«Պատրիկ Դևեջյան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 31 207 բայտ ,  4 ամիս առաջ
Ծնվել է հայ գաղթականների ընտանիքում: Հայրը ծագումով [[Սեբաստիա]]յից էր: Վաղ հասակում կորցրել է մորը: Սովորել է Սևրի հայկական քոլեջում, ապա՝ Փարիզ II համալսարանում: Հինգ անգամ ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ: 2002 թ. նշանակվել է Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման հարցերով նախարար, 2004—2005 թթ. եղել է արդյունաբերության նախարար, ապա՝ տնտեսական զարգացման ծրագրերի նախարար: Դևեջյանը հայտնի է Հայ դատի համար իր պայքարով: [[ԱՍԱԼԱ]]-յի մարտիկների դատավարության ժամանակ հանդես է եկել որպես նրանց փաստաբան: Նա Ֆրանսիայի նախկին նախագահ [[Ժակ Շիրակ]]ի փաստաբանն էր և [[Նիկոլա Սարկոզի]]ի ընկերը, նրա հիմնական գաղափարակիցներից մեկը:

Ուներ չորս որդի:

== Երիտասարդություն եւ ընտանեկան կյանք ==
Մահացել է նոր տիպի կորոնավիրուսային վարակից. հոսպիտալ էր տեղափոխվել 2020 թ. մարտի 26-ին: ՀՀ Վարչապետ [[Նիկոլ Փաշինյան]]ը ցավակցական հեռագիր է հղել Դևեջյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Պատրիկ Դևեջյանի մահը, կարելի է ասել, մեծն [[Շառլ Ազնավուր]]ից հետո, անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար, ով այդ եղբայրական մտերմության վառ խորհրդանիշ էր։ Դևեջյանը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման և ֆրանսահայությանը հուզող հարցերի առաջմղման պայքարի շուրջ 50-ամա պայքարի անմնացորդ նվիրման մարմնավորումն էր»։<ref>[https://www.aysor.am/am/news/2020/03/29/%D5%8E%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF-%D6%81%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6/1677692 Դևեջյանի մահը, կարելի է ասել, մեծն Ազնավուրից հետո, անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար. Վարչապետի ցավակցականը/ Aysor, 29/03/2020]</ref>
Հայրը՝ Ռոլան Դևեջյանը, հայ ինժեներ, ծնվել է Սիվասում՝ Թուրքիայում եւ ներգաղթել Ֆրանսիա Հայոց ցեղասպանության հետեւանքում: Մայրը՝ Մոնիկ Վալուան, ծնվել է Բուլոնյ-սյուռ-Մեռում: Պատռիկ Ռոլան Գարեգին Դևեջյանն աշակերտել է Ֆռետ-սյուռ-Սենի համայնքային դպրոցում, Սեւրի Սամուել-Մուրադ հայկական քոլեջում, այնուհետեւ Ֆենըլոնի դպրոցում եւ Կոնդոռսեի լիցեյում:

Պատրիկ Դևեջյանն ուսումը շարունակում է Ասասի Իրաբավանական ֆակուլտետում, այնուհետեւ Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, որի դիպլոմը չի ստանում: Ալժիրում պատերազմը նա ընկալում է որպես հակամարտություն մուսուլմանների եւ քրիստոնյաների միջեւ, որը նրան հիշեցնում է Հայոց ցեղասպանությունը, որից փախել էր իր հայրը<ref>https://www.lexpress.fr/region/un-electron-libre-en-son-fief_485744.html</ref>, եւ այսպիսով, այս ամենը նրան դրդում է երիտասարդական ազգային ներգրավվածության: 1963 թվականին՝ 17 տարեկան հասակում, նա միանում է «Արեւմուտք» հիմնադիր խմբին (որը լուծարվում է 1968 թվականին եւ կրկին կազմավորվում «Նոր կարգ» անվանումով): 2014 թ. «Մոնդ»-ին տրված հարցազրույցում նա հայտարարում է. «Ես լիովին սխալվել եմ եւ ընդունում եմ, սակայն ոչ մի հանցագործության համար պատասխանատու չեմ,<ref>https://www.lemonde.fr/politique/article/2014/02/26/qui-sont-les-anciens-d-occident_4373581_823448.html</ref>»:

