«Հանցավորությունը Հունաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Պատկեր:Greek motorcycle police officer ("Z" squad) March 2016.jpg|մինի|257x257փքս|Հունաստանի Հանրապետության ոստիկանական գերա...»:
(Տարբերություն չկա)

12:30, 27 Մարտի 2020-ի տարբերակ

Հանցավորության դեմ պայքարը Հունաստանում, ինչպես նաև դրա մակարդակի նվազմանն ուղղված գործողությունները բացարձակ և հարաբերական), ինչպես Հունաստանում, այնպես էլ բազմաթիվ այլ երկրներում հանդիսանում է իրավապահ մարմինների (ոստիկանության և այլ գերատեսչությունների) գերակա խնդիրը։ 20-րդ դարում անցումային շրջանում գտնվող Հունաստանի ոստիկանությունը քննադատվում էր հանցավորության դեմ պայքարի փոխարեն քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ։ Այնուամենայնիվ, ինչպես այսօր, այնպես էլ պատմականորեն Հունաստանին բնորոշ է եղել հանցավորության ցածրագույն մակարդակներից մեկն ամբողջ Արևմտյան Եվրոպայում։

Հունաստանի Հանրապետության ոստիկանական գերատեսչության ծառայողները մոտոցիկլետներով։

Հունաստանում հանցագործությունների մակարդակը պատմականորեն եղել է Արևմտյան Եվրոպայում ամենացածրերից և շարունակում է մնալ: 1980-ական թվականներին Հունաստանի ոստիկանապես Նիկոն Արկուդեասը անցկացնում է կազմակերպված հանցավորության դեմ ինտենսիվ պայքար, որը նշանավորվում է էական հաջողություններով։ 1990-ական թվականներին և 2000-ականների սկզբերին Հունաստանում գրանցվում է հանցավորության ցուցանիշների կտրուկ աճ, որը պայմանավորված էր Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և Արևելյան Եվրոպայից ներգաղթյալների լայն ներհոսքով։ Միևնույն ժամանակ, քննարկվող շրջանում Հունաստանի ոստիկանությանը հաջողվում է կազմալուծել մի շարք հանցավոր կազմակերպություններ, ձերբակալել նոյեմբերի 17-ի ահաբեկչությունն իրականացրած խմբավորման անդամներին, անվտանգ միջավայրում անցկացնել 2004 թվականի Օլիմպիական խաղերը, իսկ 2016 թվականին՝ բացահայտել երկրի պատմության մեջ գոյություն ունեցած ամենամեծ հանցավոր կազմակերպությունը (վերջիններս պատասխանատու էին Հունաստանում կազմակերպված ավելի քան 2 հազար կողոպուտի և այլ հանցավոր արարքների մեջ):

Ըստ հանցագործության տեսակի

In 2011, Greece had a murder rate of 1.7 per 100,000 population.[1] There were a total of 184 murders in Greece in 2011.[1]

Կաղապար:Vertical bar chart

  1. 1,0 1,1 Global Study on Homicide. United Nations Office on Drugs and Crime, 2013.