«Տիմոֆեյ Նեֆ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3317 բայտ ,  4 ամիս առաջ
 
1837 թվականին ճանապարհորդել է Ռուսական կայսրությունում՝ ժողովրդի տեսակներին ու կենցաղին ծանոթանալու համար:
 
1855 թվականից դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում: Ձմեռային պալատի փոքր եկեղեցու գեղանկարչական աշխատանքների, այդ թվում նաև «Խորհրդավոր ընթրիքի» համար արժանացել է ակադեմիկոսի կոչման{{sfn|Справочник Императорской Академии художеств|1915|с=139}}:
 
Բարձրացվել է ազնվականության աստիճանի (1844, դիպլոմ 1860), շնորհվել են մի շարք շքանշաններ և նվերներ: «Տիմոֆեյ Անդրեևիչ» անունը նկարիչն ստացել է 1844 թվականին, երբ Նեֆին ազնվականություն է շնորհվել<ref name=":0">{{Книга|автор = Е. В. Иванова, Н. Ю. Николаева, А. А. Красновский|заглавие = «Большая иллюстрированная энциклопедии живописи»|ответственный = |издание = |место = Москва|издательство = ЗАО «ОЛМА Медиа Групп»|год = 2011|страницы = 375|страниц = |isbn = 978-5-373-03516-3}}</ref>:
 
Եղել է [[Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա]]յի պատվավոր անդամ (1846): [[Սուրբ Իսահակի տաճար]]ի պատկերի համար արժանացել է Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորի կոչման: Եղել է Գեղարվեստի ակադեմիայի պատմական նկարչության և դիմանկարչության 2-րդ աստիճանի պրոֆեսոր, Գեղարվեստի ակադեմիայի [[Գիտական խորհուրդ|գիտական խորհրդի]] անդամ (1855){{sfn|Справочник Императорской Академии художеств|1915|с=139}}: 1864 թվականից դարձել է [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|Կայսերական Էրմիտաժի]] պատկերասրահի նկարների պահպանող՝ այդ պաշտոնում փոխարինելով Ֆ. Ա. Բրունին<ref name=":0" />: Արժանացել է 1-ին աստիճանի պրոֆեսորի կոչման (1865){{sfn|Справочник Императорской Академии художеств|1915|с=139}}:
 
1860-ական թվականներին Ա. Վ. Գոլովնինի պատվերով Նեֆը Գուլինկի գյուղի եկեղեցու բեմի հետևում ստեղծել է Քրիստոսի հարության պատկերը, որի յուղաներկով նկարված պատճենը գտնվում էր Սերգիուսի վանքում<ref>''Куликов Н. Н.'' [http://dlib.rsl.ru/viewer/01003656006#?page=15 Александр Васильевич Головнин, в его заботах о религиозно-нравственном просвещении в родовом селе Гулынки]</ref>: Իր ակադեմիական ոճի համար ստացել է «Ռուսական Ռաֆայել Մենգ» մականունը:
 
Տիմոֆեյ Նեֆը մահացել է 1876 թվականին: Թաղված է Սմոլենսկի Լյութերական գերեզմանատանը:
 
== Պատկերասրահ ==