«Պատրիկ Դևեջյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Ծնվել է հայ գաղթականների ընտանիքում: Հայրը ծագումով [[Սեբաստիա]]յից էր: Վաղ հասակում կորցրել է մորը: Սովորել է Սևրի հայկական քոլեջում, ապա՝ Փարիզ II համալսարանում: Հինգ անգամ ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ, հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի նախաձեռնողն ու համահեղինակն էր: 2002 թվականին նշանակվել է Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման հարցերով նախարար, 2004-2005 թվականներին եղել է արդյունաբերության նախարար, ապա՝ տնտեսական զարգացման ծրագրերի նախարար: Դևեջյանը հայտնի է Հայ դատի համար իր պայքարով: [[ԱՍԱԼԱ]]-յի մարտիկների դատավարության ժամանակ հանդես է եկել որպես նրանց փաստաբան: Շարունակաբար աջակցել է Տավուշի սահմանամերձ գյուղերին: Նա Ֆրանսիայի նախկին նախագահ [[Ժակ Շիրակ]]ի փաստաբանն էր և [[Նիկոլա Սարկոզի]]ի ընկերը, նրա հիմնական գաղափարակիցներից մեկը:
 
== Երիտասարդություն եւև ընտանեկան կյանք ==
Հայրը՝ Ռոլան Դևեջյանը, հայ ինժեներ, ծնվել է Սիվասում՝ Թուրքիայում եւև ներգաղթել Ֆրանսիա Հայոց ցեղասպանության հետեւանքումհետևանքում: Մայրը՝ Մոնիկ Վալուան, ծնվել է Բուլոնյ-սյուռ-Մեռում: Պատռիկ Ռոլան Գարեգին Դևեջյանն աշակերտել է Ֆռետ-սյուռ-Սենի համայնքային դպրոցում, ՍեւրիՍևրի Սամուել-Մուրադ հայկական քոլեջում, այնուհետեւայնուհետև Ֆենըլոնի դպրոցում եւև Կոնդոռսեի լիցեյում:
 
Պատրիկ Դևեջյանն ուսումը շարունակում է Ասասի Իրաբավանական ֆակուլտետում, այնուհետեւայնուհետև Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, որի դիպլոմը չի ստանում: Ալժիրում պատերազմը նա ընկալում է որպես հակամարտություն մուսուլմանների եւև քրիստոնյաների միջեւմիջև, որը նրան հիշեցնում է Հայոց ցեղասպանությունը, որից փախել էր իր հայրը<ref>https://www.lexpress.fr/region/un-electron-libre-en-son-fief_485744.html</ref>, եւև այսպիսով, այս ամենը նրան դրդում է երիտասարդական ազգային ներգրավվածության: 1963 թվականին՝ 17 տարեկան հասակում, նա միանում է «ԱրեւմուտքԱրևմուտք» հիմնադիր խմբին (որը լուծարվում է 1968 թվականին եւև կրկին կազմավորվում «Նոր կարգ» անվանումով): 2014 թ. «Մոնդ»-ին տրված հարցազրույցում նա հայտարարում է. «Ես լիովին սխալվել եմ եւև ընդունում եմ, սակայն ոչ մի հանցագործության համար պատասխանատու չեմ,<ref>https://www.lemonde.fr/politique/article/2014/02/26/qui-sont-les-anciens-d-occident_4373581_823448.html</ref>»:
 
1969 թվականին նա ամուսնանում է Սոֆի Ֆանբրեմերշի հետ, ով գեներալ Կլոդ Ֆանբրեմերշի աղջիկն էր: Զույգն ունենում է չորս երեխա, որոնցից Թոման<ref>https://www.20minutes.fr/economie/307765-20090304-devedjian-pere-fils-ensemble-face-a-crise</ref>, Պետական կառավարման բարձրագույն դպրոցի ուսանող եւև նախկին բարձրաստիճան պաշտոնյա է:
 
Պատրիկ Դևեջյանը 1970 թվականից Փարիզի փաստաբանների պալատի փաստաբան է: Նա ստանձնել է Ժակ Շիրակի եւև Շառլ Պասկայի դատական գործերի պաշտպանությունը:
 