1969 թվականին նա ամուսնանում է Սոֆի Ֆանբրեմերշի հետ, ով գեներալ Կլոդ Ֆանբրեմերշի աղջիկն էր: Զույգն ունենում է չորս երեխա, որոնցից Թոման<ref>https://www.20minutes.fr/economie/307765-20090304-devedjian-pere-fils-ensemble-face-a-crise</ref>, Պետական կառավարման բարձրագույն դպրոցի ուսանող եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է:

Պատրիկ Դևեջյանը 1970 թվականից Փարիզի փաստաբանների պալատի փաստաբան է: Նա ստանձնել է Ժակ Շիրակի եւ Շառլ Պասկայի դատական գործերի պաշտպանությունը:

== Քաղաքական ճանապարհ ==

=== '''Սկիզբը, ծայրահեղ աջակողմյան''' ===
1964 թվականին Պատրիկ Դևեջյանը, ինչպե Ալեն Մադլենը, Էղվե Նովելին, Կլոդ Գոասգենը կամ Ժեռառ Լոնգեն, միանում է Պիեռ Սիդոյի հիմնադրած «Արեւմուտք» աջ ծայրահեղական ակտիվստական խմբին: 1965 թվականի նոյեմբերին Դռագինյանի ուղղիչ տրիբունալը Պատրիկ Դևեջյանին եւ Ալեն Մադլենին դատապարտում է մեկ տարվա պայմանական ազատազրկման զենքի գողության եւ անօրինական պահելու համար<ref>http://edito.nicematin.net/Var/pdf/devedjian_madelin.pdf</ref><ref>http://www.cuverville.org/IMG/pdf/NiceMatin_11_11_65.pdf</ref><ref>https://www.lemonde.fr/politique/article/2010/05/14/evocation-de-son-passe-judiciaire-devedjian-deboute_1351900_823448.html</ref>:

Պատրիկ Դևեջյանն «Արեւմուտք» խմբավորումից իր հեռանալը համարում է 1966 թվականին, երբ հանդիպեց Ռեյմոն Առոնին: Մինչդեռ, 1966 թվականի ապրիլին նա այլ ուլտրանացիոնալիստների հետ, որոնցից մեկն էլ Ալեն Մադլենն էր, ակտիվորեն մասնակցում է Օդեոնի թատրոնի դիմաց կազմակերպված ցույցերին՝ ընդդեմ Ժան Ժընեի «Paravents» ներկայացմանը, որն աջ ծայրահեղականներն ընկալում էին որպես ոտնձգություն գաղութարար Ֆրանսիայի քաջ կեցվածքի: Ըստ լրագրող Ֆռեդեռիկ Շառպիեի, ով հղում է անում «Լիբեռասիոն» օրաթերթին, Դևեջյանն այս միավորման անդամ էր առնվազն մինչեւ 1967 թվականի հունվարը, իսկ նրա հեռացումն այդ ժամանակ իշխող կործանարար մթնոլորտի հետեւանքն էր: Նրան մեղադրում են 1967 թվականի հունվարին «Արեւմուտք»-ի կազմակերպած մի դիվերսիոն խմբում մասնակցության մեջ, որը Ռուանում հարձակվել էր ծայրահեղ ձախերի ուսանողների վրա, 1967 թվականի հուլիսի 12-ին դատակարվում 12 ծայրահեղ աջ այլ անդամների հետ որպես «բարոյական հեղինակ» կանխամտածված եւ զենքի ուժով գործադրված բռնության համար: Նրան կասկածում են խմբի այլ անդամներին մատնելու մեջ, նա ջրով տանջանքների է ենթարկվում եւ խումբը հայտարարում է նրա հեռացման մասին 1967 թվականի նոյեմբերին: Այնուհետեւ, նա հրապարակայնորեն ընդունել եւ զղջացել է այն, ինչն ինքը համարում է երիտասարդական սխալ:

