«Խավարում»–ի խմբագրումների տարբերություն

չ
'''Խավարում''', աստղագիտական երևույթ, որի դեպքում երկնային մարմինները, մեկը մյուսին ծածկելու պատճառով, երկրային դիտորդին ամբողջությամբ կամ մասամբ որոշ ժամանակ չեն երևում։
 
ԽավարումներինԽավարումներ են համարվում Արեգակի ծածկումը Լուսնով, Լուսնի ծածկումը Երկրի ստվերով, ինչպես նաև [[աստղ]]երի և [[մոլորակ]]ների ծածկումները Լուսնով, Արեգակի սկավառակի վրայով ներքին մոլորակների ([[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրիի]] և [[Վեներա (մոլորակ)|Վեներայի]]) անցումները, մոլորակի սկավառակի վրայով իր [[արբանյակ]]ների անցումները։
 
[[Երկրի մթնոլորտ]]ի վերին շերտերում Արեգակի ճառագայթների մի մասը (հիմնականում կարճալիք) կլանվում է, ցրվում, իսկ երկարալիք մասը բեկվում է և լուսավորում Լուսինը։ Այդ պատճառով Լուսնի խավարած մասերը ստանում են դեղնակարմրավուն երանգ։ Խավարման ընթացքում Լուսնի երանգով ուսումնասիրում են մթնոլորտի վերին շերտերի կառուցվածքը։