«Միրաբել պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|upright=1.35|Միրաբել պալատը [[Զալցբուրգում]] '''Միրաբել պալատ''' ({{lang-de|Schloss Mirabell}}),...»:
(Տարբերություն չկա)

16:45, 29 Մարտի 2020-ի տարբերակ

Միրաբել պալատ (գերմ.՝ Schloss Mirabell), պատմական շենք Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում։ Միրաբել պալատն ու իր այգիները Զալցբուրգի պատմական կենտրոնի մասն են կազմում և ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Միրաբել պալատը Զալցբուրգում

Պատմություն

 
Միրաբել պալատը, մոտ 1735 թ.

Պալատը կառուցվել է արքայազն-արքեպիսկոպոս Վոլֆ Դիետրիխ Ռայթենաուի պատվերով մոտ 1606 թ. Զալցախ գետի ափին, որը գտնվում է միջնադարյան քաղաքի մատույցներից դեպի հյուսիս։ Զալցբուրգի արքեպիսկոպոսը տառապում էր հոդատապից և մեկ տարի առաջ կաթված էր ունեցել։ Քաղաքի նեղ փողոցներից խուսափելու համար նա որոշեց կառուցել պալատ իր և իր կնոջ՝ Սալոմե Ալթի համար։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է 6 ամսում՝ իտալական և ֆրանսիական պալատների նախատիպերով։ Ի սկզբանե պալատը կոչվել է Ալթենաու ամրոց։

Երբ 1612 թ. Ռայթենաուն գահընկեց արվեց և ձերբակալվեց, իր իրավահաջորդը՝ Մարկ Սիտիխ ֆոն Հոհենեմսը (Զալցբուրգի արքայազն-արքեպիսկոպոսը) վտարեց Սալոմե Ալթին ու իր ընտանիքին ամրոցի տարածքից։ Մարկ Սիտիխը տվեց պալատին ներկայիս անվանումը, որն առաջացել է իտալ.՝ mirabile, bella՝ սքանչելի, հրաշալի բառերից։ 1721-1727 թթ. Յոհան Լուկաս ֆոն Հինդեբրանդտի նախագծով պալատը վերակառուցվեց շքեղ բարոկկո ոճով։

1815 հունիսի 1-ին այստեղ ծնվեց ապագա թագավոր Օտտոն I-ը։ Իր հայրը՝ Վիթելսբախների տոհմի թագաժառանգ Լյուդվիգ I Բավարացին աշխատում էր որպես Զալցբուրգի կուրֆյուրստությունում որպես շտատհալտեր։ Պալատի ներկայիս նեոդասական ճարտարապետությունը թվագրվում է 1818 թվականով, երբ պալատը վերակառուցվեց հրդեհից հետո։ 1851-1863 թթ. այստեղ է բնակվել արքեպիսկոպոս Մաքսիմիլիան Յոզեֆ ֆոն Տարնոչին։ Հանս Մաքարտի հայրը աշխատել է այստեղ որպես թագավորական արքունիքի կառավարիչ։ Կապուչին վանական և Տիրոլի ապստամբության առաջնորդ Յոախիմ Հասպինգերը (1776-1858 թթ.) անցկացրել է կյանքի վերջին տարին պալատի փոքրիկ բնակարաններից մեկում։

Պալատը գնվել է 1866 թ. Զալցբուրգ քաղաքի կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն ժամանակավորապես ծառայել է որպես քաղաքապետի գրասենյակ, այդտեղ են գտնվել համայնքային կառավարման մի շարք բաժիններ։

Մարմարե սրահ

 
Մարմարե սրահը

Միրաբել պալատի Մարմարե սրահում են անցկացվում Զալցբուրգի պալատի համերգները գերմ.՝ Salzburger Schlosskonzerte), որոնք ղեկավարում է Լուց Լեսկովիցը։ Պալատը նաև հարսանիքների անցկացման հայտնի վայր է։

1944 թ. հունիսի 3-ին Գրեթլ Բրաունը՝ Եվա Բրաունի (ով հետագայում ամուսնանալու էր Ադոլֆ Հիտլերի հետ) քույրը, ամուսնացավ ՍՍ կազմակերպության գրուպենֆյուրեր Հերման Վեգելեյնի հետ, ով ծառայում էր որպես ՍՍ կազմակերպության ռայխսֆյուրեր Հայնրիխ Հիմլերի կապի սպա Հիտլերի աշխատակազմում։ Նրանց ամուսնությունը տեղի ունեցավ Միրաբել պալատում՝ Հիտլերի, Հիմլերի և Մարտին Բորմանի (որպես վկա) ներկայությամբ։ Հարսանիքի բոլոր պատրաստություններն արել էր Հիտլերի քույրը՝ Եվան։[1]

Այգիներ

 
Թզուկի արձաններից մեկը Թզուկների այգում
 
Միրաբելի այգիները, տեսարան դեպի Հոհենզալցբուրգ ամրոցը

Միրաբելի այգիները նախագծվել են 1687 թվականից՝ արքայազն-արքեպիսկոպոս Յոհան Էրնստ ֆոն Թունի օրոք՝ ըստ Յոհան Բերնհարդ Ֆիշեր ֆոն Էռլախի նախագծի։ Երկրաչափական ձևով նախագծված այգում կան դիցաբանական թեմատիկայով արձաններ, որոնք թվագրվում են 1730 թվականով և 1690 թ. ստեղծված քանդակների 4 խումբ (Էնեաս, Հերակլես, Պարիս և Պլուտոն), որոնց հեղինակը իտալացի քանդակագործ Օտտավիո Մոստոն է։ Այգին հայտնի է իր տոսախի ծառերի կոմպոզիցիայով, ինչպես նաև անտառային թատրոնով (Heckentheater), որը նախագծվել է 1704-1718 թթ.։ Նարնջանոցն ավելացվել է 1725 թ.։

Այգու հանրային բացումը տեղի է ունեցել կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի օրոք։ Այսօր էլ այն համարվում է Զալցբուրգի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը։ «Երաժշտության ձայները» ֆիլմի մի քանի տեսարաններ նկարահանվել են այստեղ։ Ֆիլմում Մարիա ֆոն Թրափը երեխաների հետ կատարում է Դո-ռե-մի երգը և պարում ձիու շատրվանի շուրջ։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Miller, Michael (2006). Leaders of the SS and German Police, Vol. 1. R. James Bender Publishing. 978-93-297-0037-2.