«Մուստիերյան մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
'''Մուստիերյան մշակույթ''', հին քարի դարի վերջին շրջանը։ Հաջորդել է ԱշևյանԱշելյան մշակույթին։ Շատ մասնագետներ համարում են միջին հին քարի դար։
 
Առաջինը հայտնաբերել է [[ֆրանսիացի]] հնագետ Մորտիլիեն XIX դ․ 60-ական թթ․։ Անվանումն ստացել է Լը Մուստիե (Le Moustier) քարայրից (Ֆրանսիայի [[Դորդոն (դեպարտամենտ)|Դորդոն]] դեպարտամենտում)։ Տարածված է [[Եվրոպա]]յում, [[Հյուսիսային Աֆրիկա]]յում, [[Մերձավոր Արևելք]]ում և [[Միջին Ասիա]]յում։ Երկրաբանորեն համընկնում է վերին պլեյստոցենին, ռիսվյուրմյան միջսառցադաշտային շրջանի վերջին և Եվրոպայի վերջին սառցապատման (վյուրմյան) շրջանի 1-ին կեսին։ Մուստիերյան մշակույթի ուշ շրջանի հուշարձանները Եվրոպայում թվագրվում են մ․թ․ա․ 53—33-րդ հազարամյակներով։ Մուստիերյան մշակույթի առաջացման ժամանակաշրջանը, հավանաբար, մ․թ.ա․ 100—80-րդ հազարամյակներն են։ Մուստիերյան մշակույթին բնորոշ են սկավառակաձև քարե միջուկները։ Ոսկորի մշակումը եղել է թույլ զարգացած։ Գոյություն են ունեցել Մուստիերյան մշակույթի մի շարք տարատեսակներ, որոնք հաճախ պատահում են միևնույն տարածքում։ Մուստիերյան մշակույթի կրողը եղել է [[նեանդերթալյան մարդ]]ը։ Մուստիերյան շրջանի մշակույթի հետքերը հայտնի են [[Հայաստան]]ի մի շարք կայաններից, որոնցից ամենավաղ շրջանին պատկանում են Արտին լեռան (Սատանի դար, Արեգունի և Հարավային բլուրներ), Հրազդանի միջին հոսանքի ([[Արզնի]], [[Նուռնուս]], [[Ջրաբեր]], [[Ֆանտան]], [[Թեժրաբեկ]], [[Ճաթկռան]]), [[Նոյեմբերյան]]ի (Կաքլիկ), [[Արթիկ]]ի (Պեմզաշեն) կացարանները։ Աշելյան գործիքների հետ գտնվել են նաև Մուստիերյան մշակույթի ժամանակաշրջանի սրածայրեր, [[քերիչներ]], [[դակիչներ]], [[հատիչներ]], ինչպես նաև բնակավայր-քարայրեր և այլն։