1970 թվականին Ժոռժ Լիեբեռի հետ ստեղծում է «Contrepoint» (Հակակաշիռ) հանդեսը` Ռեյմոն Առոնի հովանավորչությամբ:

== '''Անդամակցություն «Հանրապետության համար միավորմանը» եւ ընտրություն Անտոնիում''' ==
Հաջորդող տարինեին նրա փաստաբանական գործունեությունն ու քաղաքական համոզմունքները նրան մղում են հարել Գոլիստական շարժմանը: Նա անդամակցում է «Հանրապետության դեմոկրատների միությանը» 1971 թվականին եւ աջակցում բոլորովին նոր «Հանրապետության համար միավորմանը»: Վերջինիս կանոնադրությունը գրում է իր մտերիմ Շառլ Պասկայի հետ:

1977 թվականին կոմունիստ սենատոր Անդռե Օբռիի կազմած ձախերի ցուցակով թեկնածուական մասնացկությունն Անտոնիի մունիցիպալ ընտրություններին հաղթանակ է տանում: Դևեջյանը հակակոմունիստ էր եւ իր թեկնածությունն առաջադրում է «Հանրապետության համար միավորում»-ից քաղաքի ընտրություններում հաղթանակ տանելու համար:

Նա պարտվում է 1978 թվականի օրենսդրական ընտրություններին, ինչպես նաեւ 1982 թվականի կանտոնային եւ 1983 թվականի մունիցիպալ ընտրություններին: Մինչդեռ, Պետական խորհրդի վարչական տրիբունալ դիմելուց հետո, 1983 թվականի մունիցիպալ ընտրությունը չեղարկվում է զեղծարարության պատճառով: Նա հաղթում է երկրորդ ընտրություններում եւ ընտրվում է Անտոնիի քաղաքապետ: Իր ընտրական ցուցակում Ժան-Իվ Լը Գալուն դառնում է մշակութային օգնական՝ որպես Հանրապետական կուսակցության անդամ: 1985 թվականին, երբ վերջինս անդամակցում է «Ազգային ճակատ»-ին, Պատրիկ Դևեջյանը նրան հեռացնում է մունիցիպալ մեծամասնությունից:

Պատրիկ Դևեջյանը Անտոնիի քաղաքապետ է եղել 19 տարի՝ 1983 թվականից մինչեւ 2002 թվականը եւ իրեն նվիրել քաղաքի արդիականացմանը, ուր եւ ապրեց մինչ իր մահը: Նա վերընտրվել է իր պաշտոնում 1989, 1995 եւ 2001 թվականներին: Վերջին տարում կայացած ընտրություններին նա իր ընտարական ցուցակով առաջին անգամ հաղթանակ է տանում ընտրական առաջին փուլում:

== '''Օ-դը-Սենի պատգամավորության առաջին մանդատները''' ==
Պատրիկ Դևեջյանը 1986 թվակականին ընտրվում է պատգամավոր եւ մինչեւ 2002 թվականն Ազգային ժողովի ֆինանսների հանձնաժողովի անդամ էր: Առեւտրի եւ տարիֆների գլխավոր համաձայնագրի զեկուցող էր 1993 թվականին, իսկ 1997-2002 թթ.՝ Արդարադատության նախարարության բյուջեի զեկուցող: Նա «Հանրապետության համար միավորման» այն եզակի խորհրդարանականներից է, ով քվեարկել է 1992 թ. Մաաստրիխտի պայմանագրի համար:

1995 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Նիկոլա Սարկոզիի հետ Էդուառ Բալադյուռի ջերմեռանդ կողմնակիցն էր: «Հանրապետության համար միավորման» մեջ ապաշխարանքի ճանապարհ է անցնում, ինչպես բալադյուռիստների մեծամասնությունը: Նա կրկին աջակցություն է ստանում 2002 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում:

