«Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 2»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Դիպաշար ==
Էլֆ Դոբիին թաղելուց հետո [[Հարրի Փոթեր (կերպար)|Հարի Փոթերը]] դիմում է գոբլին Գրիփհուկին՝ վերջինիցս խնդրելով օգնել մուտք գործել «Գրինգորթս» բանկ, որտեղ էլ, ըստ Հարիի կանխազգացման, գտնվում է [[Հարրի Փոթերի աշխարհի կախարդական առարկաներ#Հորքրուքս|Վոլդեմորտի հոգեկտորներից (հորքրուքս)]] մեկը։ Գրիփհուկը իր օգնության դիմաց պահանջում է Գրիֆինդորի սուրը, իսկ Հարին այլընտրանք չունենալով համաձայնվում է։ Հարին, իր ընկերների՝ [[Ռոն Ուիզլի|Ռոնի]] և [[Հերմիոնա Գրեյնջեր|Հերմիոնայի]] հետ միասին կարողանում է ոչնչացնել բանկում տեղակայված հորքրուքսը՝ Հելգա Հաֆլփաֆի բաժակը։ Գրիփհուկը սուրը ստանալուց անմիջապես հետո նենգաբար դավաճանում է դեռահաս հրաշագործներին, մինչդեռ վերջիններս հրաշքով (Հերմիոնային հաջողվում է հեծնել շքամուտքի պահապան [[Վիշապ|վիշապին]]) կարողանում են փախչել բանկից։ Եռյակը հաջորդ հորքրուքսի փնտրտուքներով ժամանում է [[Հոգվարթս|Հոգվարթսում]], որտեղ էլ մահացած [[Ալբուս Դամբլդոր|Ալբուս Դամբլդորի]] եղբայրը՝ Աբերֆորտը, օգնում է նրանց գաղտնի մուտքով ներթափանցել ամրոց: Պրոֆեսոր [[Սևերուս Սնեյփ|Սևերուս Սնեյփը]], որը դպրոցի [[Ալբուս Դամբլդոր|Ալբուսի սպանությունից]] հետո նշանակվել էր դպրոցի տնօրեն, բոլորին հավաքում է մեծ դահլիճում և պահանջում է նրանցից մատնել Հարիին: Վերջինս բաց մարտահրավեր է նետում Սնեյփին. դպրոցականների և ուսուցիչների մեծամասնությունը (բացի սլիզերինցիներից), [[Հոգվարթսի աշխատակազմ|պրոֆեսոր Միներվա ՄաքԳոնագոլի]] գլխավորությամբ կանգնում են Հարիի կողքին: Պրոֆեսոր Սնեյփը փախչում է, իսկ ՄաքԳոնագոլի հրամանով Սլիզերինի ֆակուլտետի ուսանողները մեկուսացվում են գետնահարկում:
[[Պատկեր:Gringotts_Dragon_(42428027095).jpg|ձախից|մինի|265x265փքս|«Գրինգորթս»-ի սրահները հսկող վիշապը (ուկրաինական վիշապ), որի միջոցով Հարի Փոթերը, Ռոն Ուզլին և Հերմիոնա Գրեյնջերը կարողանում են նազապուրծ լինել բանկի անվտանգության աշխատակիցներից ու մահաբերներից։]]
Հընթացս, [[Վոլդեմորտ|Վոլդեմորտի]] բանակը հավաքվում է Արգելված անտառում և պատրասվում է խուժել Հոգվարթս: Ուշգիշերին [[Մահաբերների ջոկատ|մթին ուժերը և դաշնակիցները]] նախահարձակ են լինում դպրոցի վրա: Այդ ժամանակ Ռոնը և Հերմիոնան շարժվում են Գաղտնի սենյակի ուղղությամբ և Վասիլիսկի ժանիքի օգնությամբ ոչնչացնում «Գրինգորթս»-ի հորքրուքսը։ Միևնույն ժամանակ Հարի Փոթերը շտապում է Կարիքների սենյակից գտնել մյուս հորքրուքսը՝ Ռովենա Ռևենքլոյի ադամանդե թագը: Նկատելով Հարիին՝ մահաբեր [[Դրակո Մալֆոյ|Դրակո Մալֆոյը]] ցանկանում է խոչընդոտել վերջինիս․ Դրակոյի ընկեր Գոյլը «դժոխային կրակ» է առաջացնում, սակայն այն հունից դուրս գալով «կուլ է տալիս» ամբողջ Կարիքների սենյակը: Հարին հասցնում է փրկել Մալֆոյին, իսկ Ռոնը՝ Քրեբին, մինչդեռ Գոյլը ողջակիզվում է կրակների մեջ: Կարիքների սենյակից դուրս գալուց հետո Հարին Հերմիոնայի տված ժանիքով ոչնչացնում է Ռևենքլոյի թագը․ այս ամենը խստագույնս սկսում է տագնապել Վոլդեմորտին: Իրադրության բերումով Հագվարթսի ճակատամարտը առժամանակ կասեցվում է․ Վոլնդեմորը Հարի Փոթերին ստանալու դիմաց խոստանում է չշարունակել արյունահեղությունը: Կոչից հետո Խավարի լորդը իր մոտ է կանչում Սնեյփին և հայտնում, որ Դամբլդորի գերեզմանից գողացված ավագ փայտիկը (մահվան երեք պարգևներից մեկը) իրեն չի ենթարկվի, քանի դեռ նա ողջ է։ Այդժամ Վոլդեմորտը մահվան նզովքի կիրառմամբ սպանում է Սնեյփին և անհետանում։ Հարրին իր ընկերների հետ միասին գալիս է մահամերձ պրոֆեսորի մոտ և վերցնում նրա հիշողությունները։ Սնեյփի հիշողություններից պարզ է դառնում, որ պրոֆեսոր Դամբլդորը մահանալուց առաջ կարգադրել էր Սնեյփին սպանել իրեն: Միևնույն ժամանակ Հարին պարզում է, որ Սևերուսը մանկուց կուրորեն սիրել է իր մորը՝ Լիլիին, և այդ էր պատճառը, որ նա օգնում էր Դամբլդորին և վերջինիս խնդրանքով հսկում իրեն: Ամենադաժան լուրը այն էր, որ Փոթերների սպանության ժամանակ Վոլնդեմորն իր հոգու մի մասը թողել էր մանկահասակ Հարիին (այլ կերպ ասած՝ Հարին [[Վոլդեմորտ|Խավարի լորդի]] վերջին հորքրուքսն էր), և հիմա, որպեսզի Վոլնդեմորը խոցվեր, Հարրին պետք է մահանար նրա իսկ ձեռքով: Հենց այս վերջնակետին էր [[Ալբուս Դամբլդոր|պրոֆեսոր Դամբլդորը]] մոտեցնում Հարրիին: Հարին հրաժեշտ է տալիս իր ընկերներին և ճամփա բռնում դեպի Արգելված անտառ՝ առճակատվելու Վոլդեմորտի հետ: Ճանապարհին նա վերծանում է Դամբլդորի կտակած սնիտչը, որտեղ էլ հայտնաբերվում է վերակենդանացնող քարը։ Դրա միջոցով Հարին հնարավորություն է ստանում տեսնել իր ծնողներին և մահացած ընկերներին: Շուտով Հարին հայտնվում է բացատում՝ Խավարի լորդի հետ դեմ առ դեմ։
[[Պատկեր:The_Elder_WandII.jpg|մինի|238x238փքս|Մահվան երեք պարգևներից մեկը՝ ավագ փայտիկը (ամենաուժեղ փայտիկը): Ի սկզբանե փայտիկին տիրանում է [[Վոլդեմորտ|Վոլդեմորտը]], սակայն ճակատագրի բերումով այն վիճարկված էր վերացվելու [[Հարրի Փոթեր (կերպար)|Հարի Փոթերի]] կողմից։]]
Իր վաղեմի մտադրությանը հասնելու նպատակով Վոլդեմորտը Հարիի դեմ կիրառում է մահաբեր «Ավադա կեդավրա» հմայությունը, որի արդյունքում պատանի հրաշագործը հայտնվում է իրեն անծանոթ, «Քինգս Քրոս» կայարանի նմանությամբ լուսավոր մի տարածքում։ Ձնառատ նստարանի տակ նա տեսնում է մի տգեղ էակի, որը Վոլնդեմորի հոգու մի մասիկն է, որըմահացել էր իր հետ միասին: Այդտեղ Հարին հանդիպում է պրոֆեսոր Դամբլդորին, որի հետ ունեցած կարճ խոսակցությունից հետո նա հասկանում էր, որ իր ապագան կարող էր ընտրել միայն ինքը: Վոլդեմորտը, կարծելով թե սպանել է Փոթերին, «մահ կլանողների» կողմից գերված Հագրիդի և իր բանակի հետ միասին «սպանված» Հարիի մարմինը տանում է Հագվարթս, որտեղ նրանց դիմավորում են փրկվածների մի մեծ ամբոխ: Լորդ Վոլնդեմորը առաջարկում է վերջ տալ հակամարտությանը և անցնել իր կողմը: Վիրավոր [[Նևիլ Լոնգբոթոմ|Նևիլ Լոնգբոթոմը]]՝ Հարիի վաղեմի ընկերը, պատասխանում է, որ նրանք կպայքարեն մինչև վերջ: Այդ ժամանակ ի զարմանս Վոլդեմորտի՝ Հարրին Հագրիդի ձեռքերում հանկարծակի «վերակենդանանում» է: Որոշ Մահ կլանողներ (այդ թվում նաև Մալֆոյների ընտանիքը) փրկվում են՝ փախուստի մատնվելով: Հոգվարթսը պաշտպանողները մարտի են բռնվում Վոլնդեմորի բանակի դեմ, իսկ ինքը՝ Խավարի տիրակալը, հետապնդում է Հարիին: Այդ ընթացքում Ռոնն ու Հերմիոնեն փնտրում են Վալդեմորտի վերջին հոգեկտորը համարվող օձին՝ Նագայինային: Սակայն, Նագայինային սպանելը վիճակված էր Նևիլին, որն էլ Գրիֆինդորի սրով կտրում է օձի գլուխը։ Հարի Փոթերի հետ արդեն իսկ մարտի բռնկված Խավարի տիրակալը այդժամ մոխրանում է։ Ավագ փայտիկը մնում է Հարրի մոտ: Վերջինս շուտով գլխի է ընկնում, որ Դամբլդորին մահից առաջ պրոֆեսորին վնասազերծել է Դրակո Մալֆոյը, իսկ ավելի ուշը՝ ինքն է զինաթափել ՄալֆոյինԴրակոյին: Սա նշանակում էր, որ ավագ փայտիկի իրական տերը հանդիսանում էր հենց ինքը՝ Հարին, այլ ոչ թե պրոֆեսոր [[Սևերուս Սնեյփ|Սնեյփը]], ինչպես կարծում էր Վոլնդեմորը: Սակայն Հարին, չցանկանալով տիրանալ ավագ փայտիկին, կոտրում է այն և նետում անդունդը:
 
19 տարի անց Հարրին ու Ջինին, Ռոնն ու Հերմայոնին, ինչպես նաև Դրակոն, իր կնոջ՝ Աստորիեի հետ միասին, գնացքի կայարանում Հոգվարթս են ուղարկում իրենց երեխաներին: Հարին նկատում է, որ իր որդին՝ Ալբուս Սևերուս Փոթերը, ևս մտահոգված է Սլիզերի ֆակուլտետ չընկնելու կապակցությամբ։
 
<br />
== Դերերում ==
* [[Daniel Radcliffe]] as [[Harry Potter (character)|Harry Potter]]
* [[Rupert Grint]] as [[Ron Weasley]], one of Harry's best friends.
* [[Emma Watson]] as [[Hermione Granger]], Harry's other best friend, and the brain of the trio.
* [[Helena Bonham Carter]] as [[Bellatrix Lestrange]], a [[Death Eater]] and [[Sirius Black]]'s cousin and murderer.
* [[Robbie Coltrane]] as [[Rubeus Hagrid]], Harry's half-giant friend and a former member of the staff of [[Hogwarts]].
* [[Warwick Davis]] as [[Filius Flitwick]], the Charms master and Head of the [[Ravenclaw]] house at Hogwarts; and [[Griphook]], a [[Goblins (Harry Potter)|goblin]] and former employee at [[Gringotts]] Bank.
* [[Ralph Fiennes]] as [[Lord Voldemort]], a twisted, evil, power-hungry, powerful wizard, and the founder and supreme leader of the [[Death Eater]]s.
* [[Michael Gambon]] as [[Albus Dumbledore]], the late headmaster of [[Hogwarts]]
* [[John Hurt]] as [[Mr. Ollivander]], a wandmaker abducted by the Death Eaters.
* [[Jason Isaacs]] as [[Lucius Malfoy]], Draco Malfoy's father and a disgraced [[Death Eater]].
* [[Gary Oldman]] as [[Sirius Black]], Harry's late godfather.
* [[Alan Rickman]] as [[Severus Snape]], former Head of the [[Slytherin]] House and Potions and Defence Against the Dark Arts teacher and the new headmaster of [[Hogwarts]].
* [[Maggie Smith]] as [[Minerva McGonagall]], the Transfiguration teacher and the Head of the [[Gryffindor]] house at [[Hogwarts]].
* [[David Thewlis]] as [[Remus Lupin]], a member of the [[Order of the Phoenix (organisation)|Order of the Phoenix]] and a former Defence Against the Dark Arts teacher at [[Hogwarts]].
* [[Julie Walters]] as [[Molly Weasley]], the Weasley matriarch
<!---Credited as the main cast in film credits--->
 
== Պրեմիերա ==
39 552

edits