«Աուգուստ Ալլե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
Աուգուստ Ալլեն կապված է եղել «[[Սիուրու]]» գրական խմբակի հետ, որի անդամ է դարձել [[1919 թվական]]ին։ 1940 թվականին Էստոնիայում տեղի ունեցած Հունիսյան հեղափոխությունից հետո Աուգուստ Ալլեն որպես խորհրդական աշխատել է լուսավորության նախարարությունում, ապա եղել է Հեղինակային իրավունքների պահպանության միության քարտուղար, Էստոնացի խորհրդային գրողների միության կազմկոմիտեի անդամ և «Վիյսնուրկ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ։ 1941 թվականին եղել է [[Էստոնական ԽՍՀ]] Ժողովրդական կոմիսարների խորհրդին կից արվեստի հարցերով վարչության նախագահի տեղակալ<ref name="ПСЭ"/>։ 1942 թվականին դարձել է Կոմունիստական կուսակցության անդամ<ref name="КЛЭ"/>։ Պատերազմի ժամանակ գտնվելով թիկունքում՝ ղեկավարել է [[Էստոնիայի կոմունիստական կուսակցություն|Էստոնիայի Կոմունիստական կուսակցության]] կենտրոնական կոմիտեի տպագրության բաժինը։ 1945-1946 թվականներին եղել է Էստոնական ԽՍՀ արդարադատության նախարարի տեղակալը<ref name="ПСЭ"/>։ 1946 թվականից մինչև 1952 թվականը Աուգուստ Ալլեն եղել է «Լոոմինգ» ամսագրի խմբագիրը<ref name="БСЭ"/>։
 
Աուգուստ Ալլեն մահացել է [[1952 թվական]]ի հուլիսի 8-ին Տալլինում<ref name="БСЭ"/>։ Թաղված է Տալլինի [[Անտառային գերեզմանատանը։գերեզմանատուն (Տալլին)|Անտառային գերեզմանատանը]]։
 
== Երկեր ==