«Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 2»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Հետ է շրջվում 6841921 խմբագրումը, որի հեղինակն է՝ SilViePink (քննարկում) մասնակցուհին)
Պիտակ: Հետ շրջել
*[[Դևիդ Թյուլիս]]` [[Փյունիկի միաբանություն|Փյունիկի միաբանության]] անդամ Ռեմուս Լուպինի դերում, Հոգվարթսի նախկին ուսուցիչ։
{{div col end}}
 
=== Դերակատարների ընտրություն ===
Ֆիլմի նկարահանումների շրջանակներում տեղի են ունենում որոշակի կերպարային փոփոխություններ և դերասանական փոխարինումներ։ Օրինակ՝ իռլանդացի դերասան [[Քիարան Հայնդս|Քիարան Հայնդսը]] միաժամանակ ստանձնում է Ալբուս Դամբլդորի եղբոր՝ Աբերֆորթ Դամբլդորի և «The Hog's Head»-ի խանութպանի դերերը։
 
Հարկ է նշել, որ համանուն վեպում կան բազմաթիվ հերոսներ, որոնք չեն հայտնվում ֆիլմում, կամ ունենում են տեսարանային մասնակցություն։ Եզրափակիչ տեսաժապավենի վրա աշխատող ստեղծագործական թիմը ջանք չի խնայել այս թողարկման ընթացքում հնարավորինս շատ հերոսներ ներգրավելու։ Ռեժիսոր Դեյվիդ Եյթսը այս կապակցությամբ նշում է․ ''«Ես ցանկանում եմ ետ բերել նրանց բոլորին․․․»''։ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմի երկրորդ մասում վերադառնում են Շոն Բիգերսթաֆի (Օլիվեր Վուդի դերում), [[Ջիմ Բրոդբենտ|Ջիմ Բրոդբենտի]] ([[Հոգվարթսի աշխատակազմ|Հորացիոս Սլաքհորմի]] դերում), Ջեմմա Ջոնսի (Փոմֆրի Փոփիի դերում), Մարիամ Մարգուլիսի ([[Հարի Փոթեր վիպաշարի հիմնական կերպարների ցանկ|պրոֆեսոր Պամոնի Ցողունի]] դերում), Էմմա Թոմփսոնի (Սիվիլլա Տրելոնիի դերում) կերպարները, որոնք գլխավորապես հանդիպում են մարտական տեսարաններում։
 
Դիպաշարի վերջնամասում ներկայացվում են Հարի Փոթերը, Ռոնի Ուիզլին, Հերմիոնա Գրեյնջերը և Դրակո Մալֆոյը 19 տարի անց։ Սա նշանակում էր, որ գլխավոր դերերում հանդես եկող դերասանները պետք է դիմահարդարման և հատուկ էֆեկտների օգտագործման շնորհիվ երևային իրենց տարիքից առնվազն 15 տարի ավելի։ Մեծ Բրիտանիայում ֆիլմի պրեմիերայից հետո որոշ երկրպագուներ և կինոքննադատներ հանդես են գալիս հայտարարությամբ, որ Հերմիոնա Գրեյնջերին մարմնավորող 17-ամյա Էմմա Ուոթսոնը ֆիլմի վերջնամասում արտաքուստ բոլորովին էլ նման չէ հասուն կնոջ։ Հայվի առնելով այս ամենը՝ կինոարտադրողը ստիպված է լինում վերանկարահանել այդ կարճատև տեսարանը՝ հասցնելով գոհացուցիչ արդյունքի։
 
== Պրեմիերա ==
39 739

edits