== Քաղաքական ճանապարհ ==
 
=== Սկիզբը, ծայրահեղ աջակողմյան ===
1964 թվականին Պատրիկ Դևեջյանը, ինչպե Ալեն Մադլենը, Էղվե Նովելին, Կլոդ Գոասգենը կամ Ժեռառ Լոնգեն, միանում է Պիեռ Սիդոյի հիմնադրած «ԱրեւմուտքԱրևմուտք» աջ ծայրահեղական ակտիվստական խմբին: 1965 թվականի նոյեմբերին Դռագինյանի ուղղիչ տրիբունալը Պատրիկ Դևեջյանին եւև Ալեն Մադլենին դատապարտում է մեկ տարվա պայմանական ազատազրկման զենքի գողության եւև անօրինական պահելու համար<ref>http://edito.nicematin.net/Var/pdf/devedjian_madelin.pdf</ref><ref>http://www.cuverville.org/IMG/pdf/NiceMatin_11_11_65.pdf</ref><ref>https://www.lemonde.fr/politique/article/2010/05/14/evocation-de-son-passe-judiciaire-devedjian-deboute_1351900_823448.html</ref>:
 
Պատրիկ Դևեջյանն «ԱրեւմուտքԱրևմուտք» խմբավորումից իր հեռանալը համարում է 1966 թվականին, երբ հանդիպեց Ռեյմոն Առոնին: Մինչդեռ, 1966 թվականի ապրիլին նա այլ ուլտրանացիոնալիստների հետ, որոնցից մեկն էլ Ալեն Մադլենն էր, ակտիվորեն մասնակցում է Օդեոնի թատրոնի դիմաց կազմակերպված ցույցերին՝ ընդդեմ Ժան Ժընեի «Paravents» ներկայացմանը, որն աջ ծայրահեղականներն ընկալում էին որպես ոտնձգություն գաղութարար Ֆրանսիայի քաջ կեցվածքի: Ըստ լրագրող Ֆռեդեռիկ Շառպիեի, ով հղում է անում «Լիբեռասիոն» օրաթերթին, Դևեջյանն այս միավորման անդամ էր առնվազն մինչեւմինչև 1967 թվականի հունվարը, իսկ նրա հեռացումն այդ ժամանակ իշխող կործանարար մթնոլորտի հետեւանքնհետևանքն էր: Նրան մեղադրում են 1967 թվականի հունվարին «ԱրեւմուտքԱրևմուտք»-ի կազմակերպած մի դիվերսիոն խմբում մասնակցության մեջ, որը Ռուանում հարձակվել էր ծայրահեղ ձախերի ուսանողների վրա, 1967 թվականի հուլիսի 12-ին դատակարվում 12 ծայրահեղ աջ այլ անդամների հետ որպես «բարոյական հեղինակ» կանխամտածված եւև զենքի ուժով գործադրված բռնության համար: Նրան կասկածում են խմբի այլ անդամներին մատնելու մեջ, նա ջրով տանջանքների է ենթարկվում եւև խումբը հայտարարում է նրա հեռացման մասին 1967 թվականի նոյեմբերին: ԱյնուհետեւԱյնուհետև, նա հրապարակայնորեն ընդունել եւև զղջացել է այն, ինչն ինքը համարում է երիտասարդական սխալ:
 
1970 թվականին Ժոռժ Լիեբեռի հետ ստեղծում է «Contrepoint» (Հակակաշիռ) հանդեսը` Ռեյմոն Առոնի հովանավորչությամբ:
 
== Անդամակցություն «Հանրապետության համար միավորմանը» եւև ընտրություն Անտոնիում ==
Հաջորդող տարինեին նրա փաստաբանական գործունեությունն ու քաղաքական համոզմունքները նրան մղում են հարել Գոլիստական շարժմանը: Նա անդամակցում է «Հանրապետության դեմոկրատների միությանը» 1971 թվականին եւև աջակցում բոլորովին նոր «Հանրապետության համար միավորմանը»: Վերջինիս կանոնադրությունը գրում է իր մտերիմ Շառլ Պասկայի հետ:
 
1977 թվականին կոմունիստ սենատոր Անդռե Օբռիի կազմած ձախերի ցուցակով թեկնածուական մասնացկությունն Անտոնիի մունիցիպալ ընտրություններին հաղթանակ է տանում: Դևեջյանը հակակոմունիստ էր եւև իր թեկնածությունն առաջադրում է «Հանրապետության համար միավորում»-ից քաղաքի ընտրություններում հաղթանակ տանելու համար:
 
