«Երևան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 65.
'''Երևան''', քաղաք [[Հայաստան]]ի արևմուտքում՝ Հրազդանի երկու ափերին։ Հանդիսանում է պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ<ref>[http://armstat.am/file/article/marz_14_24.pdf Երևան քաղաքի ցուցանիշները ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության:]</ref>։
 
Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] արքա [[Արգիշտի Ա]]-ն [[մ.թ.ա. 8-րդ դար|մ. թ. ա. 8-րդ դար]]ում Էրեբունի անվամբ<ref>[http://www.erebuni.am/index.php?option=com_content&view=article&id=1231&Itemid=682&lang=hy Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան. Էրեբունի քաղաքատեղի:]</ref><ref>[http://armenianhouse.org/avetisyan/yerevan.html Երևանը և նրա անվան պատմությունը:]</ref>: 2018 թվականին Երևանը դարձավ 2800 տարեկան։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են [[Թեյշեբաինի]]ն, [[Շենգավիթ հնավայր|Շենգավիթը]], որոնք ունեն ավելի հին թվագրում: Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է [[Նոյ]]ի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը<ref>{{cite book | url=http://yhm.am/archives/335 | title=«ԵՐԵՎԱՆ» գիտական հոդվածների ժողովածու | author=Արմեն Պետրոսյան Հնագիտության, ազգագրության ինստիտուտ | year=2006 | location=Երևան}}</ref>: [[Միջնադար]]ում քաղաքը ընդգրկված է եղել [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգի [[Կոտայք (գավառ)|Կոտայք գավառի]] սահմաններում էր<ref>{{cite book | title=The Soviet Union: Empire, Nation and Systems | publisher=Transaction Publishers | last=Katsenelinboĭgen | first=Aron | year=1990 | location=New Brunswick | page=143 | isbn=0-88738-332-7}}</ref>:
 
== Պատմություն ==
Տող 73.
[[Պատկեր:Urartian Tablet03.jpg|մինի|Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին արձանագրության սեպագրի պատճեն]]
[[Պատկեր:Teishebaini Reconstruction 01.jpg|մինի|[[Թեյշեբաինի|Թեյշեբաինիի բերդը]]. վերականգնված տեսք]]
Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է ([[Երևանյան լիճ|Երևանյան լճի]] մոտ՝ [[Հրազդան (գետ)|Հրազդան]] գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4–5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (10–3,5100–35 հազարամյակ առաջ)։ Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5–6 հազար տարի առաջ<ref name="ՀՀ" />:
 
Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են [[Նոյյան տապան]]ի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ [[Նոյ]]ի տապանը կանգ է առել [[Արարատ]]ի գագաթին, Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Երևան» էջից