«Մուրադ IV»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
==Կյանքի վաղ տարիները==
Շահզադե Մուրադը ծնվել է [[1612]] թվականի հուլիսի 26-ին կամ 27-ին և սութան [[Ահմեդ I]]-ի ենթադրաբար երրորդ որդին էր՝ ծնված նրա սիրելի հարճ [[Քյոսեմ-սուլթանից սուլթան]]<nowiki/>ից: Մուրադը երկար ժամանակ գտնվում էր իր հարազատների հսկողության տակ: Նա գահ բարձրացավ 11 տարեկան հասակում: Գահակալման առաջին տարիներին, ըստ էության, մայրը՝ [[Քյոսեմ-սուլթանն սուլթան]]<nowiki/>ն էր կառավարում երկիրը, որը, լինելով իշխող սուլթանի մայրը, կրում էր [[վալիդե սուլթան]] տիտղոսը և ուներ լայն լիազորություններ: Նա իշխեց հինգ տարի, մինչև 1632 թվականը, և այդ շրջանում [[Օսմանյան կայսրություն]]ը հայտնվեց անիշխանության մեջ, որից օգտվելով, [[Սեֆյաններ|Սեֆյան Պարսկաստանի]] զորքերը ներխուժեցին Բաղդադի էյալեթ (գտնվում է ներկայիս [[Իրաք]]ի տարածքում), միևնույն ժամանակ ապստամբություն բռնկվեց Հյուսիսային [[Անատոլիա]]յում, իսկ 1631 թվականին [[ենիչերիներ]]ը հարձակվեցին պալատի վրա և սպանեցին Մեծ Վեզիրին ու մի քանի պալատական ծառայողների: Մուրադ IV-ը, վախենալով իր եղբայր [[Օսման II]]-ի ճակատագրին արժանանալուց, որն իշխել էր շատ կարճ՝ ընդամենը 1618-1622 թվականներին, որոշում է ամրապնդել իր իշխանությունը: Նա մորը մեկուսացրեց իշխանական լծակներից և ամբողջ ղեկը վերցրեց իր ձեռքը:
[[1628]] թվականին 16-ամյա Մուրադ IV-ը, Ալլահի օրենքները՝ [[շարիաթ]]ը ոտնահարելու համար մահապատժի է ենթարկում Եգիպտոսի նախկին նահանգապետ Կարա Մուսթաֆա փաշային, որը նաև իր փեսան էր՝ քույր Ֆաթիմա սուլթանի ամուսինը:
 
== Բացարձակ իշխանությունը և կայսերական քաղաքականությունը ==
[[Պատկեր:Murat IV with dishes.jpg|thumb|mini|200px|ձախից|Սուլթան Մուրադ IV-ը՝ ճաշի ժամանակ. օսմանյան մանրանկար:]]
Մուրադ IV-ը նախ փորձում է վերացնել կոռուպցիոն երևույթները, որոնք ձևավորվել և արմատացել էին դեռևս նախորդ սուլթանների օրոք և անուշադրության էին մատնվել իր մոր՝ Քյոսեն-սուլթանի[[Քյոսեմ սուլթան]]<nowiki/>ի փաստացի կառավարման տարիներին՝ պաշտոնատար անձանց կողմից: Մուրադ IV-ը նաև արգելեց ոգելից խմիչքների, թութունի և սուրճի գործածությունը [[Ստամբուլ]]ում,ում՝ օրենքը խախտողներին սպառնալով մահապատժով: Ինչպես հաղորդում են ժամանակակից աղբյուրները, նա գիշերային հսկողություն է սահմանում փողոցներում և առևտրական տաղավարներում: Գիշերային պահակները շրջում էին ոստիկանական համազգեստի վրայից քաղաքացիական զգեստներ հագած: Հանցագործություն կատարածներին բացահայտելով նրանք դեն էին նետում քողարկման համար հագած այդ հագուստը և բռնում նրանց ու տեղում գլխատում:
 