== '''Նախարար Ժակ Շիրակի կառավարման ընթացքում''' ==
[[Պատկեր:Patrick_Devedjian_(46823999554).jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Patrick_Devedjian_(46823999554).jpg|մինի|Պատրիկ Դևեջյան, 2019 թ.]]
Աջակողմյանները հաղթում են 2002 թվականին: Նիկոլա Սարկոզիի կառավարման ընթացքում, երբ վերջինս դեռ Ներքին գործերի նախարարն էր, նա նշանակվում է Տեղական ազատությունների լիազորված նախարար, երբ կիրառության է դնում Ապակենտրոնացման երկրորդ ակտը: Ժակ Շիրակը պահաջում է, որպեսզի նախարարներն էլ չբաղվեն գործադիր մանդատով, նա հրաժարական է տալիս Անտոնիի քաղաքապետի պաշտոնից՝ իր խորհրդականներից մեկի՝ Ռեյմոն Սիբիյիի օգտին: Իր փոխարինող Ժոռժ Սիֆրեդին դառնում է պատգամավոր՝ ըստ օրենքով նախատեսված դրույթի:

Երբ Նիկոլ Սարկոզիին նշանակում են Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար, Պատրիկ Դևեջյանը դառնում է Արդյունաբերության լիազորված նախարար մինչեւ 2005 թվականի մայիսը, երբ էլ մաս չի դառնում Վիլպենի կառավարության անդամների: 13-րդ վարչական շրջանի Օ-դը-Սենի (Անտոնի, Բուռ-լա-Ռեն, Շատընե-Մալաբռի, Սո) պատգամավոր է վերընտրվում 2005 թվականի հոկտեմբերին:

Որպես Նիկոլա Սարկոզիի քաղաքական խորհրդական՝ Պատրիկ Դևեջյանը «Ժողովրդավարական շարժման միության» այն առաջին անդամներից էր, ովքեր հրապարակայնորեն կողմ արտահայտվեցին Առաջին աշխատանքի պայմանագրի չեղարկմանը՝ չնայած որ նա նախապես մի քանի անգամ պաշտպանել էր այն, քանի որ իր քաղաքական կուսակցության առաջադրած դրույթներից էր:

== '''Նիկոլա Սարկոզիի նախագահության շրջանում ստանձնած գործառույթներ''' ==
2007 թ. նախագահական ընտրությունների ընթացքում նա, բնականաբար, սատարում է Նիկոլա Սարկոզիի թեկնածությունը: 2007 թ. մայիսի 18-ին Պատրիկ Դևեջյանը չի դառնում Ֆռանսուա Ֆիյոնի կառավարության անդամ եւ իր բարկությունն արտահայտում է Նիկոլա Սարկոզիի կողմից արված գովաբանական բացմանը՝ հայտարարելով հետեւյալը. «Ես անկեղծ կառավարության կողմնակիցն էր, ինչպես նաեւ սարկոզիստների, այսպիսով ամենն ասված է»:

Դժգոհ Արդարադատության նախարարի պաշտոնին Ռաշիդա Դատիի նշանակումից՝ մի պաշտոն, որը Նիկոլ Սարկոզին իրեն էր նախօրոք խոստացել, Պատրիկ Դևեջյանն, այնուամենայնիվ, 2007 թ. հունիսի 1-ին հաջորդում է Նիկոլա Սարկոզիին Օ-դը-Սենի Գլխավոր խորհրդի նախագահության պաշտոնում եւ դառնում «Ժողովրդական շարժման միության» նախագահ՝ որպես լիազոր գլխավոր քարտուղար՝ փոխարինելով Բռիս Օռտըֆյոյին: Իսկ 2007 թ. սեպտեմբերի 25-ին դառնում է գլխավոր քարտուղար:

2008 թ. դեկտեմբերի 5-ին լքում է մեծամասնական կուսակցության ղեկավարի իր պաշտոնը, երբ նշանակվում է նախարար եւ ակտիվացման պլանի կիրառման համար պատասխանատու, որը կառավարական ժամանակավոր պաշտոն էր՝ Ֆինանսական ճգնաժամին հաջորդած Ֆրանսիայի տնտեսության աշխուժացման պլանն իրագործելու համար: Մինչդեռ, նա չի դառնում Ֆռանսուա Ֆիյոնի կառավարության անդամ, որը կազմավորվում է 2010 թ. նոյեմբերի 14-ին:

Օ-դը-Սենի նահանգային խորհրդի նախագահ

Գլխավոր խորհրդի նախագահության պաշտնոին իր ընտրվելուց մեկ տարի անց Պատրիկ Դևեջյանն «L'Express»-ում 2008 թ. հուլիսի 17-ին հայտարարում է հետեւյալը. «Ի շարունակականություն Նիկոլա Սարկոզիի նախաձեռնության, ինձ տարել են մաքրելու «Ավգյան ախոռները» Օ-դը-Սենի նահանգում»: Այս խոսքը թշնամանք է հարուցում Պատրիկ Դևեջյանի եւ նահանգի այլ ընտրյալների միջեւ:

Ընդդեմ Պատրիկ Դևեջյանի կամքի՝ Ժան Սարկոզին ընտրվում է գլխավոր խորհրդի մեծամասնական խմբի նախագահ: Այս ընտրությունը նոր ճնշումների տեղիք է տալիս, եւ Պատրիկ Դևեջյանը հաստատում է. «Նիկոլա Սարկոզիի եւ մեր միջեւ իր տղան է»: Երիտասարդ ընտրված պաշտոնյան այնուհետեւ ցանկանում է հաջորդել Դևեջյանին՝ Պաշտպանության ռեգիոնի կարգավորմանհամար հանրային հաստատության ղեկավար այն բանից հետո, երբ վերջինիս չհաջողվեց փոխել այդ պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմը: Հանրային կարծիքը թշնամաբար էր վերաբերում, այնունամենայնիվ, Ժան Սարկոզին հրաժարվում է իր թեկնածությունից:

2010 թ. նոյեմբերին, Ֆռանսուա Ֆիյոնի կազմած երկրորդ կառավարության կազմում կրկին չընդգրկվելուց հետո, Պատրիկ Դևեջյանը պարտվում է «Ժողովրդավարական շարժման միության» դաշնության նախագահի թեկանության Օ-դը-Սենի ընտրություններում, որում հաղթում է Ժան-Ժակ Գիյեն՝ 64% մեծամասնությամբ: Դևեջյանը մեղադրում է Նիկոլա Սարկոզիի միջավայրին իր դեմ կազմակերպած խուսավարության համար:

2011 թ. կանտոնային ընտրությունների մոտենալուն զուգընթաց Պատրիկ Դևեջյանը կրկին կասկած է հայտնում առ այն, որ Ժան Սարկոզին ուզում է զբաղեցնել գլխավոր խորհրդի նախագահության իր պաշտոնը: «Ժողովրդավարական շարժման միության» շատ ընտրվածներ ձեռնպահ են մնում կարծիք հայտնելուց, իսկ Ժան Սարկոզին կոչ է անում սառնարյունություն պահպանել: Ընտրությունների արդյունքը փոխում է իրադրությունը. քանի որ Պատրիկ Դևեջյանը վերընտրվում է Անտոնիում, սարկոզիստներից շատերը (հատկապես Իզաբել Բալկանին եւ Մառի-Սեսիլ Մենառը), պարտվում են: Նիկոլա եւ Ժան Սարկոզիները տեղեկացնում են, որ իրենք չեն ընդդիմանում գլխավոր խորհրդի նախագահի վերընտրվելուն:

2012 թ. հունիսին, նախագահական ընտրություններին Նիկոլա Սարկոզիի պարտությունից հետո, Պատրիկ Դևեջյանի կաբինետի ղեկավարը՝ Մարի-Սեսիլ Գիյոմը, հրատարակեց մի կարեւոր վեպ՝ «Մոնարխը, իր տղան, իր կալվածքը», որն ըստ նրա՝ պատմում է Սարկոզիի կլանի կողմից Պատրիկ Դևեջյանի դեմ արված խուսավարության մասին: Ամբողջովին ներկայացնելով Պատրիկ Դևեջյանի տեսակետը՝ գիրքը մեծ հուզմունք է առաջացնում սարկոզիստների եւ Օ-դը-Սենի «Ժողովրդավարական շարժման միության» անդամների մեջ: Պատրիկ Դևեջյանին մեղադրում են գիրքը պատվիրելու համար, սակայն վերջինս այդ մեղադրանքը չի ընդունում, սակայն վերջիվերջո համաձայնում է աշխատանքից ազատել իր կաբինետի ղեկավարին:

Պատրիկ Դևեջյանը 13-րդ վարչական շրջանի Օ-դը-Սենի պատմագավոր է կրկին դառնում 2010 թ. դեկտեմբերին: Նա վերընտրվում է 2012 թ. հունիսին՝ 200 ձայն առավելությամբ հաղթելով իր մրցակից Ժյուլիեն Լանդֆրիդին: Նրա վերընտրությունը չեղարկվում է 2012 թ. հոկտեմբերին Սահմանադրական խորհրդի կողմից անընտրելիության եւ իր փոխարինող Ժոռժ Սիֆրեդիի պատճառով, ով արդեն Սենատում «Հանրապետության համար միավորման» փոխարինողն էր եւ, այսպիսով, չէր կարող մասնակցել օրենսդրական ընտրություններին: Արդյունքում, մի մասնակի օրենսդրական ընտրություն է կազմակերպվում 2012 թ. դեկտեմբերին Պատրիկ Դևեջյանը վերընտրվում է երկրորդ փուլում՝ 60% ձայներով:

Նա սատարում է Ֆռանսուա Ֆիյոնի թեկնածությունը «Հանրապետության համար միավորման» նախագահության համար 2012 թ. աշնանը կայացած կոնգրեսում:

Ընդդեմ Պատռիկ Օլիեի առաջադրված թեկնածու «Հանրապետության համար միավորում»-ից Փարիզի մետրոպոլի նախագահության թեկնածության համար, նա 2014 թ. դեկտեմբերի 19-ին նա ընտրվում է Փարիզի մետրոպոլի խառն սինդիկատի նախագահ՝ հաջորդելով սոցիալիստ Դանիել Գիռոյին եւ, այսպիսով, ստանձնելով Մեծ Փարիզի մետրոպոլի իրագործումը 2016 թ. հունվարի մեկին:

2015 թ. նահանգային ընտրությունների ընթացքում նա ընտրվում է նահանգային խորհրդական Անտոնիի նոր կանտոնի համար: Նա այնուհետեւ վերընտրվում է Օ-դը-Սենի նահանգային խորհրդի նախագահ (գլխավոր խորհրդի նոր անվանումն է):

2016 թ. հունսին նա հայտարարում է, որ չի մասնակցելու 2017 թ. օրենսդրական ընտրություններին: Հովանավորում է Նատալի Կոշուսկո-Մոռիզեին Հանրապետականների 2016 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավում, բայց աջակցում է Ալեն Ժյուպեին:

Պատրիկ Դևեջյանը մահացել է 2020 թ. մարտի 29-ին՝ Կովիդ 2019-ի պանդեմիայի պատճառով՝ մի քանի օր առաջ դրական ախտորոշումից հետո Անտոնիի հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Նրա փոխարինող Ժակ Լըգռանը՝ Անտոնիի փոխքաղաքապետը, հաջորդեց նրան նահանգային խորհրդում:

== Մանդատների եւ գործառույթների բնութագրություն ==

=== '''Կառավարությունում''' ===

* 2002 թ. մայիսի 7-ից 2004 թ. մարտի 30. Ներքին գործերի, Ներքին անվտագնության եւ տեղական ազատությունների նախարարին կից լիազոր նախարար, Ռաֆարենի կառավարություն (2002 թ. մայիս-հունիս եւ 2002 թ. հունիս - 2004 թ. մայիս),
* 2004 թ. մարտի 31-ից 2005 թ. մայիսի 31. Պետական քարտուղարին, Տնտեսության, ֆինանսների եւ արդյունաբերության նախարարին կից լիազոր նախարար, Արդյունաբերության նախարարության պատասխանատու, Ռաֆարենի կառավարություն (2004 թ. մարտից 2005 թ. մայիս),

