«Պատրիկ Դևեջյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
==Կենսագրություն==
Ծնվել է հայ գաղթականների ընտանիքում: Հայրը ծագումով [[Սեբաստիա]]յից էր: Վաղ հասակում կորցրել է մորը: Սովորել է Սևրի հայկական քոլեջում, ապա՝ Փարիզ II համալսարանում: Հինգ անգամ ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ, հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի նախաձեռնողն ու համահեղինակն էր: 2002 թ. նշանակվել է Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման հարցերով նախարար, 2004—2005 թթ. եղել է արդյունաբերության նախարար, ապա՝ տնտեսական զարգացման ծրագրերի նախարար: Դևեջյանը հայտնի է Հայ դատի համար իր պայքարով: [[ԱՍԱԼԱ]]-յի մարտիկների դատավարության ժամանակ հանդես է եկել որպես նրանց փաստաբան: Շարունակաբար աջակցել է Տավուշի սահմանամերձ գյուղերին: Նա Ֆրանսիայի նախկին նախագահ [[Ժակ Շիրակ]]ի փաստաբանն էր և [[Նիկոլա Սարկոզի]]ի ընկերը, նրա հիմնական գաղափարակիցներից մեկը:

== Երիտասարդություն եւ ընտանեկան կյանք ==

Պատրիկ Դևեջյանը Անտոնիի քաղաքապետ է եղել 19 տարի՝ 1983 թվականից մինչեւ 2002 թվականը եւ իրեն նվիրել քաղաքի արդիականացմանը, ուր եւ ապրեց մինչ իր մահը: Նա վերընտրվել է իր պաշտոնում 1989, 1995 եւ 2001 թվականներին: Վերջին տարում կայացած ընտրություններին նա իր ընտարական ցուցակով առաջին անգամ հաղթանակ է տանում ընտրական առաջին փուլում:

== Օ-դը-Սենի պատգամավորության առաջին մանդատները ==

Որպես Նիկոլա Սարկոզիի քաղաքական խորհրդական՝ Պատրիկ Դևեջյանը «Ժողովրդավարական շարժման միության» այն առաջին անդամներից էր, ովքեր հրապարակայնորեն կողմ արտահայտվեցին Առաջին աշխատանքի պայմանագրի չեղարկմանը՝ չնայած որ նա նախապես մի քանի անգամ պաշտպանել էր այն, քանի որ իր քաղաքական կուսակցության առաջադրած դրույթներից էր:

== Նիկոլա Սարկոզիի նախագահության շրջանում ստանձնած գործառույթներ ==

Ընդդեմ Պատրիկ Դևեջյանի կամքի՝ Ժան Սարկոզին ընտրվում է գլխավոր խորհրդի մեծամասնական խմբի նախագահ: Այս ընտրությունը նոր ճնշումների տեղիք է տալիս, եւ Պատրիկ Դևեջյանը հաստատում է. «Նիկոլա Սարկոզիի եւ մեր միջեւ իր տղան է»: Երիտասարդ ընտրված պաշտոնյան այնուհետեւ ցանկանում է հաջորդել Դևեջյանին՝ Պաշտպանության ռեգիոնի կարգավորմանհամար հանրային հաստատության ղեկավար այն բանից հետո, երբ վերջինիս չհաջողվեց փոխել այդ պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմը: Հանրային կարծիքը թշնամաբար էր վերաբերում, այնունամենայնիվ, Ժան Սարկոզին հրաժարվում է իր թեկնածությունից:

2010 թ. նոյեմբերին, Ֆռանսուա Ֆիյոնի կազմած երկրորդ կառավարության կազմում կրկին չընդգրկվելուց հետո, Պատրիկ Դևեջյանը պարտվում է «Ժողովրդավարական շարժման միության» դաշնության նախագահի թեկանության Օ-դը-Սենի ընտրություններում, որում հաղթում է Ժան-Ժակ Գիյեն՝ 64% մեծամասնությամբ: Դևեջյանը մեղադրում է Նիկոլա Սարկոզիի միջավայրին իր դեմ կազմակերպած խուսավարության համար:

