«Նարուտո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: ։Ա → ։ Ա (2), ։Բ → ։ Բ (2), ։Ե → ։ Ե, ։Թ → ։ Թ (2), ։Ի → ։ Ի (2), ։Հ → ։ Հ, ։Մ → ։ Մ (2), ։Ն → ։ Ն (5), ։Շ → ։ Շ
Տող 57.
== Բնութագիր ==
Շատ տարիներ առաջ, երբ Նարուտոն նոր էր ծնվել Կոնոհա գյուղի վրա է հարձակվում 9 պոչանի աղվեսը.շատերը մահանում են այդ ժամանակ, իսկ Նարուտոի մեջ բանտարկում են հենց այդ աղվեսին։ Այդ դեպքից մահանում են նաև Նարուտոի ծնողները.նա ստիպված է լինում մեծանալ մենակության մեջ.բոլորը նրանից վախենում էին և Նարուտոն չէր հասկանում՝ ինչու։ Նա ընդունվում է նինջաների ակադեմիա՝ շինոբի դառնալու համար։ Նարուտոյի երազանքը Հոկագե դառնալն է՝ մարդ, ում ամբողջ գյուղն ընդունում է որպես առաջնորդ և ուժեղագույն նինջա։ Ակադեմիայում աշակերտները բաժանվում են խմբերի. Նարուտոն դառնում է 7-րդ խմբի անդամ Սասկե Ուչիհայի հետ, ով իր տոհմում միակ ողջ մնացածն էր,քանի որ նրա ավագ եղբայրը՝Ուչիհա Իտաչին,սպանելով իր տոհմի բոլոր անդամներին,հեռացել էր գյուղից՝դառնալով դասալիք նինջա։ Սասկեյի նպատակն էր դառնալ ավելի ուժեղ քան իր եղբայրը և սպանել նրան։ Եվ խմբի 3-րդ անդամը Սակուրա Հարունոն է,ով ամբողջ սրտով սիրում էր Սասկեին։ Խմբի ղեկավար է նշանակվում Հատակե Կակաշին, ով համարվում էր գյուղի լավագույն նինջաներից մեկը։ Սասկեն և Նարուտոն տանել չեն կարողանում միմյանց, Նարուտոն ակադեմիայում միշտ աչքի է ընկել իր վատ վարքով, քանի որ նրան ոչ ոք չէր նկատում, նա բախվում էր միշտ դասարանի ամենաուժեղ աշակերտի՝ Սասկեի հետ։ Սասկեին սիրում էին բոլորը, նաև Սակուրան ում սիրում էր Նարուտոն։ Եվ երբ նրանք հայտնվեցին նույն խմբում երկար ժամանակ հետո կարողացան լեզու գտնել և դառնալ լավագույն ընկերներ։ Սակայն որոշ ժամանակ անց Սասկեն հասկանում է, որ Նարուտոն շատ է ուժեղացել, իսկ գյուղում նա չէր կարող ավելի ուժեղ դառնալ և նա որոշում է հեռանալ մի չար նինջայի մոտ ում անունը Օրոչիմարու էր, նա փախչում է։ Նրան վերադարձնելու համար կազմվում է հատուկ ջոկատ, որի մեջ ընդգրկված էր նաև Նարուտոն։ Նա խոսք է տալիս Սակուրային, որ անպայման կվերադարձնի Սասկեին։ Հասնելով Սասկեին Նարուտոն մենամարտում է նրա հետ և Սասկեն մեծ դժվարությամբ հաղթում է։ Իմանալով կատարվածի մասին Կակաշին հետևում է նրանց,այն հույսով որ կվերադարձնի Սասկեյին,բայց երբ տեղ հասավ արդեն ամեն ինչ ավարտվել էր և Սասկեն հեռացել էր, Նարուտոին գտնում է անգիտակից վիճակում և տեղափոխում Կոնոհայի հիվանդանոց։ Այնտեղ նա Սակուրային հավատացնում է, որ նա կդառնա ավելի ուժեղ և անպայման կվերադարձնի Սասկեին։ Նա իր ուսուսցչի հետ մեկնում է ճամփորդության նոր բազմապիսի տեխնիկաներ սովորելու համար։
