«Նելսոն Դավիդյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{խմբագրում եմ|[[Մասնակից:23artashes|23artashes]] ([[Մասնակցի քննարկում:23artashes|քննարկում]])|2020-03-27 22:56:48}}
{{Տեղեկաքարտ Մարզիկ}}
'''Նելսոն Հմայակի Դավիդյան''' ({{ԱԾ}}), [[Հունահռոմեական ըմբշամարտ|հունահռոմեական ոճի]] խորհրդահայ ըմբիշ, մարզիչ, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1975, 1976, 1979), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1973, 1980), աշխարհի կրկնակի չեմպիոն (1974, 1975), [[Ամառային օլիմպիական խաղեր 1976|Մոնրեալի ամառային օլիմպիական խաղերի]] (1976) արծաթե մեդալակիր: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1974)։ [[Ուկրաինա]]<nowiki/>յի վաստակավոր մարզիչ (2007)։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[ԼՂԻՄ]] [[Մարտունու շրջան (Արցախ)|Մարտունու շրջան]]<nowiki/>ի [[Ճարտար (քաղաք)|Ճարտար]] գյուղում<ref>ВՈրոշ некоторыхաղբյուրներում источникахորպես вծննդավայր качествеնշվում местаէ рожденияՂուզե указываетсяԿալերը село(Ճարտար Чуде-Калер, что является искажённым Гузе-Калер (частьգյուղի селаմի Чартарմասը)</ref>։ 1958 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է [[Գրոզնի]], որտեղ 1964 թվականին սկսել է ըմբշամարտով զբաղվել Իգոր Կոնդրացկու ղեկավարությամբ: 1972 թվականից բնակվել է [[Կիև|Կիևում]]։ում։
 
1973 թվականին Դավիդյանն առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն թեթև քաշային կարգում։ 1974 թվականին [[Լեհաստան]]<nowiki/>ի [[Կատովիցե]] քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում նա վերջին պահին փոխարինեց Շամիլ Խիսամուդինովին, որը հանդես էր գալիս կիսաթեթև քաշային կարգում ու թեև բոլոր մրցակիցներից ավելի թեթև էր, նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը և ստացավ լավագույն տեխնիկայի համար մրցանակը: 1975 թվականին նա կրկին նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, սակայն թեթև քաշային կարգում։ Դավիդյանն ընդգրկվեց Մոնրեալի Օլիմպիական խաղերին մասնակցող ԽՍՀՄ հավաքականում և նվաճեց այս մրցումների արծաթե մեդալը։ 1980 թվականին նա հաղթեց Եվրոպայի առաջնությունում, բայց առանց հիմնավորման մարզչական շտաբի կողմից չընդգրկվեց [[Ամառային օլիմպիական խաղեր 1980|Մոսկվայի օլիմպիական խաղերում]] ԽՍՀՄ հավաքականի կազմում։ 1981 թվականին նա ավարտեց մարզական կարիերան։
 
Հետագայում Դավիդյանը մարզիչ է աշխատել է «Դինամո» մարզական ընկերությունում, ինչպես նաև ԽՍՀՄ երիտասարդական հավաքականում։ 1990-ականների սկզբին և վերջին նա [[Ուկրաինա|Ուկրաինայի]] հավաքականի գլխավոր մարզիչն էր։ 2006 թվականին նա վերադարձավ այս պաշտոնին։ Նրա գլխավորությամբ հունահռոմեական ոճի ուկրաինացի ըմբիշները հասան նշանակալի նվաճումների։ 2006 թվականին Վլադիմիր Շացկիխը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ 2007 թվականին Ուկրաինայի հավաքականը երկար տարիների ընթացքում առաջին անգամ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթը<ref>[http://sport.oboz.ua/news/2007/3/1/37570.htm Сенсационный триумф на берегах Средиземноморья]</ref>։ Այս հաջողությունից հետո Նելսոն Դավիդյանին շնորհվեց Ուկրաինայի վաստակավոր մարզչի կոչւոմ։ Թեպետ [[Ամառային օլիմպիական խաղեր 2008|Պեկինի օլիմպիական խաղերում]] [[Արմեն Վարդանյան (ըմբիշ)|Արմեն Վարդանյանը]] ութ տարվա ընթացքում հունահռոմեական ոճի ըմբշամարտում նվաճեց առաջին օլիմպիական մեդալը, հավաքականի ելույթը գնահատվեց անբավարար, և 2009 թվականի հունվարին Նելսոն Դավիդյանին փոխարինեց Ալեքսանդր Կոտովոյը, որը նախորդ օլիմպիական փուլում արդեն ղեկավարել էր ուկրաինական թիմի շտաբը, սակայն ոչ մի մեդալ չէր նվաճել<ref>[http://www.commersant.ua/doc.html?docId=1147270&IssueId=7000079 Сборная Украины поборется не в полную силу]</ref>։
== Ընտանիք ==
 
* Օլեգ Դավիդյան (ծն. 1953)՝ եղբայրը, [[Հունահռոմեական ըմբշամարտ|հունահռոմեական ոճի ըմբշամարտ]]<nowiki/>ի Եվրոպայի (1970) և աշխարհի (1971) երիտասարդական չեմպիոն<ref>[http://www.fila-official.com/index.php?option=com_database&act=ficheLutteur&act2=listeEvent&Itemid=&id_lutteur=4718A714BD1B48888674CF480E8596CA&filtre_pays=&lettre=&recherche_lutteur=&lang=en Профиль Олега Давидяна на сайте Международной федерации объединенных стилей борьбы{{ref-en}}]{{Недоступная ссылка|date=Июнь 2018|bot=InternetArchiveBot}}</ref>, ԽՍՀՄ մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր (1977)
* Անդրանիկ Դավիդյան՝ որդին, հունահռոմեական ոճի ըմբշամարտի սպորտի վարպետ, պատանեկան մրցաշարերի մասնակից և հաղթող<ref>[http://www.zn.ua/3000/3900/15535/ И вновь на ковре Давидян]{{Недоступная ссылка|date=Июнь 2018|bot=InternetArchiveBot}}</ref>
* Օլեգ Դավիդյան (2001-2014)՝ որդին, «Դինամո» ֆուտբոլային դպրոցի սան