«Պատրիկ Դևեջյան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 198 բայտ ,  4 ամիս առաջ
(+ 4 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով)
 
== Նիկոլա Սարկոզիի նախագահության շրջանում ստանձնած գործառույթներ ==
2007 թ.թվականի նախագահական ընտրությունների ընթացքում նա, բնականաբար, սատարում է Նիկոլա Սարկոզիի թեկնածությունը: 2007 թ.թվականի մայիսի 18-ին Պատրիկ Դևեջյանը չի դառնում Ֆռանսուա Ֆիյոնի կառավարության անդամ եւ իր բարկությունն արտահայտում է Նիկոլա Սարկոզիի կողմից արված գովաբանական բացմանը՝ հայտարարելով հետեւյալը. «Ես անկեղծ կառավարության կողմնակիցն էր, ինչպես նաեւ սարկոզիստների, այսպիսով ամենն ասված է»:
 
Դժգոհ Արդարադատության նախարարի պաշտոնին Ռաշիդա Դատիի նշանակումից՝ մի պաշտոն, որը Նիկոլ Սարկոզին իրեն էր նախօրոք խոստացել, Պատրիկ Դևեջյանն, այնուամենայնիվ, 2007 թ.թվականի հունիսի 1-ին հաջորդում է Նիկոլա Սարկոզիին Օ-դը-Սենի Գլխավոր խորհրդի նախագահության պաշտոնում եւ դառնում «Ժողովրդական շարժման միության» նախագահ՝ որպես լիազոր գլխավոր քարտուղար՝ փոխարինելով Բռիս Օռտըֆյոյին: Իսկ 2007 թ.թվականի սեպտեմբերի 25-ին դառնում է գլխավոր քարտուղար:
 
2008 թ.թվականի դեկտեմբերի 5-ին լքում է մեծամասնական կուսակցության ղեկավարի իր պաշտոնը, երբ նշանակվում է նախարար եւ ակտիվացման պլանի կիրառման համար պատասխանատու, որը կառավարական ժամանակավոր պաշտոն էր՝ Ֆինանսական ճգնաժամին հաջորդած Ֆրանսիայի տնտեսության աշխուժացման պլանն իրագործելու համար: Մինչդեռ, նա չի դառնում Ֆռանսուա Ֆիյոնի կառավարության անդամ, որը կազմավորվում է 2010 թ.թվականի նոյեմբերի 14-ին:
 
Օ-դը-Սենի նահանգային խորհրդի նախագահ
 
Գլխավոր խորհրդի նախագահության պաշտնոին իր ընտրվելուց մեկ տարի անց Պատրիկ Դևեջյանն «L'Express»-ում 2008 թ.թվականի հուլիսի 17-ին հայտարարում է հետեւյալը. «Ի շարունակականություն Նիկոլա Սարկոզիի նախաձեռնության, ինձ տարել են մաքրելու «Ավգյան ախոռները» Օ-դը-Սենի նահանգում»: Այս խոսքը թշնամանք է հարուցում Պատրիկ Դևեջյանի եւ նահանգի այլ ընտրյալների միջեւ:
 
Հակառակ Պատրիկ Դևեջյանի կամքի՝ Ժան Սարկոզին ընտրվում է գլխավոր խորհրդի մեծամասնական խմբի նախագահ: Այս ընտրությունը նոր ճնշումների տեղիք է տալիս, եւ Պատրիկ Դևեջյանը հաստատում է. «Նիկոլա Սարկոզիի եւ մեր միջեւ իր տղան է»: Երիտասարդ ընտրված պաշտոնյան այնուհետեւ ցանկանում է հաջորդել Դևեջյանին՝ Պաշտպանության ռեգիոնի կարգավորմանհամար հանրային հաստատության ղեկավար այն բանից հետո, երբ վերջինիս չհաջողվեց փոխել այդ պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմը: Հանրային կարծիքը թշնամաբար էր վերաբերում, այնունամենայնիվ, Ժան Սարկոզին հրաժարվում է իր թեկնածությունից:
 
 
2010 թ.թվականի նոյեմբերին, Ֆռանսուա Ֆիյոնի կազմած երկրորդ կառավարության կազմում կրկին չընդգրկվելուց հետո, Պատրիկ Դևեջյանը պարտվում է «Ժողովրդավարական շարժման միության» դաշնության նախագահի թեկանության Օ-դը-Սենի ընտրություններում, որում հաղթում է Ժան-Ժակ Գիյեն՝ 64% մեծամասնությամբ: Դևեջյանը մեղադրում է Նիկոլա Սարկոզիի միջավայրին իր դեմ կազմակերպած խուսավարության համար:
 
2011 թ.թվականի կանտոնային ընտրությունների մոտենալուն զուգընթաց Պատրիկ Դևեջյանը կրկին կասկած է հայտնում առ այն, որ Ժան Սարկոզին ուզում է զբաղեցնել գլխավոր խորհրդի նախագահության իր պաշտոնը: «Ժողովրդավարական շարժման միության» շատ ընտրվածներ ձեռնպահ են մնում կարծիք հայտնելուց, իսկ Ժան Սարկոզին կոչ է անում սառնարյունություն պահպանել: Ընտրությունների արդյունքը փոխում է իրադրությունը. քանի որ Պատրիկ Դևեջյանը վերընտրվում է Անտոնիում, սարկոզիստներից շատերը (հատկապես Իզաբել Բալկանին եւ Մառի-Սեսիլ Մենառը), պարտվում են: Նիկոլա եւ Ժան Սարկոզիները տեղեկացնում են, որ իրենք չեն ընդդիմանում գլխավոր խորհրդի նախագահի վերընտրվելուն:
 
2012 թ.թվականի հունիսին, նախագահական ընտրություններին Նիկոլա Սարկոզիի պարտությունից հետո, Պատրիկ Դևեջյանի կաբինետի ղեկավարը՝ Մարի-Սեսիլ Գիյոմը, հրատարակեց մի կարեւոր վեպ՝ «Մոնարխը, իր տղան, իր կալվածքը», որն ըստ նրա՝ պատմում է Սարկոզիի կլանի կողմից Պատրիկ Դևեջյանի դեմ արված խուսավարության մասին: Ամբողջովին ներկայացնելով Պատրիկ Դևեջյանի տեսակետը՝ գիրքը մեծ հուզմունք է առաջացնում սարկոզիստների եւ Օ-դը-Սենի «Ժողովրդավարական շարժման միության» անդամների մեջ: Պատրիկ Դևեջյանին մեղադրում են գիրքը պատվիրելու համար, սակայն վերջինս այդ մեղադրանքը չի ընդունում, սակայն վերջիվերջո համաձայնում է աշխատանքից ազատել իր կաբինետի ղեկավարին:
 
Պատրիկ Դևեջյանը 13-րդ վարչական շրջանի Օ-դը-Սենի պատմագավոր է կրկին դառնում 2010 թ. դեկտեմբերին: Նա վերընտրվում է 2012 թ. հունիսին՝ 200 ձայն առավելությամբ հաղթելով իր մրցակից Ժյուլիեն Լանդֆրիդին: Նրա վերընտրությունը չեղարկվում է 2012 թ.թվականի հոկտեմբերին Սահմանադրական խորհրդի կողմից անընտրելիության եւ իր փոխարինող Ժոռժ Սիֆրեդիի պատճառով, ով արդեն Սենատում «Հանրապետության համար միավորման» փոխարինողն էր եւ, այսպիսով, չէր կարող մասնակցել օրենսդրական ընտրություններին: Արդյունքում, մի մասնակի օրենսդրական ընտրություն է կազմակերպվում 2012 թ.թվականի դեկտեմբերին Պատրիկ Դևեջյանը վերընտրվում է երկրորդ փուլում՝ 60% ձայներով:
 
Նա սատարում է Ֆռանսուա Ֆիյոնի թեկնածությունը «Հանրապետության համար միավորման» նախագահության համար 2012 թ.թվականի աշնանը կայացած կոնգրեսում:
 
Հակառակ Պատրիկ Օլիեի առաջադրված թեկնածու «Հանրապետության համար միավորում»-ից Փարիզի մետրոպոլի նախագահության թեկնածության համար, նա 2014 թ.թվականի դեկտեմբերի 19-ին նա ընտրվում է Փարիզի մետրոպոլի խառն սինդիկատի նախագահ՝ հաջորդելով սոցիալիստ Դանիել Գիռոյին եւ, այսպիսով, ստանձնելով Մեծ Փարիզի մետրոպոլի իրագործումը 2016 թ. հունվարի մեկին:
 
2015 թ.թվականի նահանգային ընտրությունների ընթացքում նա ընտրվում է նահանգային խորհրդական Անտոնիի նոր կանտոնի համար: Նա այնուհետեւ վերընտրվում է Օ-դը-Սենի նահանգային խորհրդի նախագահ (գլխավոր խորհրդի նոր անվանումն է):
 
2016 թ.թվականի հունսին նա հայտարարում է, որ չի մասնակցելու 2017 թ.թվականի օրենսդրական ընտրություններին: Հովանավորում է Նատալի Կոշուսկո-Մոռիզեին Հանրապետականների 2016 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավում, բայց աջակցում է Ալեն Ժյուպեին:
 
Պատրիկ Դևեջյանը մահացել է 2020 թ.թվականի մարտի 29-ին՝ Կովիդ 2019-ի պանդեմիայի պատճառով՝ մի քանի օր առաջ դրական ախտորոշումից հետո Անտոնիի հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Նրա փոխարինող Ժակ Լըգռանը՝ Անտոնիի փոխքաղաքապետը, հաջորդեց նրան նահանգային խորհրդում:
 
== Մանդատների եւ գործառույթների բնութագրություն ==
34 711

edits