«Վիքիպեդիա:Ճանապարհորդություն դեպի Նախիջևան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
Նախիջևանի բնակավայրերի, հուշարձանների, աշխարհագրական այլ օբյեկտների, իրադարձությունների, անձանց, կենդանիների մասին Հայերեն Վիքիպեդիայում քիչ տեղեկատվություն կա։ Նախագծի նպատակն է լրացնել այդ բացը՝ ապահովելով հոդվածների քանակական և որակական զարգացում։ Այդ նպատակով խմբագիրները պետք է մեկնեն առցանց ճանապարհորդություն դեպի Նախիջևան, որպեսզի շրջեն ներկայացված գրքերի ու շտեմարանների էջերում, անցնեն քարտեզների վրայով, լրատվական հոդվածներում գտնեն պետքական նյութեր, հավաքեն վստահելի տեղեկատվություն, մշակեն ու կատարեն անհրաժեշտ վերլուծություն և իհարկե, վերադառնալուց հետո այդ ամենը հանրագիտարանային ոճով շարադրեն հոդվածներում։ Կարճ ասած, այս նախագիծը լինելու է ամենահետաքրքիր, ամենաբարդ, ամենաօգտակար, ամենազարգացնող նախագծերից մեկը։
 
[[Վիքիպեդիա:Ճանապարհորդություն դեպի Նախիջևան/Հոդվածներ|«Հոդվածներ»]] բաժնում ներկայացված են այն վայրերն ու անձանց ցանկը, որտեղ պետք է առցանց ձևով այցելել, հանդիպել և հոդվածներ գրել։ Այն կազմված է «Բնակավայրեր», «Հուշարձաններ», «ԻրադարձություններԱշխարհագրական այլ օբյեկտներ», «Անձինք», «Իրադարձություններ» բաժիններից։
 
[[Վիքիպեդիա:Ճանապարհորդություն դեպի Նախիջևան/Խմբագիրներ|«Խմբագիրներ»]] բաժնում պետք է գրանցվել և ստանալ մուտքի վիզա՝ ստորագրելով համապատասխան տողում։ Չմոռանաք ստացած վիզան [[Կաղապար:Ճանապարհորդություն դեպի Նախիջևան/մասնակից|կաղապարի տեսքով]] տեղադրել Ձեր մասնակցային էջում։