Նա պարտվում է 1978 թվականի օրենսդրական ընտրություններին, ինչպես նաեւնաև 1982 թվականի կանտոնային եւև 1983 թվականի մունիցիպալ ընտրություններին: Մինչդեռ, Պետական խորհրդի վարչական տրիբունալ դիմելուց հետո, 1983 թվականի մունիցիպալ ընտրությունը չեղարկվում է զեղծարարության պատճառով: Նա հաղթում է երկրորդ ընտրություններում եւև ընտրվում է Անտոնիի քաղաքապետ: Իր ընտրական ցուցակում Ժան-Իվ Լը Գալուն դառնում է մշակութային օգնական՝ որպես Հանրապետական կուսակցության անդամ: 1985 թվականին, երբ վերջինս անդամակցում է «Ազգային ճակատ»-ին, Պատրիկ Դևեջյանը նրան հեռացնում է մունիցիպալ մեծամասնությունից:
 
Պատրիկ Դևեջյանը Անտոնիի քաղաքապետ է եղել 19 տարի՝ 1983 թվականից մինչեւմինչև 2002 թվականը եւև իրեն նվիրել քաղաքի արդիականացմանը, ուր եւև ապրեց մինչ իր մահը: Նա վերընտրվել է իր պաշտոնում 1989, 1995 եւև 2001 թվականներին: Վերջին տարում կայացած ընտրություններին նա իր ընտարական ցուցակով առաջին անգամ հաղթանակ է տանում ընտրական առաջին փուլում:
 
== Օ-դը-Սենի պատգամավորության առաջին մանդատները ==
Պատրիկ Դևեջյանը 1986 թվակականին ընտրվում է պատգամավոր եւև մինչեւմինչև 2002 թվականն Ազգային ժողովի ֆինանսների հանձնաժողովի անդամ էր: ԱռեւտրիԱռևտրի եւև տարիֆների գլխավոր համաձայնագրի զեկուցող էր 1993 թվականին, իսկ 1997-2002 թվականներին՝ Արդարադատության նախարարության բյուջեի զեկուցող: Նա «Հանրապետության համար միավորման» այն եզակի խորհրդարանականներից է, ով քվեարկել է 1992 թվականին Մաաստրիխտի պայմանագրի համար:
 
1995 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Նիկոլա Սարկոզիի հետ Էդուառ Բալադյուռի ջերմեռանդ կողմնակիցն էր: «Հանրապետության համար միավորման» մեջ ապաշխարանքի ճանապարհ է անցնում, ինչպես բալադյուռիստների մեծամասնությունը: Նա կրկին աջակցություն է ստանում 2002 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում:
Աջակողմյանները հաղթում են 2002 թվականին: Նիկոլա Սարկոզիի կառավարման ընթացքում, երբ վերջինս դեռ Ներքին գործերի նախարարն էր, նա նշանակվում է Տեղական ազատությունների լիազորված նախարար, երբ կիրառության է դնում Ապակենտրոնացման երկրորդ ակտը: Ժակ Շիրակը պահաջում է, որպեսզի նախարարներն էլ չբաղվեն գործադիր մանդատով, նա հրաժարական է տալիս Անտոնիի քաղաքապետի պաշտոնից՝ իր խորհրդականներից մեկի՝ Ռեյմոն Սիբիյիի օգտին: Իր փոխարինող Ժոռժ Սիֆրեդին դառնում է պատգամավոր՝ ըստ օրենքով նախատեսված դրույթի:
 
Երբ Նիկոլ Սարկոզիին նշանակում են Էկոնոմիկայի եւև ֆինանսների նախարար, Պատրիկ Դևեջյանը դառնում է Արդյունաբերության լիազորված նախարար մինչեւմինչև 2005 թվականի մայիսը, երբ էլ մաս չի դառնում Վիլպենի կառավարության անդամների: 13-րդ վարչական շրջանի Օ-դը-Սենի (Անտոնի, Բուռ-լա-Ռեն, Շատընե-Մալաբռի, Սո) պատգամավոր է վերընտրվում 2005 թվականի հոկտեմբերին:
 
Որպես Նիկոլա Սարկոզիի քաղաքական խորհրդական՝ Պատրիկ Դևեջյանը «Ժողովրդավարական շարժման միության» այն առաջին անդամներից էր, ովքեր հրապարակայնորեն կողմ արտահայտվեցին Առաջին աշխատանքի պայմանագրի չեղարկմանը՝ չնայած որ նա նախապես մի քանի անգամ պաշտպանել էր այն, քանի որ իր քաղաքական կուսակցության առաջադրած դրույթներից էր:
 
== Նիկոլա Սարկոզիի նախագահության շրջանում ստանձնած գործառույթներ ==
2007 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում նա, բնականաբար, սատարում է Նիկոլա Սարկոզիի թեկնածությունը: 2007 թվականի մայիսի 18-ին Պատրիկ Դևեջյանը չի դառնում Ֆռանսուա Ֆիյոնի կառավարության անդամ եւև իր բարկությունն արտահայտում է Նիկոլա Սարկոզիի կողմից արված գովաբանական բացմանը՝ հայտարարելով հետեւյալըհետևյալը. «Ես անկեղծ կառավարության կողմնակիցն էր, ինչպես նաեւնաև սարկոզիստների, այսպիսով ամենն ասված է»:
 
Դժգոհ Արդարադատության նախարարի պաշտոնին Ռաշիդա Դատիի նշանակումից՝ մի պաշտոն, որը Նիկոլ Սարկոզին իրեն էր նախօրոք խոստացել, Պատրիկ Դևեջյանն, այնուամենայնիվ, 2007 թվականի հունիսի 1-ին հաջորդում է Նիկոլա Սարկոզիին Օ-դը-Սենի Գլխավոր խորհրդի նախագահության պաշտոնում եւև դառնում «Ժողովրդական շարժման միության» նախագահ՝ որպես լիազոր գլխավոր քարտուղար՝ փոխարինելով Բռիս Օռտըֆյոյին: Իսկ 2007 թվականի սեպտեմբերի 25-ին դառնում է գլխավոր քարտուղար:
 
2008 թվականի դեկտեմբերի 5-ին լքում է մեծամասնական կուսակցության ղեկավարի իր պաշտոնը, երբ նշանակվում է նախարար եւև ակտիվացման պլանի կիրառման համար պատասխանատու, որը կառավարական ժամանակավոր պաշտոն էր՝ Ֆինանսական ճգնաժամին հաջորդած Ֆրանսիայի տնտեսության աշխուժացման պլանն իրագործելու համար: Մինչդեռ, նա չի դառնում Ֆռանսուա Ֆիյոնի կառավարության անդամ, որը կազմավորվում է 2010 թվականի նոյեմբերի 14-ին:
 
Օ-դը-Սենի նահանգային խորհրդի նախագահ
 
Գլխավոր խորհրդի նախագահության պաշտնոին իր ընտրվելուց մեկ տարի անց Պատրիկ Դևեջյանն «L'Express»-ում 2008 թվականի հուլիսի 17-ին հայտարարում է հետեւյալըհետևյալը. «Ի շարունակականություն Նիկոլա Սարկոզիի նախաձեռնության, ինձ տարել են մաքրելու «Ավգյան ախոռները» Օ-դը-Սենի նահանգում»: Այս խոսքը թշնամանք է հարուցում Պատրիկ Դևեջյանի եւև նահանգի այլ ընտրյալների միջեւմիջև:
 
Հակառակ Պատրիկ Դևեջյանի կամքի՝ Ժան Սարկոզին ընտրվում է գլխավոր խորհրդի մեծամասնական խմբի նախագահ: Այս ընտրությունը նոր ճնշումների տեղիք է տալիս, եւև Պատրիկ Դևեջյանը հաստատում է. «Նիկոլա Սարկոզիի եւև մեր միջեւմիջև իր տղան է»: Երիտասարդ ընտրված պաշտոնյան այնուհետեւայնուհետև ցանկանում է հաջորդել Դևեջյանին՝ Պաշտպանության ռեգիոնի կարգավորմանհամար հանրային հաստատության ղեկավար այն բանից հետո, երբ վերջինիս չհաջողվեց փոխել այդ պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմը: Հանրային կարծիքը թշնամաբար էր վերաբերում, այնունամենայնիվ, Ժան Սարկոզին հրաժարվում է իր թեկնածությունից:
 
