«Կոմիտաս»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 32 բայտ ,  3 ամիս առաջ
[[2008]] թվականի [[հուլիսի 6]]-ին [[Քվեբեկ]]ի 400-րդ տարեդարձի կապակցությամբ Քվեբեկի Ազգային Ժողովի հարևանությամբ տեղի ունեցավ [[Կոմիտասի կիսանդրի (Քվեբեկ)|Կոմիտասի բրոնզե կիսանդրու]] բացումը՝ ի ճանաչումն երաժշտության մեջ ընդհանուր առմամբ և հայկական երաժշտության մեջ մասնավորապես նրա ունեցած ներդրման։ Մինչ այդ Կոմիտասի [[գրանիտ]]ե և [[բրոնզ]]ե հուշարձաններ էին կանգնեցվել Դետրոիդում ([[1981]] թվական)՝ որպես հարգանքի տուրք մեծ երաժշտին և հիշեցում [[Մեծ Եղեռն]]ի մասին։
 
[[2008]] թվականի սեպտեմբերին թողարկվեց Կոմիտասի լավագույն երգերի նախադեպը չունեցող ձայնասկավառակը [[Իզաբել Բայրաքդարյան]]ի կատարմամբ և [[Հայաստանի ազգային կամերային նվագախումբ|Հայաստանի ֆիլհարմոնիկ կամերային նվագախմբի]] ու դաշնակահար Սերոժ Կրադջյանի նվագակցությամբ։ Այս ձայնասկավառակը «Լավագույն վոկալ ձայնագրություն» անվանակարգում նոմինացվել էր [[Գրեմմի]]ի<ref>"Bayrakdarian's 'Gomidas Songs' Nominated for Grammy," Loussapatz Weekly (Canada), #772, 2009, p. 41.</ref>։ [[2008]] թվականի հոկտեմբերին [[Հյուսիսային Ամերիկա]]յում [[Իզաբել Բայրաքդարյան]]ի համերգային շրջագայությունը լավագույնս ներկայացրեց Կոմիտասի երաժշտությունը [[Տորոնտո]]յում, [[Լոս Անջելես]]ում, [[Սան Ֆրանցիսկո]]յում, [[Վանկուվեր (քաղաք)|Վանկուվերում]]ում, [[Բոսթոն]]ում, [[Նյու Յորք]]ի [[Քարնեջի Հոլ|Կարնեգի համերգասրահ]]ում։ Նրան նվագակցում էին Էն Մենսոնի վարած Մանիտոբայի կամերային նվագախումբը և դաշնակահար Սերոժ Կրադջյանը։ Հիշատակման շրջագայությունը նվիրված էր ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և հովանավորվել էր Ցեղասպանության և մարդու իրավունքների պաշտպանության ուսումնասիրության միջազգային ինստիտուսի ([[Զորյան ինստիտուտ]]ի բաժիններից մեկը) կողմից<ref>[http://www.canada.com/story_print.html?id=b3b21d16-e608-4ceb-af5a-de8f4725b5e3&sponsor= "Songs of the homeland" (Հայրենիքի երգեր)]</ref>։
 
[[Պատկեր:Музей Комитаса 1.jpg|thumb| [[Կոմիտասի թանգարան-ինստիտուտ]], [[Երևան]], [[2015]]]]