* 2008 թ. դեկտեմբերի 5-ից 2010 թ. նոյեմբերի 13. վարչապետին կից նախարար, ակտիվացման պլանի կիրառման համար պատասխանատու Ֆիյոնի կառավարությունում:

=== '''Ազգային ժողովում''' ===
'''Օ-դը-Սենի պատգամավոր'''՝

* 1986 թ. ապրիլի 2-ից 2002 թ. հուլիսի 16. ընտրվել է 1986 մարտի 16-ին, վերընտրվել 1988 թ. հունիսի 12ին, 1993 թ. մարտի 28-ին, 1997 թ. հունիսի 1-ին եւ 2002 թ. հունիսի 16-ին (2002 թ. հուլիսի 16-օմ իր պաշտոնը փոխանցում է իր փոխարինողին՝ Ներքին գործերի, Ներքին անվտագնության եւ տեղական ազատությունների նախարարին կից լիազոր նախարարի գործառույթների ստանձնման կապակցությամբ),
* 2005 թ. հոկտեմբերի 4-ից 2009 թ. հունվարի 5-ը. ընտրվել է 2005 թ. հոկտեմբերի 2-ին եւ վերընտրվել 2007 թ. հունիսի 17-ին,
* 2010 թ. դեկտեմբերի 14-ից ի վեր կրկին ինքնաբերաբար ստանձնում է իր պաշտոնը կառավարական գործառույթների ավարտով պայմանավորված եւ 2012 թ. հունիսի 17-ին վերընտրվում է երկրորդ փուլում, որը չեղարկվում է 2012 թ. հոկտեմբերի 18-ի Սահմանադրական խորհրդի որոշմամբ: Վերընտրվում է օրենսդրական մասնակի ընտրությունների երկրորդ փուլում՝ 2012 թ. դեկտեմբերի 16-ին:

'''Տեղական մակարդակոով'''

=== '''Մունիցիպալ եւ միջհամայնքային մանդատներ''' ===

* 1983 թ. հոկտեմբերի 16-ից 2002 թ. մայիսի 29, Անտոնիի քաղաքապետ,
* 2002 թ. մայիսի 30-ից 2005 թ. հոկտեմբերի 27, Անտոնիի քաղաքապետի երկրորդ տեղակալ (Օ-դը-Սեն),
* 2002 թ. հոկտեմբերի 11-ից 2005 թ. հոկտեմբերի 25, Օ դը Բիեվռի ագլոմերացիայի համայնքի նախագահ (անդամ՝ 2002-2008 թթ.):

=== '''Նահանգային մանդատներ''' ===

* 2004 թ. մարտի 29-ից 2020 թ. մարտի 29, նահանգային խորհրդական (ընտրված Բուռ-լա-Ռենի կանտոնում) եւ գլխավոր խորհրդի փոխնախագահ՝ մինչեւ 2007 թ.,

* 2007 թ. հունիսի 1-ից 2020 թ. մարտի 29, Օ-դը-Սենի նահանգային խորհրդի նախագահ:

'''Կուսակցություններում'''

* 1984 թ., «Հանրապետության համար միավորման» կենտրոնական կոմիտեի անդամ,

* 1986-1988 թթ., դաշնությունների ազգային քարտուղար,

* 1998-1999 թթ., «Հանրապետության համար միավորման» ազգային քարտուղար, սոցիալական հարցերի պատասխանատու,

* 1999-2001 թթ., «Հանրապետության համար միավորման» խոսնակ,

* 2001-2002 թթ., «Հանրապետության համար միավորման» նախագահ Միշել Ալիո-Մառիի քաղաքական խորհրդական:

'''«Հանրային շարժման միություն»'''

