«Ադրիան Պրախով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
[[Մյունխեն]]ում լսել է [[Հենրիխ Բրունն|Հ. Ֆ. Բրունն]]ի և այլ գիտնականների դասախոսությունները և զբաղվել [[Գլիպտոտեկա (Մյունխեն)|Մյունխենի գլիպտոտեկայում]] հավաքված հին հունական արվեստի հուշարձաններով, այնուհետև այցելել է [[Փարիզ]], [[Լոնդոն]], [[Բեռլին]], [[Իտալիա]]յի քաղաքներ ու [[Վիեննա]]՝ ուսումնասիրելով հին և ժամանակակից արվեստի գործեր:
 
1873 թվականին, վերադառնալով հայրենիք, «Աթենքի Հեղինեի տաճարի ճակատամասի արևելյան խմբի վերականգնման մասին» ({{lang-ru|«О реставрации группы восточного фронтона Эгинского храма в Афинах»}}) դիսերտացիայի համար<ref>«Записки Императорской Академии Наук», 1870</ref>, ստանալով մագիստրոսի աստիճան, ընտրվել է այդ համալսարանի դոցենտ: 1875-1878 թվականներին խմբագրել է «Մեղու» ({{lang-ru|Пчела}}) նկարազարդ ամսագիրը: 1875 թվականից մինչև 1887 թվականը, բացի համալսարանական դասախոսություններից, դասավանդել է կերպարվեստի պատմություն և տեսություն Գեղարվեստի կայսերական ակադեմիայում: 1879 թվականին, «Հին Եգիպտոսի Зодчествоճարտարապետությունը» ({{lang-ru|«Зодчество древнего Египта»}}) դիսերտացիայի համար ստացել է դոկտորի աստիճան:
 
Դրանից հետո ուսումնասիրել է Ռուսաստանի քրիստոնեական ժամանակաշրջանի արվեստի հնագույն հուշարձանները, 1880-1882 թվականներին ուսումնասիրել և նկարել է Սոֆիայի տաճարի խճանկարի ու որմնանկարների մնացորդները և Կիևի Կիրիլյան եկեղեցու որմնանկարները, դրանց վերականգնման համար հրավիրել [[Միխայիլ Վրուբել]]ին: 1881-1882 թվականներին ճանապարհորդել է Եգիպտոսում, Պաղեստինում, Սիրիայում, Հունաստանում և Եվրոպական Թուրքիայում: 1886 թվականին զբաղվել է [[Վլադիմիր-Վոլինսկի (քաղաք, Ուկրաինա)|Վլադիմիր-Վոլինսկիի]] Ուսպենսկի տաճարի և Վոլինի մի շարք այլ հնագույն տաճարների ուսումնասիրությամբ, 1886-1887 թվականներին երկրորդ անգամ մեկնել է Իտալիա և Արևելք, 1887 թվականին պատճենել է հետաքրքիր որմնանկարններ Կիևի Միխայլովսկի Զլատովերխնի վանքում և նույն թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանից տեղափոխվել [[Շևչենկոյի անվան համալսարան (Կիև)|Կիևի համալսարանի]] կերպարվեստի պատմության ամբիոն, որտեղ աշխատել է մինչև 1897 թվականը: