«Պատրիկ Դևեջյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
 
== Երիտասարդություն և ընտանեկան կյանք ==
Հայրը՝ Ռոլան Դևեջյանը, հայ ինժեներ, ծնվել է Սիվասում՝ Թուրքիայում և ներգաղթել Ֆրանսիա Հայոց ցեղասպանությանցեղասպանութունից հետևանքում:հետո։ Մայրը՝ Մոնիկ Վալուան, ծնվել է Բուլոնյ-սյուռ-Մեռում: ՊատռիկՊատրիկ Ռոլան Գարեգին Դևեջյանն աշակերտել է Ֆռետ-սյուռ-Սենի համայնքային դպրոցում, Սևրի Սամուել-Մուրադ հայկական քոլեջում, այնուհետև Ֆենըլոնի դպրոցում և Կոնդոռսեի լիցեյում:
 
Պատրիկ Դևեջյանն ուսումը շարունակում է Ասասի Իրաբավանական ֆակուլտետում, այնուհետև Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, որի դիպլոմը չի ստանում: Ալժիրում պատերազմը նա ընկալում է որպես հակամարտություն մուսուլմանների և քրիստոնյաների միջև, որը նրան հիշեցնում է Հայոց ցեղասպանությունը, որից փախել էր իր հայրը<ref>https://www.lexpress.fr/region/un-electron-libre-en-son-fief_485744.html</ref>, և այսպիսով, այս ամենը նրան դրդում է երիտասարդական ազգային ներգրավվածության: 1963 թվականին՝ 17 տարեկան հասակում, նա միանում է «Արևմուտք» հիմնադիր խմբին (որը լուծարվում է 1968 թվականին և կրկին կազմավորվում «Նոր կարգ» անվանումով): 2014 թ.թվականին «Մոնդ»-ին տրված հարցազրույցում նա հայտարարում է. «Ես լիովին սխալվել եմ և ընդունում եմ, սակայն ոչ մի հանցագործության համար պատասխանատու չեմ,<ref>https://www.lemonde.fr/politique/article/2014/02/26/qui-sont-les-anciens-d-occident_4373581_823448.html</ref>»:
 
1969 թվականին նա ամուսնանում է Սոֆի Ֆանբրեմերշի հետ, ով գեներալ Կլոդ Ֆանբրեմերշի աղջիկն էր: Զույգն ունենում է չորս երեխա, որոնցից Թոման<ref>https://www.20minutes.fr/economie/307765-20090304-devedjian-pere-fils-ensemble-face-a-crise</ref>, Պետական կառավարման բարձրագույն դպրոցի ուսանող և նախկին բարձրաստիճան պաշտոնյա է: