«Ջասթին Բիբեր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 93 բայտ ,  3 ամիս առաջ
Առանց խմբագրման ամփոփման
'''Ջասթին Բիբեր''' ({{lang-en|Justin Drew Bieber}}, {{ԱԾ}}), կանադացի [[երգիչ]] և [[երգահան]]։ Բիբերի տաղանդը առաջին անգամ հայտնաբերել է իր ներկայիս ղեկավար [[Սկուտեր Բրաունը]] [[2007]] թվականին, Բիբերի յութուբյան հոլովակը դիտելիս։ Բրաունը տպավորվեց հոլովակով և կապվեց Բիբերի մոր՝ Փեթթիի հետ, ասելով նրան, որ ցանկանում է աշխատել Բիբերի հետ։
 
Համոզելով Փեթիին՝ Բրաունը կազմակերպեց հանդիպում Բիբերի և [[Աշեր]]ի միջև՝ [[ԱՄՆ]]-ի [[Ջորջիա]] նահանգի [[Ատլանտա]] քաղաքում։ Բիբերը պայմանագիր ստորագրեց [[ՌԲՄԳ]] (Ռայմոնդ Բրաուն Մեդիա Գրուպ )-ի հետ և իրեն [[Այլնդ Ռեքորդս]]-ից ձայնագրման պայմանագիր առաջարկվեց ձայնագրության գործադիր [[Լ,Ա, Ռեիդ]]-ի կողմից։ Ջասթին Բիբերը սկսեց իր դեբյուտը 2009 թվականի նոյեմբերին, EP, My World,-ում։ Նա դարձավ առաջին արտիստը, ով իր 7 երգերով մտավ ԲիլլԲոարդ Հոթ 100 ([[Billboard Hot 100]])։ 2010 թվականի մարտին Բիբերը հրապարակում է My World 2.0 (Իմ աշխարհը) լիամետրաժ ալբոմը։ Դրանից հետո նա թողարկեց իր «<nowiki/>[["Baby" (երգ)|Baby]]<nowiki/>» տեսահոլովակը, որն ունեցավ ամենաշատ դիտումներն ու դիսլայքերը յութուբում։ Նա կատարեց իր առաջին շրջագայությունը My world tour և Never say never ալբոմներով։ 2011 թվականին նա հրապարակեց իր [[Mistletoe]] երգը, որը [[Բիլլբոարդ]] 200-ում զբաղեցրեց 1-ին տեղը։ 2012 թվականի հունիսին նա թողարկեց 3-րդ ալբոմը [[Believe]]: Ջասթինը ստացել է շատ տարբեր մրցանակներ, այդ թվում նաև արժանացել է տարվա արտիստ մրցանակաբաշխությանը և 2010 ու 2012 թվականներին արժանացել է [[American Music Awards]] մրցանակաբաշխությանը։ [[Grammy Awards]] 53-ում արժանացել է [[Գրեմմի լավագույն նոր արտիստի համար|ամենալավ նոր արտիստ]] և լավագույն փոփ վոկալ մրցանակին։ 2015 թվականի նոյեմբերին թողարկվեց Բիբերի «<nowiki/>[[Purpose]]<nowiki/>» անվանումը կրող չորրորդ ալբոմը։
 
== Կենսագրություն ==
Նա ծնվել է 1994 թվականին [[Կանադա]]յի՝ [[Օնտարիո (նահանգ)|Օնտարիո նահանգի]] [[Լոնդոն (Կանադա)|Լոնդոն]] քաղաքում՝ [[Սուրբ Ժոզեֆ հոսպիտալ]]ում և մեծացել է [[Օնտարիո (նահանգ)|Օնտարիո]]յի [[Ստրատֆորդ]] քաղաքում։ Նա [[Ջերեմի Ջեք Բիբեր]]ի և [[Փեթթիյ]]ի՝ [[Պատրիսիա Մալլետտե]]յի միակ որդին էր։ Բիբերի ծնողները երբեք չէին ամուսնացել։ Փեթին պահել է իր երեխային իր մոր՝ Դիանայի և խորթ հոր՝ Բրյուսի օգնությամբ։ Նրա մայրը կանադա-ֆրանսիական ծագում ունի, հայրական կողմի պապը ունեցել է գերմանական ծագում, իսկ արմատները անգլա-իռլանդական։
 
Բիբերը ունի 2 փոքրիկ քույր և եղբայր։ Քույրը՝ [[Ժասմին Բիբերը]], ծնվել է [[2009]] թվականին, իսկ եղբայրը՝ [[Ջեքսոն Բիբեր]]ը՝ 2010 թվականին: Ջասթինը սիրում է նվագել և մասնակցել է կիթառի, հարվածային գործիքների, դաշնամուրի և փողի դասընթացների։ [[2007]] թվականի սկզբին՝ 12 տարեկան հասակում Ջասթինը երգեց [[Նե-յոՆի Յո]]-ի "«<nowiki/>[[So sick]]"<nowiki/>» երգը [[Ստրատֆորդ]]ում կայանալիք երգի մրցույթի ժամանակ և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Մալլետտեն տեսահոլովակը տեղադրեց [[ՅուԹյուբ]]ում իր ընտանիքի և Բիբերի ընկերների համար։ Նա շարունակեց վերբեռնել հոլովակներ, որտեղ Բիբերը կատարում էր [[R&B]] երգերի քովերներ և դրանով Ջասթինը ավելի ճանաչված է դառնում։
 
=== 2008-2010 կարիերայի սկիզբը ===