնական աղետները (ինչպիսիք են ջրհեղեղը, երկրաշարժը, [[փոթորիկ]]<nowiki/>ը և այլն), և բացառում են այնպիսի հանգամանքներ ֆորս մաժոր համարելը, ինչպիսիք են մարդածին կամ տեխնիկական ձախողումները (օրինակ՝ պատերազմը, [[Ահաբեկչություն|ահաբեկչական գործողությունները]], աշխատանքային վեճերը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, էներգամատակարարման դադարեցումը): Այնուամենայնիվ, գերադասելի տարբերակ է պայմանագրեր կազմելիս բնական աղետների և ֆորս մաժոր համարվող այլ հանգամանքների միջև որոշակի տարբերակում մտցնել:
 
Անհաղթահարելի ուժի պայմանագրային բնորոշումը կապված է նաև այն տարածքի հետ, որտեղ ենթադրվում է պայմանագրի կատարումը: Այսպես, եթե այդ տարածքը սեյսմիկ ակտիվ գոտում է, որտեղ շատ հաճախ տեղի են ունենում երկրաշարժեր, ցանկալի է պայմանագրում նախատեսել երկրաշարժի ուժգնության այնպիսի շեմ, որից բարձր երկրաշարժը միայն կարող է համարվել անհաղթահարելի ուժ: Օրինակ, սեյսմիկ բարձր ռիսկայնության գոտում երկրաշարժը ֆորս մաժոր համարելու այդ նվազագույն շեմը կարող է որոշվել՝ ելնելով տվյալ տարածքում երկրաշարժերի ուժգնության և հաճախականության վերաբերյալ հետազոտություններից: Երկրաշարժը կարող է լինել ինչպես թեթև տատանում, այնպես էլ մեծ ավերածություններ պատճառել: Հետևաբար, երկրաշարժի փաստն ինքնին չի ենթադրում մեծ վնաս ու ավերածություններ: Հետևաբար, թեթև և միջին ծանրության երկրաշարժերի համար ցանկալի է պայմանագրում որոշակի բացառություններ նախատեսել ֆորս մաժորից, սակայն ուժեղ երկրաշարժերի դեպքում սա ոչ միշտ է տնտեսապես ձեռնտու: Պայմանագրում այնպիսի հասկացության օգտագործումը, ինչպիսին է «ավերիչ երկրաշարժը», ևս որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է, հատկապես այնպիսի տարածքներում, որտեղ կառուցված շենքերի մեծամասնությունը բավարար սեյսմակայունություն չունեն <ref>{{Cite web|url=http://www.revistabit.cl/pdf/terremotos%20bit%2059.pdf|title=Cláusula de Fuerza Mayor en Contratos de Construcción: Caso Terremotos|last=Boroschek|first=Rubén|date=March 2008|website=Revista Bit|language=es|trans-title=Force majeure clauses in construction contracts: Regarding earthquakes|url-status=live|archive-url=https://web.archive.org/web/20080910234756/http://www.revistabit.cl/pdf/terremotos%20bit%2059.pdf|archive-date=2008-09-10}}</ref>:
 
== Անհաղթահարելի ուժն Ունիդրուայի սկզբունքներում ==
[[Ունիդրուայի սկզբունքներ|Միջազգային առևտրային պայմանագրերի վերաբերյալ Ունիդրուայի սկզբունքներ]]<nowiki/>ի 7.1.7 կետը վերաբերում է ֆորս մաժորին և սահմանում է ընդհանուր իրավունքի և քաղաքացիական իրավունքի համակարգերում առկա բնորոշմանը նման, բայց ոչ նույնական բնորոշում: Մասնավորապես, Ունիդրուայի սկզբունքների համաձայն՝ կողմն ազատվում է պարտավորության կատարման համար պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ պարտավորության չկատարումը այնպիսի հանամանքի արդյունք է, որն իր վերահսկողությունից դուրս է եղել և որը պայմանագրի կնքման ժամանակ ողջամտորեն կանխատեսվել կամ հաշվի առնվել չէր կարող, կամ որից կողմը չէր կարող խուսափել կամ հաղթահարել այն <ref>{{cite web|title=UNIDROIT Principles 2010 - Article 7.1.7|url=http://www.unidroit.org/instruments/commercial-contracts/unidroit-principles-2010/404-chapter-7-non-performance-section-1-non-performance-in-general/1050-article-7-1-7-force-majeure|publisher=UNIDROIT|accessdate=16 September 2015}}</ref>:
 
== Անհաղթահարելի ուժը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունքում ==
{{Միայն ՀՀ օրենսդրություն}}
[[Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք|ՀՀՀայաստանի քաղաքացիական օրենսգիրք]]<nowiki/>ը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար սահմանում է առանց մեղքի պատասխանատվություն կրելու սկզբունքը: Այս սկզբունքից բացառություն է այն իրավիճակը, երբ [[պարտավորության կատարման անհնարինություն]]<nowiki/>ն անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանք է։ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն անհաղթահարելի ուժը բնորոշում է որպես «տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքներ» <ref>{{Cite web|url=https://www.arlis.am/documentview.aspx?docid=140577|title=ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ մաս|last=|first=|date=Վերցված է 26.03.2020թ.|website=Arlis.am|publisher=|accessdate=}}</ref>:
 