 
2010 թվականի նոյեմբերին, Ֆռանսուա Ֆիյոնի կազմած երկրորդ կառավարության կազմում կրկին չընդգրկվելուց հետո, Պատրիկ Դևեջյանը պարտվում է «Ժողովրդավարական շարժման միության» դաշնության նախագահի թեկանության Օ-դը-Սենի ընտրություններում, որում հաղթում է Ժան-Ժակ Գիյեն՝ 64% մեծամասնությամբ: Դևեջյանը մեղադրում է Նիկոլա Սարկոզիի միջավայրին իր դեմ կազմակերպած խուսավարության համար:
 
2011 թվականի կանտոնային ընտրությունների մոտենալուն զուգընթաց Պատրիկ Դևեջյանը կրկին կասկած է հայտնում առ այն, որ Ժան Սարկոզին ուզում է զբաղեցնել գլխավոր խորհրդի նախագահության իր պաշտոնը: «Ժողովրդավարական շարժման միության» շատ ընտրվածներ ձեռնպահ են մնում կարծիք հայտնելուց, իսկ Ժան Սարկոզին կոչ է անում սառնարյունություն պահպանել: Ընտրությունների արդյունքը փոխում է իրադրությունը. քանի որ Պատրիկ Դևեջյանը վերընտրվում է Անտոնիում, սարկոզիստներից շատերը (հատկապես Իզաբել Բալկանին եւև Մառի-Սեսիլ Մենառը), պարտվում են: Նիկոլա եւև Ժան Սարկոզիները տեղեկացնում են, որ իրենք չեն ընդդիմանում գլխավոր խորհրդի նախագահի վերընտրվելուն:
 
2012 թվականի հունիսին, նախագահական ընտրություններին Նիկոլա Սարկոզիի պարտությունից հետո, Պատրիկ Դևեջյանի կաբինետի ղեկավարը՝ Մարի-Սեսիլ Գիյոմը, հրատարակեց մի կարեւորկարևոր վեպ՝ «Մոնարխը, իր տղան, իր կալվածքը», որն ըստ նրա՝ պատմում է Սարկոզիի կլանի կողմից Պատրիկ Դևեջյանի դեմ արված խուսավարության մասին: Ամբողջովին ներկայացնելով Պատրիկ Դևեջյանի տեսակետը՝ գիրքը մեծ հուզմունք է առաջացնում սարկոզիստների եւև Օ-դը-Սենի «Ժողովրդավարական շարժման միության» անդամների մեջ: Պատրիկ Դևեջյանին մեղադրում են գիրքը պատվիրելու համար, սակայն վերջինս այդ մեղադրանքը չի ընդունում, սակայն վերջիվերջո համաձայնում է աշխատանքից ազատել իր կաբինետի ղեկավարին:
 
Պատրիկ Դևեջյանը 13-րդ վարչական շրջանի Օ-դը-Սենի պատմագավոր է կրկին դառնում 2010 թ. դեկտեմբերին: Նա վերընտրվում է 2012 թ. հունիսին՝ 200 ձայն առավելությամբ հաղթելով իր մրցակից Ժյուլիեն Լանդֆրիդին: Նրա վերընտրությունը չեղարկվում է 2012 թվականի հոկտեմբերին Սահմանադրական խորհրդի կողմից անընտրելիության եւև իր փոխարինող Ժոռժ Սիֆրեդիի պատճառով, ով արդեն Սենատում «Հանրապետության համար միավորման» փոխարինողն էր եւև, այսպիսով, չէր կարող մասնակցել օրենսդրական ընտրություններին: Արդյունքում, մի մասնակի օրենսդրական ընտրություն է կազմակերպվում 2012 թվականի դեկտեմբերին Պատրիկ Դևեջյանը վերընտրվում է երկրորդ փուլում՝ 60% ձայներով:
 
Նա սատարում է Ֆռանսուա Ֆիյոնի թեկնածությունը «Հանրապետության համար միավորման» նախագահության համար 2012 թվականի աշնանը կայացած կոնգրեսում:
 