== Պատերազմը Սեֆյան Պարսկաստանի դեմ ==
[[1635]] թվականին Մուրադ IV-ն արշավեց [[Սեֆյաններ|Սեֆյան Պարսկաստանի]] վրա: Կարճ ժամանակում թուրքերը գրավեցին [[Թավրիզ]]ը, [[Երևան]]ը, [[Նախիջևանի գավառ|Նախիջևանը]]: Սակայն ռազմական այդ հաջողությունները թուրքերին դրեցին ծանր կացության մեջ, քանի որ դրա պատճառով նախօրոք դատարկվել էին այդ բնակավայրերն ու հարակից տարածքները, և թուրք զինվորները զրկվեցին ոչ միայն ավարառության, այլև ուտելիք հայթայթելու հնարավորությունից: Մուրադը նահանջեց, բայց 1638 թվականին սուլթանի գլխավորած բանակը կրկին գրավեց [[Բաղդադ]]ը, ինչը ստիպեց պարսից շահ Սեֆի I-ին 1639 թվականին Թուրքիայի հետ կնքել [[Հայաստանի չորրորդ բաժանում|Ղասրե Շիրինի հաշտության]] պայմանագիրը, որով Հայաստանի տարածքը չորրորդ անգամ բաժանվեց երկու օտար պետությունների միջև:[[Պատկեր:IV. Murat.jpg|thumb|mini|200px|աջից|Մուրադ IV-ի դիմանկարը]] Այդ պայմանագիրը վերջ դրեց [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայրսության]] և [[Սեֆյան Պարսկաստան]]ի միջև երկարամյա հակամարտությանը, որը սկիզբ էր առել 1514 թվականին տեղի ունեցած [[Չալդրանի ճակատամարտովճակատամարտ]]<nowiki/>ով: Դա եղավ Մուրադ IV-ի ամենամեծ նվաճումներից մեկը: Դրանով, ընդհանուր առմամբ, երկու պետությունների միջև վերականգնվեց դեռևս [[1555]] թվականին կնքված [[Ամասիայի պայմանագիր|Ամասիայի հաշտության պայմանագրով]] հաստատված սահմանը: Ղասրե Շիրինի հաշտության պայմանագրով գծված սահմանը անփոփոխ մնաց գրեթե մեկ դար:
[[1641]] թվականի հունիսի 7-ին թուրքական բանակւբանակը մեծ վեզիր Քեմանքեշ Կարա Մուսթաֆա փաշայի գլխավորությամբ պաշարեցինպաշարեց [[Ազով]] բերդաքաղաքը, որտեղ ամրացած կազակները շուտով՝ հաջորդ տարվա ամռանը, ստիպված եղան հեռանալ ամրոցից:
 
==Մուրադ IV-ի մահը==
Այդ ընթացքում Օսմանյան դինաստիայի արական սեռի ներկայացուցիչներ էին միայն Մուրադ IV-ը և նրա եղբայր Իբրահիմը: Մահից առաջ Մուրադ IV-ը որոշում է Օսմանյան գահը հանձնել [[Ղրիմի խանություն|Ղրիմի]] խան Բահադիր I Գերային, քանի որ Իբրահիմը հոգեկան շեղումներ ուներ և չէր կարող պետություն ղեկավարել, իսկ ՕսմնայաններնՕսմանյաններն ու Գերայները խնամիական կապերով ազգակիցներ էին: Մուրադ IV-ը նույնիսկ հրամայում է սպանել իր եղբորը, որպեսզի հանկարծ գահը չանցնի նրա ձեռքը: Սակայն վերջին պահին մայրը՝ [[Քյոսեմ-Սուլթանը սուլթան]]<nowiki/>ը նրան փրկում է մահից: 1640 թվականի փետրվարի 8-ին Մուրադ IV-ը վախճանվեց, և այդպիսով, որպես գահի օրինական և միակ ժառանգ, թագավորում է [[Իբրահիմ I|Իբրահիմը]]: Բայց քանի որ նոր սուլթանը ի վիճակի չէր երկիրը կառավարել, իշխանությունն իրենց ձեռքը վերցրին [[Քյոսեմ-Սուլթանն սուլթան]]<nowiki/>ն ու Կարա Մուստաֆա փաշան:
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մուրադ_IV» էջից