ՀՀՀայաստանի քաղաքացիական իրավունքում, ընդհանուր առմամբ, պարտավորական իրավահարաբերություններում պարտապանին պատասխանատվությունից ազատելու հիմք է կատարման անհնարինությունը: Կատարման անհնարինության օրինակ են պատահարը և անհաղթահարելի ուժը: Պատահար են համարվում այնպիսի երևույթները, որոնք տեղի են ունենում պարտապանի կամքից անկախ, որոնց առաջացումը վաղօրոք կանխատեսել հնարավոր չէ, և որոնք սուբյեկտիվորեն անկանխատեսելի ու անկանխելի են: Պատահարի հիմնական առանձնահատկություններից է այն, որ այն հնարավոր է կանխել, եթե դրա ազդեցությունը կրող սուբյեկտը նախապես իմանա դրա առաջանալու մասին <ref>{{cite web|title=Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք/ Տ․Բարսեղյան; Երևանի պետական համալսարան-չորրորդ հրատարակություն/ Երևան։ Առաջին մաս|url=|publisher=«Տիգրան Մեծ» հրատարակչություն|accessdate=2014}}</ref>:
 
Անհաղթահարելի ուժը, այպես կոչված, «որակյալ պատահարն» է, որին բնորոշ հատկանիշներն են անկասելիությունը և արտակարգությունը:
# հասարակական երևույթները, օրինակ՝ պատերազմը, համաճարակը, գործադուլը <ref>{{Cite web|url=http://ysu.am/files/book_Partavorakan_iravunq.pdf|title= Դ. Սերոբյան, ՀՀ քաղաքացիական իրավունք. պարտավորական իրավունք|last=|first=|date=2017|website=ysu.am |publisher=ԵՊՀ հրատարակչություն|accessdate= 25.03.2020թ.}}</ref>:
 
[[Ձեռնարկատիրություն|Ձեռնարկատիրական]] հարաբերություններում արտակարգ չեն համարվում պարտապանի [[կոնտրագենտ]]<nowiki/>ի կողմից պարտավորությունների խախտումը, շուկայում անհրաժեշտ ապրանքների կամ պարտապանի մոտ անհրաժեշտ դրամական միջոցների բացակայությունը:
 
ՀՀՀայաստանի քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է նաև անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով պատասխանատվությունից ազատման մի շարք այլ հատուկ հիմքեր.
 
#[[Հայցային վաղեմություն|Հայցային վաղեմության]] ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հայցի ներկայացմանը արգելք է հանդիսացել արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանք (անհաղթահարելի ուժ)<ref>{{Cite web|url=https://www.arlis.am/documentview.aspx?docid=140577|title=ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ|last=|first=|date=Վերցված է 26.03.2020թ.|website=Arlis.am|publisher=|accessdate=}}</ref>:
# Ուղևորափոխադրման պայմանագրով ուղևոր փոխադրող տրանսպորտային միջոցի մեկնումը կամ այդպիսի տրանսպորտային միջոցի նշանակված վայր ժամանումը ուշացնելու համար (բացառությամբ քաղաքային և մերձքաղաքային փոխադրումների) փոխադրողն ուղևորին վճարում է օրենքով սահմանված չափով տուգանք, եթե չի ապացուցում, որ ուշացումը տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի (...) հետևանքով <ref>{{Cite web|url=https://www.arlis.am/documentview.aspx?docid=140577|title=ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 865-րդ հոդվածի 1-ին մաս|last=|first=|date=Վերցված է 26.03.2020թ.|website=Arlis.am|publisher=|accessdate=}}</ref>:
#[[Անշարժ գույք]]<nowiki/>ի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով <ref>{{Cite web|url=https://www.arlis.am/documentview.aspx?docid=140577|title=ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1071.1 հոդվածի 1-ին մաս|last=|first=|date=Վերցված է 26.03.2020թ.|website=Arlis.am|publisher=|accessdate=}}</ref>:
#[[Իրավաբանական անձ]]<nowiki/>ինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ ([[Տրանսպորտ|տրանսպորտային միջոց]]<nowiki/>ների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով <ref>{{Cite web|url=https://www.arlis.am/documentview.aspx?docid=140577|title=ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին մաս|last=|first=|date=Վերցված է 26.03.2020թ.|website=Arlis.am|publisher=|accessdate=}}</ref>:
# Ապրանք վաճառողը կամ արտադրողը, աշխատանքներ կատարողը կամ ծառայություններ մատուցողն ազատվում է պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ սպառողի կողմից ապրանքների, աշխատանքների, ծառայությունների օգտագործման կամ դրանց պահպանման համար սահմանված կանոնները խախտելու հետևանքով:<ref>{{Cite web|url=https://www.arlis.am/documentview.aspx?docid=140577|title=ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1091-րդ հոդված|last=|first=|date=Վերցված է 26.03.2020թ.|website=Arlis.am|publisher=|accessdate=}}</ref> <br />
 
== Ծանոթագրություններ ==
32 995

edits