2011 թ. կանտոնային ընտրությունների մոտենալուն զուգընթաց Պատրիկ Դևեջյանը կրկին կասկած է հայտնում առ այն, որ Ժան Սարկոզին ուզում է զբաղեցնել գլխավոր խորհրդի նախագահության իր պաշտոնը: «Ժողովրդավարական շարժման միության» շատ ընտրվածներ ձեռնպահ են մնում կարծիք հայտնելուց, իսկ Ժան Սարկոզին կոչ է անում սառնարյունություն պահպանել: Ընտրությունների արդյունքը փոխում է իրադրությունը. քանի որ Պատրիկ Դևեջյանը վերընտրվում է Անտոնիում, սարկոզիստներից շատերը (հատկապես Իզաբել Բալկանին եւ Մառի-Սեսիլ Մենառը), պարտվում են: Նիկոլա եւ Ժան Սարկոզիները տեղեկացնում են, որ իրենք չեն ընդդիմանում գլխավոր խորհրդի նախագահի վերընտրվելուն:

2012 թ. հունիսին, նախագահական ընտրություններին Նիկոլա Սարկոզիի պարտությունից հետո, Պատրիկ Դևեջյանի կաբինետի ղեկավարը՝ Մարի-Սեսիլ Գիյոմը, հրատարակեց մի կարեւոր վեպ՝ «Մոնարխը, իր տղան, իր կալվածքը», որն ըստ նրա՝ պատմում է Սարկոզիի կլանի կողմից Պատրիկ Դևեջյանի դեմ արված խուսավարության մասին: Ամբողջովին ներկայացնելով Պատրիկ Դևեջյանի տեսակետը՝ գիրքը մեծ հուզմունք է առաջացնում սարկոզիստների եւ Օ-դը-Սենի «Ժողովրդավարական շարժման միության» անդամների մեջ: Պատրիկ Դևեջյանին մեղադրում են գիրքը պատվիրելու համար, սակայն վերջինս այդ մեղադրանքը չի ընդունում, սակայն վերջիվերջո համաձայնում է աշխատանքից ազատել իր կաբինետի ղեկավարին:

Պատրիկ Դևեջյանը մահացել է 2020 թ. մարտի 29-ին՝ Կովիդ 2019-ի պանդեմիայի պատճառով՝ մի քանի օր առաջ դրական ախտորոշումից հետո Անտոնիի հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Նրա փոխարինող Ժակ Լըգռանը՝ Անտոնիի փոխքաղաքապետը, հաջորդեց նրան նահանգային խորհրդում:

== Մանդատների եւ գործառույթների բնութագրություն ==
* 2004 թ. մարտի 29-ից 2020 թ. մարտի 29, նահանգային խորհրդական (ընտրված Բուռ-լա-Ռենի կանտոնում) եւ գլխավոր խորհրդի փոխնախագահ՝ մինչեւ 2007 թ.,

* 2007 թ. հունիսի 1-ից 2020 թ. մարտի 29, Օ-դը-Սենի նահանգային խորհրդի նախագահ:

'''Կուսակցություններում'''

* 1984 թ., «Հանրապետության համար միավորման» կենտրոնական կոմիտեի անդամ,

* 1999-2001 թթ., «Հանրապետության համար միավորման» խոսնակ,

* 2001-2002 թթ., «Հանրապետության համար միավորման» նախագահ Միշել Ալիո-Մառիի քաղաքական խորհրդական:

'''«Հանրային շարժման միություն»'''
* 2002 թ., «Հանրային շարժման միության» հիմնադիրների եւ գործադիր կոմիետի անդամ,

* 2007 թ. սեպտեմբերի 25-ից 2008 թ. դեկտեմբերի 5, «Հանրային շարժման միության» գլխավոր քարտուղար:

'''Այլ'''
* Լուվրի ընկերների ընկերակցության փոխնախագահ,

* 2017-20 թթ., Լուվրի թանգարի հանրային հաստատության ղեկավարության խորհրդրի անդամ<ref>https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000034011323&dateTexte=&categorieLien=id</ref>:

'''Տեսակետեր'''

== Հայկական համայնք ==

Պատրիկ Դևեջյանը, ով ընդգրկված է Ֆրանսիայի հայկական համայնքում, որի անդամ է եւ ինքը, պայքարում է հատկապես Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչման համար: Սա այլ կողմից խորհրդարանական վերանայման օրակարգում է՝ 8 տարի անց ձախակողմյանների կողմից անհաջող փորձից հետո, որը վերաբերում էր 2006 թ. հոկտեմբերին ընդունված օրենքին, որով Ֆրանսիան ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը<ref>https://www.elwatan.com/spip.php?page=article&id_article=41989</ref>:
{{DEFAULTSORT:Դևեջյան, Պատրիկ}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:Ֆրանսահայ քաղաքական գործիչներ]]
34 700

edits