Հակառակ Պատրիկ Օլիեի առաջադրված թեկնածու «Հանրապետության համար միավորում»-ից Փարիզի մետրոպոլի նախագահության թեկնածության համար, նա 2014 թվականի դեկտեմբերի 19-ին նա ընտրվում է Փարիզի մետրոպոլի խառն սինդիկատի նախագահ՝ հաջորդելով սոցիալիստ Դանիել Գիռոյին եւև, այսպիսով, ստանձնելով Մեծ Փարիզի մետրոպոլի իրագործումը 2016 թ. հունվարի մեկին:
 
2015 թվականի նահանգային ընտրությունների ընթացքում նա ընտրվում է նահանգային խորհրդական Անտոնիի նոր կանտոնի համար: Նա այնուհետեւայնուհետև վերընտրվում է Օ-դը-Սենի նահանգային խորհրդի նախագահ (գլխավոր խորհրդի նոր անվանումն է):
 
2016 թվականի հունսին նա հայտարարում է, որ չի մասնակցելու 2017 թվականի օրենսդրական ընտրություններին: Հովանավորում է Նատալի Կոշուսկո-Մոռիզեին Հանրապետականների 2016 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավում, բայց աջակցում է Ալեն Ժյուպեին:
Պատրիկ Դևեջյանը մահացել է 2020 թվականի մարտի 29-ին՝ [[COVID-19 պանդեմիա]]յի պատճառով՝ մի քանի օր առաջ դրական ախտորոշումից հետո Անտոնիի հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Նրա փոխարինող Ժակ Լըգռանը՝ Անտոնիի փոխքաղաքապետը, հաջորդեց նրան նահանգային խորհրդում:
 
== Մանդատների եւև գործառույթների բնութագրություն ==
 
=== Կառավարությունում ===
 
* 2002 թվականի մայիսի 7-ից 2004 թվականի մարտի 30. Ներքին գործերի, Ներքին անվտագնության եւև տեղական ազատությունների նախարարին կից լիազոր նախարար, Ռաֆարենի կառավարություն (2002 թվականի մայիս-հունիս և 2002 թվականի հունիս - 2004 թվականի մայիս),
* 2004 թվականի մարտի 31-ից 2005 թվականի մայիսի 31. Պետական քարտուղարին, Տնտեսության, ֆինանսների եւև արդյունաբերության նախարարին կից լիազոր նախարար, Արդյունաբերության նախարարության պատասխանատու, Ռաֆարենի կառավարություն (2004 թվականի մարտից 2005 թվականի մայիս),
* 2008 թվականի դեկտեմբերի 5-ից 2010 թվականի նոյեմբերի 13. վարչապետին կից նախարար, ակտիվացման պլանի կիրառման համար պատասխանատու Ֆիյոնի կառավարությունում:
 
'''Օ-դը-Սենի պատգամավոր'''՝
 
* 1986 թ. ապրիլի 2-ից 2002 թ. հուլիսի 16. ընտրվել է 1986 մարտի 16-ին, վերընտրվել 1988 թ. հունիսի 12ին, 1993 թ. մարտի 28-ին, 1997 թ. հունիսի 1-ին եւև 2002 թ. հունիսի 16-ին (2002 թ. հուլիսի 16-օմ իր պաշտոնը փոխանցում է իր փոխարինողին՝ Ներքին գործերի, Ներքին անվտագնության եւև տեղական ազատությունների նախարարին կից լիազոր նախարարի գործառույթների ստանձնման կապակցությամբ),
* 2005 թ. հոկտեմբերի 4-ից 2009 թ. հունվարի 5-ը. ընտրվել է 2005 թ. հոկտեմբերի 2-ին եւև վերընտրվել 2007 թ. հունիսի 17-ին,
* 2010 թ. դեկտեմբերի 14-ից ի վեր կրկին ինքնաբերաբար ստանձնում է իր պաշտոնը կառավարական գործառույթների ավարտով պայմանավորված եւև 2012 թ. հունիսի 17-ին վերընտրվում է երկրորդ փուլում, որը չեղարկվում է 2012 թ. հոկտեմբերի 18-ի Սահմանադրական խորհրդի որոշմամբ: Վերընտրվում է օրենսդրական մասնակի ընտրությունների երկրորդ փուլում՝ 2012 թ. դեկտեմբերի 16-ին:
 
