«Երևանի պետական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

չ (→‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Երեւանի Պետական Համալսարան (արեւմտահայերէն)}})
Դեռևս 1920-1930-ական թվականներին ԵՊՀ տարբեր ամբիոններում սկսել են ակտիվ գործունեություն ծավալել ամբիոնային ուսանողական գիտական խմբակներ։ 1947 թվականի սեպտեմբերին հրավիրվել է այդ խմբակների անդամների ընդհանուր ժողով, և որոշվել է ստեղծել համահամալսարանական ՈՒԳԸ։ ԵՊՀ ՈՒԳԸ առաջին նախագահն է դարձել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժնի ուսանող, այժմ փիլ. գիտ. դոկտոր, պրոֆ. Յակով Խաչիկյանը։ ՈՒԳԸ ղեկավար մարմինը կոչվել է կենտրոնական խորհուրդ։ Յուրաքանչյուր ուսումնական տարում կազմակերպվել են մի քանի գիտաժողովներ, գիտահետազոտական աշխատանքներ են տարվել մշտապես գործող խմբակներում և ուսանողական լաբորատորիաներում, հրատարակվել են գիտական հոդվածներ։ 1970-ական թվականներին յուրաքանչյուր ուսումնական տարվա կտրվածքով ՈՒԳԸ անդամների թիվը կազմել է առնվազն 800-1000, գիտական զեկուցումների թիվը՝ առնվազն 600-700, և եղել է ՈՒԳԸ ծրագրերի զգալի ֆինանսավորում։
 
1991 թ.թվականին ՈՒԳԸ աշխատանքները սառեցվել են, սակայն 1996 թ. մայիսի 25-ին այն վերահիմնադրվել է. ընդունվել է նոր կանոնադրություն, ընտրվել է ՈՒԳԸ ղեկավար նոր մարմին՝ գիտական խորհուրդ։ Վերակազմյալ ՈՒԳԸ նախագահ է ընտրվել ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ, այժմ քաղ. գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Ալեքսանյանը։ Վերսկսվել է գիտաժողովների և դրանց լավագույն աշխատանքների հրատարակման կազմակերպումը։ Այդ աշխատանքները շարունակվել են հաջողությամբ համակարգվել նաև հաջորդող տարիներին ՈՒԳԸ նախագահներ Ռուբեն Մարկոսյանի, Եզնիկ Միրզոյանի և Կառլեն Խաչատրյանի կողմից։
 
2011 թ. դեկտեմբերից ԵՊՀ ՈՒԳԸ նախագահն է հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ Միքայել Մալխասյանը։ Ներկայումս յուրաքանչյուր ուսումնական տարում կազմակերպվում է շուրջ 50 միջազգային, հանրապետական, համահամալսարանական և ֆակուլտետային գիտաժողով, որոնց ընթացքում ներկայացվում է մինչև 1000 գիտական զեկուցում։ 2011 թ. դեկտեմբերից մինչև 2013 թ. դեկտեմբերը ԵՊՀ 19 ֆակուլտետներում և Իջևանի մասնաճյուղում ՈՒԳԸ շրջանակներում կազմակերպվել է ավելի քան 1000 միջոցառում, հրատարակվել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի պահանջներին համապատասխանող գիտական հոդվածների 12 և թեզիսների 3 ժողովածու, 4 մենագրություն, ավելի քան 500 գիտական հոդված, շուրջ 100 թեզիս։ ՈՒԳԸ կառուցվածքային ստորաբաժանումներին անդամակցում է շուրջ 400 ուսանող և ասպիրանտ։