«Ղարաքիլիսայի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Ճակատամարտին տրված գնահատականներ: Հանվել է երկրորդ անգամ ասված ու ավելորդ նախադասությունը։
Տող 26.
 
[[Ավետիս Ահարոնյան]]ի կողմից «20-րդ դարի Ավարայր» բնորոշումը ստացած այս պատմական իրադարձությունը 1918-ի մայիսին Արևելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք հիմնական ռազմաբախումներից, անկասկած, ամենախոշորն էր, որի արդյունքում թուրքական բանակն ունեցավ մեծ կորուստներ։ Եթե Սարդարապատում ձեռք բերված և Բաշ Ապարանում ամրապնդված առաջին հաղթանակներից հետո Հայկական կորպուսի հիմնական ուժերը Ղարաքիլիսայի մատույցներում ուժասպառության եզրին չհասցնեին հակառակորդի խոշորագույն խմբավորմանը, ապա թերևս անհնարին կլիներ խափանել Թիֆլիսը գրավելու՝ թուրքական հրամանատարության նախնական մտահղացումը։ Ավելին, նման պայմաններում հնարավոր չէր լինի կանխել նաև Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատներում կուտակված հայկական զինուժի թևանցումը՝ Ղարաքիլիսա-Դիլիջան գծով, որն անհնարին կդարձներ մայիսի 28-ին հռչակված Հայաստանի անկախության հռչակագրում մատնանշված «հայաբնակ տարածքների» վերահսկողությունը՝ հայկական զինուժի կողմից։ Ղարաքիլիսայի հերոսամարտի շնորհիվ ապահովվեց նաև շուրջ 20 000 գաղթականների անվտանգությունը։
 
Իզուր չէ, որ թուրք հրամանատարն ասել է. «Ղարաքիլիսայում հայերն ապացուցեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները»։
 
Մարտերում աչքի են ընկել գնդապետներ [[Նիկոլայ Ղորղանյան]]ի, Աթաբեկ բեյ Մամիկոնյանի զորամասերը, պորուչիկ [[Գարեգին Նժդեհ]]ը, շտաբի կապիտան, հերոսաբար զոհված Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները։