«Անհաղթահարելի ուժ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(ավելացվեց Կատեգորիա:Պայմանագրեր ՀոթՔաթ գործիքով)
{{Պայմանագրային իրավունք}}'''Անհաղթահարելի ուժ.''' (լատ.՝ vis major), նշանակում է անհաղթահարելի ուժ, կիրառվում են նաև '''''cas fortuit''''' (ֆրանսերեն) և '''''casus fortuitus''''' (լատիներեն) արտահայտությունները <ref>[[Royal Institute of Thailand]]. (n.d.). [http://rirs3.royin.go.th/coinages/webcoinage.php ''Word Coinage by the Royal Institute of Thailand''] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20170715173151/http://rirs3.royin.go.th/coinages/webcoinage.php |date=2017-07-15 }}. accessed 18 March 2008.</ref>. [[իրավունք]]ում արտակարգ իրադարձություններ, որոնք կախված չեն մարդկանց կամքից, գործում են օբյեկտիվորեն, չեն կարող կանխատեսվել կամ կարող են կանխատեսվել, բայց չեն կարող կանխվել և վերացվել: Ֆորս մաժորը [[պայմանագրային իրավունք]]ում լայն կիրառություն ունեցող պայման է, որը պայմանագրի կողմերին ազատում է պարտավորությունը լրիվ կամ մասնակի չկատարելու համար պատասխանատվությունից, եթե պարտավորության չկատարումն այնպիսի հանգամանքների կամ իրադարձությունների հետևանք է, որոնք կողմերը չէին կարող կանխել կամ կանխատեսել: Այդպիսի հանգամանքներ կարող են լինել պատերազմները, գործադուլները, [[Արտակարգ դրություն|արտակարգ]] կամ [[ռազմական դրություն]] հայտարարելը, [[համաճարակ]]<nowiki/>ները, [[Տարերային աղետներ|բնական աղետ]]<nowiki/>ները ([[երկրաշարժ]], [[ջրհեղեղ]], [[Հրաբուխ|հրաբխ]]<nowiki/>ի ժայթքում և այլն), որոնք անհնարին են դարձնում պայմանագրի կողմերի կամ նրանցից մեկի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Պրակտիկայում հանդիպող պայմանագրերի մեծամասնությունը անհաղթահարելի ուժ համարվող հանգամանքների ի հայտ գալու դեպքում կողմին պարտավորությունը չկատարելու համար պատասխանատվությունից վերջնականորեն չի ազատում, այլ պարզապես ազատում է պատասխանատվությունից՝ անհաղթահարելի ուժ համարվող հանգամանքների գործողության ընթացքում <ref>{{cite web|url=https://www.amazon.com/International-Business-Environment-South-Western-Academic/dp/0538473614|title=Amazon.com: International Business Law and Its Environment, Eighth Edition (South-Western Legal Studies in Business Academic Series) (9780538473613): Richard Schaffer, Filiberto Agusti, Lucien J. Dhooge, Beverley Earle: Books|work=amazon.com}}</ref><ref>[http://www.trans-lex.org/944000 Principle of Force Majeure (including international references)], Trans-Lex.org</ref>:
 
[[Քաղաքացիական իրավունք]]ում անհաղթահարելի ուժը կարող է հանգեցնել [[պայմանագիր|պայմանագրի]] պայմանների մասնակի կամ լրիվ չկատարմանը. որի արդյունքում պայմանագրի կողմերից մեկը իրենից անկախ պատճառներով [[վնաս]] է հասցնում մյուս կողմին։ Անհաղթահարելի [[ուժ]]ը, որպես այդպիսին, պետք է լինի օբյեկտիվ և բացարձակ, այսինքն պետք է վերաբերի ոչ միայն վնաս հասցնող կողմին, այլ տարածվի բոլոր կամ շատ սուբյեկտների նկատմամբ։ [[Պայ­մանագիր|Պայ­մանագրի]] պայմանների կատարման անհնարինությունը պետք է լինի բացարձակ, այլ ոչ թե դժվարացված։ [[Պետութ­յուն]]ների գերակշռող մասի իրավական համակարգերում անհաղթահարելի [[ուժ]]ը համարվում է այնպիսի գործոն, որն ազատում է [[պա­տասխանատվություն]]ից։ Անհաղթահարելի ուժ չեն համարվում այն հանգամանքները, որոնք ըստ էության պարունակում են առևտրային [[ռիսկ]]։ Միջազգային [[իրավունք]]ում անհաղթահարելի ուժի պետությունը միջազգային իրավական պատասխանատվությունից ազատող հանգամանք է։ Տարբերում են նաև «իրավաբանական անհաղթահարելի ուժ» հասկացությունը, որը չունի համընղհանար ճանաչում ստացած սահմանում, սակայն սովորաբար իրավաբանական անհաղթահարելի [[ուժ]] են համարվում [[պետական բարձրագույն մարմիններ]]ի որոշումները (օրինակ, ներմուծման կամ արտահանման արգելումը), [[հեղափոխություններ]]ը, [[պատերազմ]]ները, [[գործադուլ]]<nowiki/>ները և այլն։
39 739

edits