Սկսվում է պատմության երկրորդ մասը։ Նարուտոն վերադառնում է Կոնոհա և իմանում է, որ Ակացուկի կոչվող կազմակերպությունը սկսել է գործել ու անհայտ նպատակներով ցանկանում է խլել բոլոր բիջուներին։ Նրանց առաջին թիրախը դե իհարկե մեկ պոչանու ջինչուրիկին և Նարուտոյի ընկեր՝ընկերը՝ Գաարան[[Գաարա]]ն է։ Գաարային փրկելու նպատակով Նարուտոն և իր ընկերները ճանապարհ են ընկնում։ Սակայն նրանց չի հաջողվում փրկել Գաարային։ Գաարան մահանում է, սակայն Չիո անունով մի տատիկ, օգտագործելով մի գաղտնի տեխնիկա, վերակենդանացնում է նրան և ինքը մահանում՝ տալով իր կյանքը Գաարային։ Շուտով Նարուտոն ծանոթանում է Սայ անունով մի տղայի հետ, որը լրացնում է Նարուտոյի և Սասկեյի թիմը։ Շուտով Սասկեն, ով մարզվում էր Օրոչիմարուի մոտ դավաճանում ու սպանում է նրան։ Նա հեռանում է և նոր թիմ է կազմում։ Իմանալով, որ Ակացուկիի անդամներից մեկը՝ Դեյդարան, գիտի իր եղբոր՝ Իտաչիի գտնվելու վայրը, սկսում է մենամարտել նրա հետ, որն էլ մատնում է Իտաչիին և մահանում է ինքնասպանությամբ, հասկանալով որ չի կարող հաղթել Սասկեյին։ Այդ ընթացքում Նարուտոն և մյուսները պայքարում են Ակացուկիի երկու անդամների՝ Հիդանի և Կակուձույի դեմ, որոնք էլ դժբախտաբար սպանում են Ասումա սենսեյին՝որը նախկինում տասներորդ ջոկատի հրամանատարն էր։ Սակայն Ասումայի խելացի աշակերտները՝ Շիկամարուն, Չոջին և Ինոն կարողանում են վրեժ լուծել Հիդանից, դե, իսկ Կակուձույին էլ հաղթում է Նարուտոն իր նոր չափազանց հզոր տեխնիկայով։ Այդ ընթացքում Սասկեն գտնում է եղբորը և սկսում է մենամարտել նրա հետ։ Սասկեն հազիվ է կարողանում ողջ մնալ, սակայն վերջին պահին Իտաչին իր հիվանդության պատճառով մահանում է։ Մինչ Նարուտոն և մյուսները կհասնեյին Սասկեյի հետևից, Ակացուկիի նոր առեղծվածային անդամը՝ Տոբին տանում է Սասկեյին մարտի դաշտից։ Նա պատմում է նրան, թե ով է ինքն իրականում։ Տոբին նաև ասում է, որ Իտաչին ոչնչացրել է Ուչիհաների տոհմը, երրորդ Հոկագեյի և գյուղի ավագներից մեկի՝Դանզոյի հրամանով։ Սասկեն որոշում է ոչնչացնել Գաղտնի տերևի գյուղը և վրեժ լուծել իր եղբոր համար։ Այդ ընթացքում ինը պոչանուն ստանալու նպատակով, Ակացուկիի ամենահզոր անդամները՝ Պեյնը և Կոնանը հարձակվում են Կոնոհայի վրա։ Սկսվում է դաժան պատերազմ, որի արդյունքում Պեյնը ընդամենը մեկ հարվածով ոչնչացնում է ամբողջ Կոնոհան, սակայն 5-րդ հոկագեն իր տեխնիկայով փրկում է բոլոր բնակիչներին և ինքը ուշագնաց լինում։ Մարտի դաշտում հայտնվում է Նարուտոն, ով այժմ մարզվել է և կարողանում է կառավարել բնության չակրան։ Սենջուցուի օգնությամբ նա հաղթում է Պեյնին և իմանում, որ Պեյնը դա իրականում Նագատոյի խամաճիկներից մեկն է։ Մարտի ընթացքում Նարուտոն,տեսնելով իր ընկերներից մեկի՝Հինատայի մահը(նա իրեն զոհելով փորձել էր պաշտպանել Նարուտոյին)Նարուտոն կերցնում է վերահսկողությունը ինը պոչանու հանդեպ։ Բայց երբ ինը պոչանին գրեթե ամբողջովին իրեն էր ենթարկել Նարուտոյին հայտնվում է Նարուտոյի հայրը՝Նամիկաձե Մինատոն,ով չորրորդ հոկագեն էր,և վերականգնում է Նարուտոյի կնիքը։ Նրանից Նարուտոն իմանում է որ Ակացուկիի առաջնորդը իրականում Նագատոն չէ։ Նագատոն պարզապես ենթակա է իրական առաջնորդի՝Տոբիի ձեռքում։ Մարտից հետո Նարուտոն հանդիպում է Նագատոյին,խնդրում է որ նա պատմի իրեն իր կյանքի պատմությունը։ Նագատոն պատմում է,իսկ Նարուտոն լսելով ամենը հասկանում և կարողանում է փոխել նրան։ Իսկ Նագատոն էլ Նարուտոյին օգնելու համար իր աչքերի՝ Րիննեգանի գաղտնի տեխնիկայի օգնությամբ կենդանացնում Կոնոհայի զոհված մարդկանց։ Նարուտոն դառնում է Կոնոհայի հերոսը, սակայն ոչ Հոկագե։ Դանզո անունով մի մարդ դառնալով հոկագե, գնում է 5 կագեների համաշխարհային ժողովին, որտեղ քննարկվելու է Ակացուկիի և դրան միացած Սասկե Ուչիհայի հարցը։ Նրանք որոշում են սպանել Սասկեյին։ Պարզ է դառնում, որ Թոբիի դիմակի տակ թաքնվում է աշխարհի հզորագույն նինձյաներից մեկը՝ Ուչիհա Մադարան։ Այստեղ հայտնվում է ինքը Մադարան, ով հայտարարում է, որ պատրաստվում ջուուբիների օգնությամբ ամբողջ աշխարհը վերբեռնել խաբկանքի մեջ, որպեսզի մարդիկ չկարողանան այլևս տանջվել։ Կագեները հրաժարվում են օգնել Մադարային, որն էլ հայտարարում է բոլոր երկրներին 4-րդ նինձյայական պատերազմի մասին։ Այնուհետև Սասկեն մարտի ընթացքում դաժանաբար զոհելով իր թիմակցին՝ Կարինին սպանում է Դանզոյին։ Դե իսկ Նարուտոն մինչ պատերազմի սկիզբը սկսում է մարզվել ինը պոչանուն կառավարելու համար։ Իր ծնողների հեռատեսության շնորհիվ, Նարուտոյին օգնության է հասնում իր մայրը՝ Ուզումակի Կուշինան, որն էլ ուժ տալով իր որդուն օգնում է նրան։ Նարուտոն հաջողությամբ կառավարում է հրեշին և ստանում է նրա ուժը։ Սկսում է հսկայական պատերազմ։ Մի կողմում կռվում են Մադարան, Կաբուտոն, վերակենդանացած նինձյաների կառավարվող բանակը և սպիտակ Զեցուների հսկայական բանակը, իսկ մյուս կողմում 5 հզորագույն երկրները։ Ի զարմանս բոլորի մարտադաշտում է հայտնվում իրական Ուչիհա Մադարան, որին նույնպես վերակենդանացրել են։ Այստեղ պարզ է դառնում որ դիմակով նինձյան՝ով հայտարարել էր պատերազմը Ուչիհա Մադարան չէ։ Մադարան իր անմարդկային ուժի միջոցով կարողանում է մի ամբողջ բանակ ոչնչացնել և շարժվել առաջ։ Դե իսկ Նարուտոն հանդիպում է Իտաչիին, որը կարողանում է ազատվել Կաբուտոյի վերակենդանացման տեխնիկայի կառավարումից և օգնել նրան։ Նա պատմում է Նարուտոյին ամեն ինչ և խնդրում նրան հոգ տանել Սասկեյի մասին, իսկ ինքը գնում է Կաբուտոյին սպանելու և վերակենդանացման տեխնիկան դադարեցնելու։ Այստեղ նա հանդիպում է Սասկեյին և նրանց միասին հաջողվում է հաղթել Կաբուտոյին։ Այդ ընթացքում սկսվում է պայքար Նարուտոյի և Թոբիի միջև։ Թոբիի դիմակը հանելու ճանապարհին Նարուտոն ընկերանում է Կուրամայի հետ և համոզում նրան իրեն օգնել։ Ինը պոչանին և մյուս բոլոր բիջուները կանգնում են Նարուտոյի կողքին։ Նրանց հաջողվում է հանել թոբիի դիմակը։ Թոբիի դիմակի տակ Ուչիհա Օբիտոն է՝ Կակաշիի ընկերը,որը շինոբիների երրորդ մեծ պատերազմի ժամանակ իբր զոհվել էր։ Մարտադաշտում է հայտնվում Ուչիհա Մադարան, ով դեռ մնացել է ոտքի վրա, չնայած նրան, որ Կաբուտոյի տեխնիկան ավարտվել էր։ Բացի այդ Մադարան իր գերուժի միջոցով կարողացել է հաղթել բոլոր հինգ կագեներին միանգամից։ Պարզվում է, որ Կակաշին չէր Կատարել Օբիտոյին նրան՝ մահվանից առաջ տրված իր խոստումը և չէր պաշտպանել Օբիտոյի սիրած աղջկան՝ Րինին, որն էլ մահացել էր գործելով ինքնասպանություն Կակաշիի միջոցով։ Րինը նետվել էր Կակաշիի տեխնիկայի առջև և մահացել միայն նրա համար, որ իր ներսում թշնամիների կողմից բանտարկված երեք պոչանին չարթնանա Կոնոհայում և չոչնչացնի այն։ Տեսնելով այդ ամենը՝ Օբիտոն որոշել էր օգնել Մադարային, ով իրեն փրկել էր քարերի տակից, հասնել իր նպատակին և ամբողջ աշխարհը վերբեռնել խաբկանքի մեջ, որտեղ կապրի նաև Րինը։ Դա մի պլան էր, որի մի մասը կազմում էր այն, որ Նագատոն պետք է օգտագործեր իր վերակենդանացնող տեխնիկան, ոչ թե Կոնոհայի բնակիչներին, այլ Մադարային վերակենդանացնելու նպատակով։ ժամանում են բոլոր մնացյալ բանակները և սկսվում է պայքար։ Բանակի գլխում կանգնած է հինգերորդ կազեկագեն՝Գաարան։ Այդ ընթացքում Կաբուտոյի մարմնից դուրս եկած Օրոչիմարուն տանում է Սասկեյին 4 Հոկագեների մոտ և վերակենդանացնելով նրանց ստիպում է պատմել Սասկեյին Իտաչիի և տոհմի մասին։ Լսելով իրական պատմությունը, Սասկեն որոշում է շարունակել իր եղբոր գործը և պաշտպանել Կոնոհան՝ դառնալով հոկագե։ Նա մեկնում է մարտի դաշտ չորս հոկագեների հետ և միանում է Նարուտոյին։ Սակայն Մադարան ու Օբիտոն հաջողացնում են վերակենդանացնել տաս պոչանուն, որն անընդհատ զարգանում և հզորանում է։ Շուտով Օբիտոն դառնում է տաս պոչանու ջինչուուրիկին։ Սակայն միացյալ թիմին հաջողվում է հաղթել նրան։ Նրա փոխարեն Մադարան կարողանում է դառնալ ջինչուուրիկի, սակայն արդեն ավարտված բիջույի համար։ Վերջին պահին Օբիտոն հանձնվում է և ցանկանում է միանալ Կակաշիին ու Նարուտոյին, սակայն հայտնվում է Մադարան, ով պատմում է, որ Րինի և երեք պոչանու պատմությունը ստեղծել էր Մադարան հիպնոզացնելով Րինին և թշնամիներին, որոնք էլ ստեղծել էին այնպիսի իրավիճակ, որ Օբիտոն համաձայնի օգնել Մադարային։ Նարուտոն և Սասկեն, լինելով պարտված Մադարայի կողմից, հանդիպում են Հագորոմոյին, որն էլ պատմում է նրանց իր երկու որդիների, Ինդրայի և Ասուրայի մասին։ Նա տալիս է Նարուտոյին ու Սասկեին նրանց ոգիները, որի արդյունքում Սասկեն ստանում է Րիննեգան, իսկ Նարուտոն Սենջուների հնարավորությունները,նաև բուժելու ունակություն։ Մադարայի դեմ պայքարի է դուրս գալիս Գայը, ով իր գերհզոր տեխնիկայով զոհում է իր կյանքն ու Մադարային համարյա տապալում։ Սակայն Այստեղ հայտնվում են Նարուտոն ու Սասկեն։ Նարուտոն իր բուժող տռխնիկայով փրկում է Գային մահվանից։ Նրանք դուրս են գալիս Մադարայի դեմ, սակայն Մադարային հաջողվում է խլել Օբիտոյի Րիննեգանը և ակտիվացնել անվերջ ցուկույոմին։ Նա կարողանում է վերբեռնել բոլորին խաբկանքի մեջ։ Սակայն ոչ Նարուտոյին, Սասկեյին, Սակուրային և Կակաշիին։ Դա տեղի է ունենում Սակսեյի Րիննեգանի շնորհիվ։ Շուտով Սև Զեցուն հարվածում է Մադարային մեջքից և սպանում նրան։ Նրա փոխարեն հայտնվում է Հագարոմոյի մայրը՝Կագույան, ով ցանկանում է ոչնչացնել ամբողջ աշխարհը։ Սասկեին, Սակուրային ու Նարուտոյին միասին հաջողվում է հաղթել Կագույային։ Բայց թշնամին դեռ չի ոչնչացել։ Նարուտոյի առջև է կանգնում Սասկեն, ով ասում է, որ ինքը պատրաստ է տանել մարդկության ամբողջ ցավը և դառնալ հոկագե, որպեսզի այդպիսով բոլորը լինեն երջանիկ։ Նա ցանկանում է սպանել Նարուտոյին, սակայն Նարուտոն սկսկում է պայքարել նրա դեմ ու ասում է Սակուրային, որ սա կլինի նրա վերջին պայքարը Սասկեյի դեմ։ Պայքարի ընթացքում Նարուտոն վերջապես համոզում է Սասկեյին հետ գալ, որն էլ հասկանում է, որ Նարուտոն իր լավագույն ու միակ ընկերն է։
Անցնում է որոշ ժամանակ և Սասկեն որոշում է գնալ գյուղից ու ճանապարհորդել։ Սասկեն վերջապես ընդունում է Սակուրային և հավանաբար ամուսնանում նրա հետ։ Նրանք ունենում են մի երեխա՝ Սարադան։ Մյուս շինոբիները նույնպես ամուսնանում և երեխաներ են ունենում։ Իսկ Նարուտոն ամուսնանում է Հինատայի հետ և ունենում աղջիկ ու տղա։ Նրա տղան՝Բորուտոն կատարում է նույն չարաճճիությունները ինչ Նարուտոն փոքր ժամանակ,սակայն Նարուտոն ինքը ընդունում է որ Բորուտոն ավեծի նման է Սասկեին քան իրեն։ Դե իսկ Նարուտոն վերջապես դառնում է Հոկագե, որով էլ պատմությունը պաշտոնապես ավարտվում է։ Ներկայումս շարունակվում է մանգան,բայց արդեն Բորուտո վերնագրով։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նարուտո» էջից