* 2002 թ., «Հանրային շարժման միության» հիմնադիրների եւ գործադիր կոմիետի անդամ,

* 2007 թ. սեպտեմբերի 25-ից 2008 թ. դեկտեմբերի 5, «Հանրային շարժման միության» գլխավոր քարտուղար:

'''Այլ'''

* Լուվրի ընկերների ընկերակցության փոխնախագահ,

* 2017-20 թթ., Լուվրի թանգարի հանրային հաստատության ղեկավարության խորհրդրի անդամ<ref>https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000034011323&dateTexte=&categorieLien=id</ref>:

'''Տեսակետեր'''

== '''Հայկական համայնք''' ==

Պատրիկ Դևեջյանը, ով ընդգրկված է Ֆրանսիայի հայկական համայնքում, որի անդամ է եւ ինքը, պայքարում է հատկապես Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչման համար: Սա այլ կողմից խորհրդարանական վերանայման օրակարգում է՝ 8 տարի անց ձախակողմյանների կողմից անհաջող փորձից հետո, որը վերաբերում էր 2006 թ. հոկտեմբերին ընդունված օրենքին, որով Ֆրանսիան ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը<ref>https://www.elwatan.com/spip.php?page=article&id_article=41989</ref>:

Երեսունհինգ տարի առաջ՝ 1985 թ., Պատրիկ Դևեջյանն Ասալայի գործողությունները որակել էր «դիմադրություն», որը 1975-83 թթ. ընթացքում մի շարք գործողություններ է արել՝ Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պարտադրման նպատակով: Նա, ի դեպ, Ասալայի որոշ անդամների փաստաբանն է եղել:

== '''Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին''' ==
Պատրիկ Դևեջյանը դեմ է(ր) Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական միությանը՝ համարելով, որ այն չի հարգում Կոպենհագենյան չափանիշները: Ըստ նրա՝ Թուրքիան չի ընդունում իր անցյալը (Հայոց ցեղասպանության ժխտում), չի ճանաչում Եմ որոշ անդամ-պետություններին (Կիպրոսի հանրապետությունը) եւ հալածում է ազգային որոշ փոքրամասնությունների (քրդերին):

Իր՝ «Խոսքի նախարարությունը» գրքում, նա գրում է.

* « Ես, այսպիսով, շատ բարյացկամ եմ Թուրքիայի հետ երկխոսությանը՝ չնայած նրա բիրտությանն ու անընդունելի վերաբերմունքին, որը խորհրդանշվում է եվրոպական տարածքի մի մասի ռազմական օկուպացիայիով. Կիպրոսի հյուսիսային հատվածը՝ այն ժամանակ, երբ Թուրքիան խնդրում է իրավաբանորեն դառնալ անդամ» (էջ 190),

* Թուրքիայի անդամակցությունն անհամատեղելի է եվրոպական նախագծի հետ, որն իրապես հենվում է իրեն անդամակցող ամեն մի պետության նացիոնալիզմի ցավի վրա: Դա է պատճառը, որ Թուրքիան մերծում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ դատի է տալիս նրանց, ովքեր զայրանում են, ինչպես գրող Օրհան Փամուկը: Սա կհամարվեր ստորացում: Նույն կերպ, Կիպրոսի հյուսիսից էվակուացիան եւ Կիպրոսի հարավի ճանաչումը կհամարվեին պարտություն: Վերջապես սրանով բացատրվում է այն, թե ինչու Թուրքիան չի կարող ընդունել պատսպարել քուրդ փոքրամասնության. սա կընկալվեր որպես ազգի մասնատում, վնաս միասնության համար» (էջ 191):

===Հղումներ===
<references />
<ref>[https://www.aysor.am/am/news/2020/03/29/%D5%8E%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF-%D6%81%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6/1677692 Դևեջյանի մահը, կարելի է ասել, մեծն Ազնավուրից հետո, անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար. Վարչապետի ցավակցականը/ Aysor, 29/03/2020]</ref>

== Ծանոթագրություններ ==