«Մասնակից:O'micron/Փոթեր»–ի խմբագրումների տարբերություն

== Դիպաշար ==
{{Սյուն}}
*
{{Սյունակ ավարտ}}
Էլֆ Դոբիին թաղելուց հետո Հարի Փոթերը դիմում է գոբլին Գրիփհուկին՝ վերջինիցս խնդրելով օգնել մուտք գործել «Գրինգորթս» բանկ, որտեղ էլ, ըստ Հարիի կանխազգացման, գտնվում է Վոլդեմորտի հոգեկտորներից (հորքրուքս) մեկը։ Գրիփհուկը իր օգնության դիմաց պահանջում է Գրիֆինդորի սուրը, իսկ Հարին այլընտրանք չունենալով համաձայնվում է։ Հարին, իր ընկերների՝ Ռոնի և Հերմիոնայի հետ միասին կարողանում է ոչնչացնել բանկում տեղակայցված հորքրուքսը՝ Հելգա Հաֆլփաֆի բաժակը։ Գրիփհուկը սուրը ստանալուց անմիջապես հետո նենգաբար դավաճանում է դեռահաս հրաշագործներին, մինչդեռ վերջիններս հրաշքով (Հերմիոնային հաջողվում է հեծնել շքամուտքի պահապան վիշապին) կարողանում են փախչել բանկից։ Եռյակը հաջորդ հորքրուքսի փնտրտուքներով ժամանում է Հոգվարթսում, որտեղ էլ մահացած [[Ալբուս Դամբլդոր|Ալբուս Դամբլդորի]] եղբայրը՝ Աբերֆորտը, օգնում է նրանց գաղտնի մուտքով ներթափանցել ամրոց: Պրոֆեսոր [[Սևերուս Սնեյփ|Սևերուս Սնեյփը]], որը դպրոցի Ալբուսի սպանությունից հետո նշանակվել էր դպրոցի տնօրեն, բոլորին հավաքում է մեծ դահլիճում և պահանջում է նրանցից Հարրին: Վերջինս բաց մարտահրավեր է նետում Սնեյփին. դպրոցականների և ուսուցիչների մեծամասնությունը (բացի սլիզերինցիներից), պրոֆեսոր ՄաքԳոնագոլի գլխավորությամբ կանգնում են Հարրի կողքին: Պրոֆեսոր Սնեյփը փախչում է, իսկ ՄաքԳոնագոլի հրամանով Սլիզերնի ֆակուլտետի ուսանողները մեկուսացվում են գետնահարկում:
[[Պատկեր:Gringotts Dragon (42428027095).jpg|ձախից|մինի|265x265փքս|«Գրինգորթս»-ի սրահները հսկող վիշապը (ուկրաինական վիշապ), որի միջոցով Հարի Փոթերը, Ռոն Ուզլին և Հերմիոնա Գրեյնջերը կարողանում են նազապուրծ լինել բանկի անվտանգության աշխատակիցներից ու մահաբերներից։ ]]
39 478

edits