'''Տեղական մակարդակոով'''
 
=== Մունիցիպալ եւև միջհամայնքային մանդատներ ===
 
* 1983 թ. հոկտեմբերի 16-ից 2002 թ. մայիսի 29, Անտոնիի քաղաքապետ,
=== Նահանգային մանդատներ ===
 
* 2004 թ. մարտի 29-ից 2020 թ. մարտի 29, նահանգային խորհրդական (ընտրված Բուռ-լա-Ռենի կանտոնում) եւև գլխավոր խորհրդի փոխնախագահ՝ մինչեւմինչև 2007 թ.,<br />
* 2007 թ. հունիսի 1-ից 2020 թ. մարտի 29, Օ-դը-Սենի նահանգային խորհրդի նախագահ:
 
'''«Հանրային շարժման միություն»'''
 
* 2002 թ., «Հանրային շարժման միության» հիմնադիրների եւև գործադիր կոմիետի անդամ,<br />
* 2007 թ. սեպտեմբերի 25-ից 2008 թ. դեկտեմբերի 5, «Հանրային շարժման միության» գլխավոր քարտուղար:<br />
 
== Հայկական համայնք ==
 
Պատրիկ Դևեջյանը, ով ընդգրկված է Ֆրանսիայի հայկական համայնքում, որի անդամ է եւև ինքը, պայքարում է հատկապես Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչման համար: Սա այլ կողմից խորհրդարանական վերանայման օրակարգում է՝ 8 տարի անց ձախակողմյանների կողմից անհաջող փորձից հետո, որը վերաբերում էր 2006 թ. հոկտեմբերին ընդունված օրենքին, որով Ֆրանսիան ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը<ref>https://www.elwatan.com/spip.php?page=article&id_article=41989</ref>:
 
Երեսունհինգ տարի առաջ՝ 1985 թ., Պատրիկ Դևեջյանն Ասալայի գործողությունները որակել էր «դիմադրություն», որը 1975-83 թթ. ընթացքում մի շարք գործողություններ է արել՝ Թուրքիայի եւև միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պարտադրման նպատակով: Նա, ի դեպ, Ասալայի որոշ անդամների փաստաբանն է եղել:
 
== Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին ==
Պատրիկ Դևեջյանը դեմ է(ր) Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական միությանը՝ համարելով, որ այն չի հարգում Կոպենհագենյան չափանիշները: Ըստ նրա՝ Թուրքիան չի ընդունում իր անցյալը (Հայոց ցեղասպանության ժխտում), չի ճանաչում Եմ որոշ անդամ-պետություններին (Կիպրոսի հանրապետությունը) եւև հալածում է ազգային որոշ փոքրամասնությունների (քրդերին):
 
Իր՝ «Խոսքի նախարարությունը» գրքում, նա գրում է.
 
* « Ես, այսպիսով, շատ բարյացկամ եմ Թուրքիայի հետ երկխոսությանը՝ չնայած նրա բիրտությանն ու անընդունելի վերաբերմունքին, որը խորհրդանշվում է եվրոպական տարածքի մի մասի ռազմական օկուպացիայիով. Կիպրոսի հյուսիսային հատվածը՝ այն ժամանակ, երբ Թուրքիան խնդրում է իրավաբանորեն դառնալ անդամ» (էջ 190),<br />
* Թուրքիայի անդամակցությունն անհամատեղելի է եվրոպական նախագծի հետ, որն իրապես հենվում է իրեն անդամակցող ամեն մի պետության նացիոնալիզմի ցավի վրա: Դա է պատճառը, որ Թուրքիան մերծում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւև դատի է տալիս նրանց, ովքեր զայրանում են, ինչպես գրող Օրհան Փամուկը: Սա կհամարվեր ստորացում: Նույն կերպ, Կիպրոսի հյուսիսից էվակուացիան եւև Կիպրոսի հարավի ճանաչումը կհամարվեին պարտություն: Վերջապես սրանով բացատրվում է այն, թե ինչու Թուրքիան չի կարող ընդունել պատսպարել քուրդ փոքրամասնության. սա կընկալվեր որպես ազգի մասնատում, վնաս միասնության համար» (էջ 191):
 
===Հղումներ===